o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գույքահարկի ավելացումը պատուհաս է դառնալու հասարակության համար. Մանե Թանդիլյան

28.05.2020 13:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գույքահարկի ավելացումը պատուհաս է դառնալու հասարակության համար. Մանե Թանդիլյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադարձել է կառավարության կողմից գույքահարկի ավելացմանը։

Գույքահարկի բարձրացումը ունենալու է վտանգավոր հետևանքներ. Ահարոն Ադիբեկյան

«Կառավարությունը հավանություն է տվել Հարկային օրենսգրքի փոփոխություններին, որով իրականացվելու են երկար սպասված գույքահարկի փոփոխությունները։

Մինչ այս պարզ էր, որ անցում ենք կատարում շուկայական արժեքից գույքահարկի հաշվարկին, որը առաջացրել էր  արդարացի դժգոհություն սոցիալական խոցելի խավերի մոտ։

Արդյունքում, առաջարկով մի քանի անգամ ավելանալու է գույքահարկը, որը նախատեսվում է իրականացնել աստիճանաբար՝ 4 տարվա ընթացքում։

Սակայն, հատկանշական է առանձնացնել հետևյալը՝

• Բազմիցս խոսվող շքեղ առանձնատների մասով չկա որևէ հավելյալ փոփոխություն՝ առավելագույն շեմը 100 մլն դրամ է 1% դրույքաչափով, որի արդյունքում չկա որևէ տարբերություն Կենտրոնի բնակարանի և շքեղ առանձատների միջև։

• Գույքահարկը բարձրանում է բացառապես բոլորի համար՝ անկախ գույքի արժեքից և սոցիալական վիճակից։

• Ոչ միայն չի բարձրացվում, այլ վերացվում է չհարկվող շեմը, որի արդյունքում մոտ 580,000  քաղաքացի սկսելու է գույքահարկ վճարել, որը չի անում հիմա։ Սա ոչ միայն հավելյալ սոցիալական խնդիրներ է առաջացնելու, այլ նաև պետական համակարգում ավելացնելու է հերթական վարչարարությունը և գործընթացները, աշխատակիցների քանակը և այլն։

Պատրաստվում եմ առաջարկ ներկայացնել շքեղ գույքերի համար գույքահարկի դրույքաչափը կտրուկ բարձրացնելու մասով, ինչպես նաև պահպանելով չհարկվող շեմի համակարգը։

Ակնհայտ է, որ սա առաջացնելու է սոցիալական խնդիր, ինչն էլ հենց հաստատում է փուլային բարձրացումը։ Եվ եթե կառավարությունը չներառի սոցիալական կոմպոնենտ, ապա այս «հեղափոխական» օրենքը պատուհաս է դառնալու հասարակության համար», -  ֆեյսբուքյան իր էջում գրել է Թանդիլյանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА