o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թվերը երազում. ինչ են դրանք նշանակում

28.05.2020 23:39 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թվերը երազում. ինչ են դրանք նշանակում

Յուրաքանչյուր երազ ունի որոշակի իմաստ: Կա կարծիք, որ երազները կարող են մեզ նախազգուշացնել, ինչպես նաև բացել անցյալի և ապագայի գաղտնիքները: Երբեմն երազները այնքան արտասովոր են լինում, որ ոչ մի երազահան չի կարող այն բացատրել: Օրինակ, ինչու ենք մենք երազում թվեր տեսնում: Փորձենք հասկանալ դա և բացատրել թվային երազների հանելուկը:

Ինչպես վարվել հանգուցյալի զարդերի հետ․ արդյոք կարելի է դրանք կրել

Երազում թվեր տեսնելը կարող է լինել և վատ, և լավ նշան: Ամեն ինչ կախված է կոնկրետ տեսած թվից:

«0» թվանշանը տեսնելը անհաջողության և ձախողման նշան է: Որպես կանոն, այդ թվանշանը գալիս է երազում, երբ առջևում սպասվում է ինչ-որ լուրջ գործ:

Երազում «1» թվանշանը տեսնելը դա հաջողության և երջանկության նշան է: Եթե Դուք տեսել եք այդ թվանշանը, նշանակում է շատ շուտով կկարողանաք կատարել Ձեր բոլոր ցանկությունները: Բացի այդ, երազն այս թվանշանով կարող է նշանակել ճանաչում հասարակության մեջ և ստատուսի բարձրացում:

«2» թվանշանը երազում դա բամբասանքների և ինտրիգների նշան է: Շատ հնարավոր է, որ Ձեր մեջքի ետևում ինչ-որ բաներ են կատարվում:

Տեսնել «3» թվանշանը դա պրոբլեմների լուծման նշան է: Դա նշանակում է, որ գործը, որը Դուք ցանկանում եք վերջացնել, կավարտվի Ձեր օգտին: «3»-ը կանխագուշակում է ազատում պրոբլեմներից և հանգիստ կյանք:

«4»-ը երազում դա իզուր աշխատանքի և ջանքերի նշան է: Այդպիսի երազը նշանակում է, որ Ձեր մտածած գործը չի կարող կյանքի կոչվել: Այնպես որ չարժե ծախսել դրա վրա Ձեր ուժերն ու ժամանակը:

Երազում տեսնել «5» թվանշանը դա վեճի կամ կոնֆլիկտի մեջ հաղթանակի նշան է: Դուք կարող եք հասնել հարցերի հաջող լուծմանը և ապացուցել Ձեր ճիշտ լինելը:

«6»-ը տեսնելը վտանգի նշան է: Զգույշ եղեք և մի վստահեք անծանոթ մարդկանց: Բոլորը կփորձեն խաբել Ձեզ:

«7» թվանշանը տեսնելը հաջողության և բոլոր ցանկությունների կատարման նշան է: Այդ թվանշանը ցույց է տալիս, որ Դուք ճիշտ ճանապարհով եք գնում և երբ բոլոր դժվարությունները ավարտվեն, Դուք կկարողանաք հասնել Ձեր ուզածին:

Տեսնել երազում «8» թվանշանը դա անորոշ ճակատագրի նշան է: Եթե Դուք երազում «8» թվանշանն եք տեսնում, դա կարող է նշանակել, որ Դուք հիմա ուղղակի լողում եք հոսանքի ուղղությամբ և ոչինչ չեք ցանկանում փոխել Ձեր կյանքում:

Տեսնել «9» թվանշանը դա անհավանական հաջողություն է, որը որպես կանոն կապված է փողի հետ: Դա կարող է կանխագուշակել խոշոր շահում կամ հաղթանակ ռիսկային գործում:

Տեսնել «10» թվանշանը երազում դա կյանքի որոշակի էտապի ավարտի և նոր աստիճանի սկզբի սիմվոլն է:

Տեսնել «11» թվանշանը դա այն բանի նշանն է, որ Ձեզ մոտ կբացվի երկրորդ շնչառությունը և Դուք կարող եք հաղթահարել բոլոր դժվարությունները:

Տեսնել «12» թվանշանը երազում դա էներգիայի և կենսական ուժի նշան է: Որպես կանոն, այդ թիվը ցույց է տալիս, որ Դուք կարող եք սարեր շուռ տալ:

«13»-ը տեսնելը կարող է ցույց տալ, որ պետք է պահպանել չափի զգացողությունը գործողություններում, այլապես չեք կարող խուսափել այդ հետևանքներից:

Երազների մեկնաբանությունը, որոնցում թվանշաններ են հանդիպում, կախված է նաև այն բանից, թե ինչպես եք դրանք տեսնում և ինչ կապի մեջ եք լինում դրանց հետ: Օրինակ, եթե Դուք երազում հաշվում եք թվերը, ապա դա նշանակում է, որ Դուք պետք է կենսական կարևոր հարց լուծեք: Իսկ եթե Դուք գրում եք թվանշանները, ապա Ձեզ միայնություն է սպասվում: Եթե Դուք թվանշանները գրքում եք տեսնում, ապա դա կնշանակի, որ շուտով Ձեր կյանքում լավ անակնկալ կլինի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА