o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հարցը պետությունից մի քանի կոպեկ ստանալը չէ՝ անհատ ստեղծագործողների ոլորտը փրկելու կառուցողական քայլեր է պետք մշակել». Միքայել Ոսկանյան

27.05.2020 19:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հարցը պետությունից մի քանի կոպեկ ստանալը չէ՝ անհատ ստեղծագործողների ոլորտը փրկելու կառուցողական քայլեր է պետք մշակել». Միքայել Ոսկանյան

Կորոնավիրուսի հետեւանքով Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը շատ անհատ ստեղծագործողների ու կատարողների անգործության է մատնել, իսկ պետությունն էլ` անտարբերություն է ցուցաբերում նրանց հանդեպ, մոռանալով, որ հեղափոխությունից հետո հենց նրանց էր պարտադրում եկամուտը կիսել պետության հետ:

​​​​​​​Չկա կորոնայի պատվաստանյութ, դրա անվան տակ հայերի վրա փորձարկելու են մալարիայի ու էբոլայի պատվաստանյութերը. Խաչատրյան

«Որպես անկախ ստեղծագործող, որպես երաժշտական արվեստի ներկայացուցիչ, որպես մարդ, որ, կարծում եմ, որոշակի ներդրում ունի հայկական երաժշտարվեստի մեջ, ուզում եմ անկեղծորեն կիսվել մի իրողությամբ, որ միշտ զգացել եմ, բայց ազդեցությունը երբեք այսքան մեծ ճնշվածության չի հասցրել ինձ (և ոչ միայն ինձ): Մոտ երեք ամսվա ընթացքում կառավարության հակաճգնաժամային քննարկումներում գեթ մեկ ակնարկ չեղավ մշակույթի և արվեստի անկախ գործիչների մասին։ Անտեսված է մի ամբողջ սեկտոր, որ իր մեջ ներքին մեծ ներուժ է կրում, աշխարհընկալում ձևավորում, անուղղակիորեն հասարակություն կրթում և դրդում զարգացման ու առաջընթացի»,- անդրադարձել է թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանն ու հստակեցրել. «Իմ(մեր) եկամտի 95%-ը գոյանում է կենդանի ելույթներից, հյուրախաղերից և տարբեր մշակութային նախագծերից, որոնք մարտի 12-ից մինչ այսօր ամբողջությամբ կանգ են առել և փաստացի հայտնվել եմ (ենք) փակուղում, որից դուրս գալու ելքեր դեռ չենք գտնում»։

​​​​​​​Հայ զինվորի «սապոգի» կրունկը հազար արմանբաբաջանյանների  գլխից շատ ավելի թանկ է. Նիկողոսյան

Ըստ նրա, այս ամիսներին պետությունը զրո ուշադրություն է դարձրել անհատ կատարողներին ու ստեղծագործողներին. «Ոնց հասկացա, պետության համար մշակույթը սահմանափակվում է միայն պետության ենթակայության տակ գտնվող կոլեկտիվներով՝ մոռանալով, որ շատ-շատ դեպքերում մենք ենք ազգի մշակույթը ներկայացնում և ձևավորում։ Ու ԶՐՈ վերաբերմունքը մեր պարկեշտությանն ու նվիրվածությանը ամենալավ վարձավճարը չէր, տիկնայք և պարոնայք։

Ոչ մի պետական աջակցություն չի տրամադրվում, չկան մշակույթի և արվեստի աջակցության ֆոնդեր և ինստիտուտներ, լսարանի մոտ ձևավորված չէ նվիրատվությունների մշակույթը։

ԱԺ 89 պատգամավորն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են. Միքայել Մինասյան

Ես իրավունք չունեմ կեղծ լինել ու բարոյապես, հոգեպես և ֆինանսապես ճնշված վիճակում շարունակել առցանց ելույթները իմ սիրելի աշխատասենյակից, որը, երևի թե շուտով հանձնեմ...»,- հուսահատված ասում է երիտասարդ թառահարն ու շեշտում. «Գիտեմ, որ բոլոր ոլորտներն էլ խնդիրներ ունեն, բոլորի համար էլ ցավոտ որոշումներ կայացնելու շրջան է։ Ցավոք, բացի նվագելուց և ստեղծագործելուց ուրիշ ոչինչ անել չեմ կարող (դեռ)։Եվ հարցը պետությունից մի քանի կոպեկ ստանալը չէ՝ անհատ ստեղծագործողների ոլորտը փրկելու կառուցողական քայլեր է պետք մշակել։ Հավելեմ, որ ես և կինս աշխատում ենք նույն ոլորտում, և երկուսս էլ զրկվել ենք եկամտից։ Հավելեմ նաև, որ արդեն 2,5 տարի հարկատու եմ: Առողջ եղեք՜»:

ԿԳՄՍ փոխնախարարը խեղաթյուրված է ներկայացրել իրողությունը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հակադարձում է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА