o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բոլոր ապօրինի հարստացածները ենթարկվելու են պատասխանատվության. ԱԱԾ տնօրեն:Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

28.05.2020 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՌԵՏՐՈ
Բոլոր ապօրինի հարստացածները ենթարկվելու են պատասխանատվության. ԱԱԾ տնօրեն:Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ քայլերը լինելու են մշտական ու հետևողական։

«Բոլոր ապօրինի հարստացածները և, առհասարակ, օրենք խախտածները ենթարկվելու են պատասխանատվության», - այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենը։

ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչեւ վերջ. սպառելու է բոլոր ընթացակարգերը եւ դիմի ՍԴ․ «Հրապարակ»

Նա նշեց, որ ԱԱԾ-ն փոխել է աշխատելաոճը և հրապարակային է աշխատում։

«Մի քիչ համբերեք, առաջիկա օրերին կտեսնենք շատ-շատ բացահայտումներ», - նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը՝ Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառմանը

Նիկոլ Փաշինյանը՝ Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառմանը

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1918թ․ մայիսի 28-ին, հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն, մեր իրականության մեջ առաջին անգամ հիմնադրվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում էր ոչ թե թագավորին, ոչ թե իշխաններին, այլ պատկանում էր ժողովրդին, այդ պատճառով էլ այս երկիրը կոչվեց Հանրապետություն: 

Սարդարապատի հուշահամալիրում ՝ Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառմանն այսպես սկսեց իր ելույթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իր պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը ոչ թե հպատակ էր, այլ քաղաքացի, ոչ թե ծառա էր, այլ՝ տեր: Եվ սա ճակատագրական շրջադարձ էր, իհարկե, դա առայժմ միայն կարգավիճակի փոփոխություն էր, բայց այդ կարգավիճակը հայ ժողովուրդը ոչ թե նվեր ստացավ ինչ-որ մեկից, այլ նվաճեց քրտինքով և արյունով»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018 թվականին՝ Սարդարապատի հերոսամարտից հարյուր տարի հետո, հայ ժողովուրդը տարավ իր հերթական փառահեղ հաղթանակը՝ սեփական իշխանությունը հաստատելով սեփական հայրենիքում: 

«Այդ հաղթանակը նույնքան անհնար էր թվում: Շատերը մինչև օրս հարց են տալիս՝ ինչպե՞ս դա եղավ: Պատասխանը հետևյալն է՝ հայ ժողովուրդը հերթական անգամ հույսը դրեց իր և ոչ թե ուրիշների վրա, հայ ժողովուրդը հավատաց ինքն իրեն, իր ուժերին և իր ապագային, հայ ժողովուրդը պետք է հաղթեր, որովհետև իր երակներով հոսում էր Սարդարապատի և Բաշ Ապարանի հերոսների արյունը»,- ասաց նա:

Հայ ժողովուրդը, ըստ վարչապետի, հիմա ապրում է իր պատմության ամենափառապանծ էջը, երբ երկրում հաստատված է ժողովրդի անշրջելի իշխանություն:

«Եվ այլևս երբեք, այլևս երբեք որևէ մեկը չի համարձակվի ժողովրդին նվաստացնել ընտրակաշառքի, վարչական հարկադրանքի կամ որևէ այլ միջոցով: Հայ ժողովրդի վերածնունդն ու թռիչքը կասեցնելու, ժողովրդի հույսն ու լավատեսությունը կոռուպցիայի ու ամենաթողության մեջ խեղդելու ցանկացած փորձ կարժանանա ջախջախիչ հակահարվածի: Եվ այլևս Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության և իրավունքի, հավատի և լավատեսության կորուստ: Հայաստանի Հանրապետությունը պետք է Երկիր մոլորակի վրա գոյություն ունենա հավիտյան: ՀՀ դրոշը պետք է հավիտյան ծածանվի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը»,- ասաց նա:

«Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների արդյունքում մենք ունենք կտրուկ մեկնարկի հնարավորություն». Արմեն Սարգսյան

«Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների արդյունքում մենք ունենք կտրուկ մեկնարկի հնարավորություն». Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի և Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր միասին՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում նշում ենք Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանները:

100 տարի առաջ ցեղասպանություն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած մեր ժողովուրդը գերագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը: Թեև այն կարճ էր, և նրան բաժին էին ընկել բազմաթիվ խնդիրներ, այնուամենայնիվ առաջին հանրապետության հիմքի վրա հետագա տասնամյակներում զարգացան երկրի տնտեսությունը, կրթությունը, գիտությունն ու մշակույթը, ձևավորվեց կիրթ և բանիմաց հասարակություն, որն էլ 1991թ. հանգեցրեց նոր անկախության և նոր հաղթանակների:

«Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն․ հանձնաժողովում ոչ բոլորն են կողմ դրան

Այսօր մենք պարտավոր ենք առանձնահատուկ խորությամբ գիտակցել հայոց պետականության նշանակությունը։ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների արդյունքում մենք ունենք կտրուկ մեկնարկի հնարավորություն, որի համար կան բավարար մարդկային և ինստիտուցիոնալ ռեսուրսներ: Պետք է մեկտեղենք այդ ռեսուրսները, պետք է գործենք ավելի օպերատիվ ու ճկուն, որովհետև բեկումնային ժամանակները թռիչքի հնարավորություն են ստեղծում...

Ինչո՞ւ Արա Բաբլոյանը ներկա չէր Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին

Ինչո՞ւ Արա Բաբլոյանը ներկա չէր Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն այսօր ներկա չէր Սարդարապատում կազմակերպված Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։

Հարցին՝ ինչու Ազգային ժողովի նախագահը հանրապետության վարչապետի և նախագահի հետ ներկա չէր միջոցառումներին, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պատասխանել է.

«Նախորդ տարիներին ՀՀ Ազգային ժողովը, որպես իշխանության ճյուղ, արարողակարգի համաձայն միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջ կազմով։ Այս տարի դրսևորվել է այլ մոտեցում։

Որպես ԱԺ մարմինների ղեկավարներ չեն հրավիրվել հանձնաժողովների նախագահները։ Չեն հրավիրվել Ազգային ժողովի փոխնախագահները և չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը։ Իսկ Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը հատկացված ընդամենը երեք պատգամավորների շարքում։

Ավելին, երբ Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում։

Այսպիսով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գտնում է, որ իշխանության առանձին ճյուղի՝ օրենսդրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք»։

Ըստ Օհանյանի, ապրիլյան պատերազմի մանր-մունր թերությունների մասին չպետք է խոսենք

Ըստ Օհանյանի, ապրիլյան պատերազմի մանր-մունր թերությունների մասին չպետք է խոսենք

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի առաջնորդներից ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ նախկին այն քիչ պաշտոնյաներից մեկն էր, որն այսօր հրավիրված էր Սարդարապատում կայանալիք «Հաղթանակների դար» պաշտոնական միջոցառմանն ու զորահանդեսին: Առիթից օգտվելով՝ նրա հետ զրուցեցինք հայաստանյան ռազմաքաղաքական վերջին իրադարձությունների մասին:

Ըստ նրա, փոփոխություններն այն հույսն է, որ մեր երկրի այսօրվա քաղաքական ուժը, ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ավելի նոր ձեւով, նոր աշխատելաոճով կարողանա ապահովել մեր հայրենիքի ապագան:

- Այդ նոր ոճի, նոր մթնոլորտի, ազատության, անկախության, ժողովրդավար երկիր լինելու, օրինականության մասին բազմիցս նախկինում խոսել ենք, բայց, ցավոք սրտի, դրանք մնացել են խոսքի կամ թղթի վրա: Կարծում եմ՝ այսօրվա մեր ղեկավարությունը այդ ամեն ինչը կհասցնի մինչեւ վերջ:  

- Պարոն Օհանյան, հակասական կարծիքներ կան ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանի մասին, ինչի վերաբերյալ իր մտահոգությունն էր հայտնել նաեւ ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտԱրցախի հերոս Արթուր Աղաբեկյանը: Որպես նախկին պաշտպանության նախարար, ի՞նչ կասեք այս մասին:

Իմ բոլոր ծառայողական, մարտական ընկերներին, զինվորներին, գեներալներին, սպաներին շատ հարգում եւ սիրում եմ: Իսկ այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը վարում է իր կադրային քաղաքականությունը, եւ ես այն չեմ մեկնաբանում:

«Փաստ». Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին` ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ

- Այս նշանակման հետ կապված ռիսկեր չե՞ք տեսնում:

- Հայոց բանակը, պաշտպանության նախարարությունը մշտապես կատարելագործվում է: Ուզում եմ նաեւ ավելացնել, որ պաշտպանության նախարարությունն այն կառույցն է, որն իր  ռազմավարական պլանավորման արդյունքում է իր գործունեությունը ծավալում: Եվ նաեւ կադրային քաղաքականությունն այն ռազմավարություհն է, որը գոյություն ունի: Իհարկե, շատ ընկերներ ունենք, որոնք արժանի են, բայց այսօրվա նշանակումը չեմ մեկնաբանում, որովհետեւ սա ռազմաքաղաքական որոշում է:

- Մովսես Հակոբյանն ազատվելով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից՝ նշանակվեց  գլխավոր ռազմական տեսուչ, ինչը հանրության շրջանում բավական դժգոհություն առաջացրեց: Շատերի կարծիքով՝ ապրիլյան պատերազմից հետո՝ նա առհասարակ պետք է համակարգից դուրս գար…  

- Մովսես Հակոբյանն այսօրվա մեր ռազմական ղեկավարության մեջ ամենակատարյալ ռազմական գեներալն է՝ իր  հրամանատարական անցյալով, գիտելիքներով, ստեղծագործական մտածելակերպով եւ նաեւ իր փառավոր մարտական ճանապարհով: Այն, ինչ ասվում է, մի ժամանակահատվածի մասին է, որ ես եմ եղել պաշտպանության նախարար…

Ապրիլյան պատերազմում մանր-մունր այդ թերությունների մասին չպետք է խոսենք, ապրիլյան պատերազմում մեր հրամանատարներն եւ զինվորները հաղթանակ են տարել՝ իրենց սխրագործություններով եւ քաջագործություններով: Այդ հենքի վրա պետք է կառուցենք մեր բանակի ապագան:

- 800 հեկտար տարածքային կորուստը մանր-մունր թերությո՞ւն եք համարում:

- Մենք կարողացել ենք մեր բանակի գործունեությամբ կասեցնել մեր հակառակորդի հիմնական նպատակները, իսկ այդ դիրքերի շարժը գտնվում է այսօրվա մեր բանակի խիստ վերահսկողության ներքո։ Դիրքերի շարժը եւ հետագայում հակահարձակողական գործողությունները կանգնեցվել են քաղաքական որոշումների արդյունքում։ Այսօր մեր բանակը պատրաստ է իր առջեւ դրված ցանկացած խնդիր լուծել՝ թե՛ պաշտպանական, թե՛ հարձակողական։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

«Երևան սիթիի» գանձապահներին ԱԱԾ են հրավիրում՝ հարցաքննության

«Երևան սիթիի» գանձապահներին ԱԱԾ են հրավիրում՝ հարցաքննության

«Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ԱԱԾ հրավիրված գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են՝ «Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք»:

Մեր տեղեկություններով, ըստ ԱԱԾ-ի բացահայտման, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երեւան սիթիներում» գանձապահները «կողմնակի» ՀԴՄ-ներով են աշխատում: Այսինքն՝ այս սուպերմարկետում առեւտուրը կատարվում է ոչ միայն «Ալեքս հոլդինգի» ՀԴՄ-ով, այլ նաեւ առանձին Ա/Ձ-ների միջոցով: Եվ այս ամենն արվում է, որպեսզի «Երեւան սիթիում» առեւտրի մի մասը կատարվի Ա/Ձ-ի միջոցով, որի դեպքում մինչեւ 50 միլիոն շրջանառությունը հարկման շեմը 5% է, իսկ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ի դեպքում հարկը ավելացված արժեքի հարկով է վճարվում, սա նշանակում է 20% հարկ պետք է վճարի: 

Ինչո՞վ է զբաղված Դավիթ Սանասարյանը ՊՎԾ-ում 

Ինչո՞վ է զբաղված Դավիթ Սանասարյանը ՊՎԾ-ում (Տեսանյութ)

Սարդարապատի հուշահամալիրում այսօր տեղի ունեցած հայոց պետականության վերականգնման 100-ամյակին նվիրված «Հաղթանակների դար» խորագրով պաշտոնական միջոցառմանը ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ժամանեց Տարոնի հետ, բայց ոչ թե Մարգարյան, այլ Սանասարյան: Իսկ մինչ հայր եւ որդի Սանասարյանները կտեղավորվեին եւ կհետեւեին մարտական շքերթին, առիթ ունեցանք մի քանի հարց ուղղել ՊՎԾ նորանշանակ պետին: Դ. Սանասարյանը նախեւառաջ նշեց, որ ՊՎԾ-ում աշխատանքի տեղավորվման համար ընկերներն ու ծանոթները հույսեր չունենան:

Ոստիկանությունը հանել տվեց Ռուսաստանի դրոշը. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 տարի առաջ

 

- Չի լինելու նախկին արատավոր երեւույթները, իմ հարազատներն ու ընկերները չեն լինելու արտոնյալներ, այնպես որ, խնդրում եմ՝ բոլոր ընկերներիս, բարեկամներիս, ծանոթներիս ՝ որեւիցե առիթներ ման չգալ, որպեսզի տեղավորվեն այս կամ այն տեղ: Կառավարությունը եւ հարակից կառույցները լինելու են առողջ, չեն լինելու այս կամ այն ներքին «դաբրոյով»:

- Պարոն Սանասարյան, ո՞րն է լինելու Ձեր հիմնական առաքելությունը ՊՎԾ-ում:

- Մեծ պատասխանատվություն ունեմ, որպեսզի իմ պաշտոնավարման ընթացքում հասնեմ նրան, որ վերջում ասեմ՝ հաջողություն կոռուպցիա, դու այլեւս չկաս: Արվելու է ամեն ինչ, որ պետական համակարգի հիվանդ մարմիններն ուղղակի դուրս գան համակարգից: Ես իմ կյանքով եմ ցույց տվել, որ հետեւողական եմ:

- Իսկ ո՞ր հաստատություններից եք առաջինը սկսելու:
- Այս պահին չեմ նշելու, բայց  քանի որ այս հեղափոխության հիմնական շարժիչը եւ խթանը ուսանողներն են լինելու, կարող եմ վստահ ասել, որ առաջիններից մեկը լինելու է Երեւանի պետական համալսարանն ու պետական այլ բուհեր, բայց չեմ ասի, թե որն է լինելու առաջինը: Այս ամենը որոշելու ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Երեկ նաեւ հարցում եմ անցկացրել, որպեսզի քաղաքացիներն իրենք պատասխանեն, թե որ կառույցներն են ուզում առաջինը տեսնեն մաքրված:

- Արդեն ամփոփե՞լ եք առաջարկները:

- Բավականին մեծ արձագանքներ կան,  հանձնարարել եմ, որպեսզի ամփոփեն, բայց սա չի նշանակում, որ այդ ամփոփման արդյուքնով է լինելու պայմանավորված մեր գործունեության հերթականությունը:

Ի դեպ, Դ. Սանասարյանը զրույցի վերջում խոստացավ առաջիկայում մամուլի ասուլիս հրավիրել եւ հստակ ներկայացնել իր ղեկավարած կառույցի բովանդակությունն ու առաջիկա ծրագրերը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Գլուխն աշխատում է, ֆիզիկապես առողջ է, գլուխը՝ թարմ». Մանվել Գրիգորյանը՝ Արտակ Դավթյանի մասին

«Գլուխն աշխատում է, ֆիզիկապես առողջ է, գլուխը՝ թարմ». Մանվել Գրիգորյանը՝ Արտակ Դավթյանի մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը համաձայն չէ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման շուրջ հնչող քննադատություններին:

Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն ասել էր, որ ամենանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանտու պաշտոնին, Մանվել Գրիգորյանն ասաց. «Լավ էլի... զինվորական է, բանակի առաջին օրվանից եկել, հասել է, բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել է, շտաբային բոլոր համակարգերով անցել է, գլուխն աշխատում է, ֆիզիկապես առողջ է, գլուխը՝ թարմ: Մարդը դեռ չաշխատած, ոչ մեկը բարոյական իրավունք չունի գնահատական տալու»:

Ինչ վերաբերում է մամուլի տեղեկություններին, թե Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) պատրաստվում է մայիսի վերջին Էջմիածնում Մանվել Գրիգորյանի եւ նրա քաղաքապետ որդու՝ Կարեն Գրիգորյանի գործունեությունից դժգոհ մարդկանց համախմբել եւ մեծ հավաք անցկացնել, ԵԿՄ նախագահն ասաց. «Արթուր Ասատրյանն ի՞նչ կապ ունի Էջմիածնի հետ, Շվեյցարիայում ապրում է: Եթե բացահայտելու բան կա, թող դատախազությունը բացահայտի»:

Խոսելով նոր իշխանությունների կողմից սկսված կոռուպցիոն բացահայտումների մասին Մանվել Գրիգորյանն ասաց, որ «աբսալյուտնի» մտահոգված չէ, հակառակը. «Լավ են անում, բա եկել են, որ տենց բաներ անեն, հո չեն եկել կոռուպցիա սարքեն, եկել են բացահայտեն»:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ նախորդ իշխանությունները չէին բացահայտում, պատգամավորը չհամաձայնեց. «Ձեր ո՞րն է, էդ իշխանությունը ձերը չի եղե՞լ... Բայց ի՞նչ գիտես, որ չէին բացահայտվում, հազարավոր նման բացահայտումներ կային:

Հազար անգամ բացահայտել են, հազարավոր բաներ են բացահայտել: Կյանքի ձևն է՝ մեկը գողանում է, մեկը բռնում»:

 

«Նորֆոլկ» ընկերության տնօրեն Արթուր Ունանյանը կալանավորվել է. Aysor.am

«Նորֆոլկ» ընկերության տնօրեն Արթուր Ունանյանը կալանավորվել է. Aysor.am

Անցած մեկ օրում կորոնավիրուսից մահացած բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Ազգային անվտանգության ծառայության կողմից կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում կալանավորվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Ունանյանը, Aysor.am-ին տեղեկացրեց նրա փաստաբանը։

Ունանյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»։

ԵՊՀ ղեկավարությունն ինքն է իրեն վարկաբեկել. սպասեք նոր բացահայտումների. ԿԳ նախարար

ԵՊՀ ղեկավարությունն ինքն է իրեն վարկաբեկել. սպասեք նոր բացահայտումների. ԿԳ նախարար

Առաջիկայում սպասեք նոր բացահայտումների՝ տարբեր ուղղություններով: Այս մասին այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Տասնյակից հարյուրավոր միլիոն դրամներ անիմաստ ուղղություններով են բաշխվել՝ սկսած անցագրերի բաժանորդագրերից մինչև տարբեր ծրագրերի, որոնք մրցույթներ չեն անցել, տարբեր գրասենյակներից զանգի միջոցով հաստատված ծրագրեր են»:

Ինչ վերաբերում է ԵՊՀ ռեկտորի հայտարարությանը, թե փորձ է արվում վաևրկաբեկել իրեն, Արայիկ Հարությունյանն ասաց, որ ԵՊՀ ղեկավարությունը նախկին տարիներին ինքն իրեն վարկաբեկել է արդեն»:

Կարծում եմ՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինելու են. Արծվիկ Մինասյան

Կարծում եմ՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինելու են. Արծվիկ Մինասյան

Կարծում եմ, որ, այսպես թե այնպես, խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինելու են, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

«Մենք պետք է պատրաստ լինենք դրան, որովհետև ընտրական համակարգն՝ իր ամբողջ ենթակառուցվածքներով, պետք է փոփոխության ենթարկվի, որպեսզի վստահությունը ժողովրդի կողմից ավելի մեծ լինի», - նշեց նա:

Նախարարն ընդգծեց՝ փաստ է, որ այսօր խորհրդարանում եղած ուժերի հարաբերակցությունը ակնհայտորեն չի համապատասխանում եղած իրողություններին, հետևաբար խորհրդարանական ընտրություններ պետք է տեղի ունենան:

Ըստ Մինասյանի՝ առաջիկայում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետը կանդրադառնա այդ թեմային և պարզ կլինի, թե երբ ու ինչ պայմաններում կացկացվեն ընտրությունները:

«Հաճախ մարդիկ ասում են, որ ինչ-որ բան անհնար է, բայց կյանքը ցույց տվեց, մանավանդ Փաշինյանի գործողությունները ցույց տվեցին, որ անհնարինը հնարավոր է դառնում: Մեզ համար չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուր հնարավորը դուրս գա և բխի ժողովորդի շահերից», - նշեց նա: 

 

Ինչ գրառում է կատարել Էլթոն Ջոնը Instagram-ի իր էջում հայաստանյան այցի մասին

Ինչ գրառում է կատարել Էլթոն Ջոնը  Instagram-ի իր էջում հայաստանյան այցի մասին

Բրիտանացի հայտնի երգիչ, երաժիշտ Էլթոն Ջոնը Instagram-ի իր էջում գրառում է կատարել հայաստանյան այցի մասին: «Մեկ չկամեցողն անգամ չի կարող վերջ տալ այն ամբողջ սիրուն, որը մենք այսօր զգացինք Հայաստանում»,-գրել է երգիչը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА