o C     14. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զրկված ենք ոչ միայն լույսից, այլ նաեւ հույսից.Newsmedia.am

29.05.2020 10:19 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Զրկված ենք ոչ միայն լույսից, այլ նաեւ հույսից.Newsmedia.am

NEWSMEDIA.am-ը շարունակում է անդրադառնալ սոցիալապես անապահով ընտանիքների առաջ ծառացած խնդիրներին` hանրությանը ներկայացնելով մեր կողքին ապրող, յուրաքանչյուրիս բարի կամքի դրսեւորման կարիքն ունեցող ընտանիքիներին:

ԱՄՆ դեսպանի խառնվելուց հետո միայն` Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց. Իոնիսյանի բացահայտումը ԱԶԱՏ ԽՈՍՔԻ տաղավարում

Այս անգամ մեր խմբագրություն է դիմել Երեւան քաղաքի` Կիլիկա թաղամասի բնակիչ, հաշմանդամ Արսեն Վարդանյանը, ով` իր երկու երեխաների եւ կնոջ հետ տեւական ժամանակ է զրկված ամենատարական կենցաղային պայմաններից, իսկ արտակարգ դրությունից հետո` զրկվեցել են նաեւ լույսից:

Հաշմանդամ, Ա. Վարդանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ապրում է խարխուլ, կիսանկուղային խոնավ (հիսունականներին կառուցած եթե կարելի ասել) տանը, որն ավելի շուտ նկուղ է հիշեցնում: Ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, չի կարողանում նորմալ տեղաշարժվել, ըստ այդմ էլ աշխատելն անհնար է դարձել:

Թեեւ նույնիսկ այդ իրավիճակում, պատրաստ է աշխատել, ընտանիքին պահելու համար:
Տեղեկացնենք նաեւ, որ այս պահին Արսենը գտնվում է Երեւանի հիվանդանոցներից մեկում, եւ ստացիոնար բուժում է ստանում թոքաբորբի դեմ: Եվ պատահական չէր, որ մեզ հետ զրույցի ընթացքում պարբերաբար հազում էր, ու հուզված պատմում. «Թոքաբորբով հիվանդանոցում պառկած եմ , իսկ ընտանիքս ամեն օր մի հարեւան-բարեկամի տանն են լուսացնում: Որովհետեւ զրկված են լույսից, եկել անջատել են` առանց հաշվի առնելու մեր վիճակը: Ես էլ հույս չունեմ լավի, հոգնել եմ լավը մտածելուց, աղջիկս: Այսօր ես էլ, ընտանիքս էլ՝ զրկված ենք ոչ միայն լույսից, այլ նաեւ հույսից» :

Մանրամասները սկզբնաղբյուր էլեկտրոնային օրաթերթում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА