o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր Մեղրիում կորոնավիրուսի 8 նոր դեպք է աձանագրվել

28.05.2020 17:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Այսօր Մեղրիում կորոնավիրուսի 8 նոր դեպք է աձանագրվել

Այսօր Մեղրիում կորոնավիրուսի 8 նոր դեպք է աձանագրվել: Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Գրառման մեջ նշված է.

«Վերջին օրերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ, չնայած բազմաթիվ զգուշացումներին եւ հորդորներին՝ շարունակում ենք անզգույշ լինել, ինչը հանգեցնում է Սյունիքում նոր կորոնավիրուսային հիվանդության նոր օջախների ու հաստատված դեպքերի։

Կրկին ու կրկին կոչ ենք անում ու պահանջում՝

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 489-ով՝ հասնելով 31392-ի

լինե՛լ զգույշ ու պատասխանատու, քանզի վարակի տարածման ակտիվ կամ պասիվ ընթացքը կախված է յուրաքանչյուրիս վարքից․
հնարավորինս բացառե՛ք շփումները,

կրե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ,

կիրառե՛ք ախտահանիչ նյութեր,

պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը։

Մեկ անզգույշ հանդիպում, մեկ անտարբեր վերաբերմունք եւ ահա՝ ունենք այս նոր 8 դեպքը․․․

Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների։

Հարգելի՛ քաղաքացիներ, անձնական պատասխանատվությամբ ու լրջությամբ մոտենանք ստեղծված իրավիճակին»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА