o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Էլթոն Ջոնին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

27.05.2020 18:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՌԵՏՐՈ
Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է  Էլթոն Ջոնին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

 

Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնին

«Չեմ ուզում իջնել այդ ստորին մակարդակին». Արմեն Ամիրյանը այսօր կդիմի դատախազություն

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է  երգիչ Էլթոն Ջոնին: 

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխարհահռչակ բրիտանցի երգիչ Էլթոն Ջոնի եւ Starkey Hearing Technologies հիմնադրամի տնօրեն Ուիլյամ Օսթինի հետ միասին «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում մասնակցել է առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը:  

Բարեգործական ակցիայի շրջանակներում «Երևան՝ իմ սեր» հիմնադրամի «Հայկ եւ Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնում Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից լսողության հետ կապված խնդիրներ ունեցող տարբեր տարիքի երեխաների նվիրաբերվել են 100 լսողական սարքեր: 

Եռօրյա բարեգործական ակցիայի ընթացքում Starkey Hearing Technologies հիմնադրամը ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին կնվիրաբերի 2500 լսողական սարքեր:

«Բիզնեսը եւ քաղաքականությունն անհամատեղելի են». կոալիցիա  «Ծառուկյան» դաշինքի հետ չե՞ն կազմի

«Բիզնեսը եւ քաղաքականությունն անհամատեղելի են». կոալիցիա  «Ծառուկյան» դաշինքի հետ չե՞ն կազմի

Ապարան քաղաքում այսօր ՀՀ փոխվարչապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ: Նա մասնակցեց Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված միջոցառումներին, շփվեց ներկա քաղաքական գործիչների հետ: Իսկ նրան ուղեկցելն ու ճանապարհելը վերապահված էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Այս եւ այլ հարցերի շուրջ էլ առիթ ունեցանք զրուցել փոխվարչապետի հետ:

- Պարոն փոխվարչապետ, ի պաշտոնե ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլերը:

- Կարծում եմ՝ առաջին քայլերն արդեն իսկ ակնհայտ են բոլորի համար՝ այն, ինչ արդեն տեղի է ունեցել հեղափոխության ընթացքում: Սա արդեն արձանագրված փաստ է: Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք հստակ մթնոլորտի փոփոխություն, իսկ ընդհանուր ինստիտուցիոնալ զարգացումը մեր ուղենիշն է, որով շարժվելու ենք:

- Հնարավոր համարո՞ւմ եք բիզնեսի տարանջատումը քաղաքականությունից:

- Անհնար եմ համարում բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը, հետեւապես բիզնեսը եւ քաղաքականությունը պետք է հստակ տարանջատվեն:

- Իսկ Սամվել Ալեքսանյանի հետ այդ հարցերի շո՞ւրջ էիք զրուցում:

- Պարոն Ալեքսանյանի հետ ես նաեւ այդ հարցերի շուրջ եմ ունեցել քննարկում:

- Նա ցանկություն ունի՞ ընդհանրապես քաղաքականությունից դուրս գալու:

- Այո, կարծում եմ, որ բիզնես միջավայրի ներկայացուցիչները, ովքեր նախկինում եղել են քաղաքականության հետ կապված, հիմա ընդունում են նոր խաղի կանոնները: Այսինքն՝ կարծում եմ՝ մենք այդտեղ խնդիր չենք ունենա:

- Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկեցին ՀՀԿ-ից հենց բիզնեսմեն-պատգամավորները: Ի՞նչ կասեք այս մասին:

- Անկեղծ ասած, Հանրապետական խմբակցության նման մանրամասների մեջ չեմ մտել ու չեմ էլ ուզում մտնել:

- Փաստորեն, Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելը չի՞ «փրկի» այն բիզնեսմեներին, ովքեր ուզում են մնալ քաղաքականության մեջ:

- Ամեն դեպքում, որեւէ գործարար, ով ուզում է լինի, չպետք է զբաղվի քաղաքականությամբ: Սա շատ հստակ է:

- Պարոն Ավինյան, այս դեպքում ինչպե՞ս եք վերաբերում կառավարությունում «Ծառուկյան» դաշինքի ներգրավածությանը, հատկապես, որ համանուն խմբակցության անունը եւս կապված է գործարարության հետ:

- Ես ասացի, որ առհասարակ հետագայում բիզնեսը եւ քաղաքականությունն անհամատեղելի են, եւ սա վերաբերում է Հայաստանի Հանրապետության բոլոր գործարարներին:

- Սա խոսո՞ւմ է այն մասին, որ «Ելքը» «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա չի կազմի:

Հայաստանում կրթական բարեփոխումների անվան տակ փորձում են իրականացնել վաղեմի փափագած, իր ցինիկության մեջ անբարո եւ հանցավոր ծրագիր. Արմեն Աշոտյան

- Եկեք նախընտրական շրջանում խոսենք: Սա մի հարց է, որն առհասարակ չի քննարկվել եւ հետեւապես որեւէ մեկնաբանություն չեմ ուզում տալ:

- ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ  կառավարության անդամ քաղաքական ուժերի միջեւ պետք է հուշագիր ստորագրվի…

- Անկեղծ ասած, տեղյակ չեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ինչու է Էլթոն Ջոնը ժամանել Հայաստան

Ինչու է Էլթոն Ջոնը ժամանել Հայաստան

Աշխարհահռչակ երաժիշտ և նույնչափ աշխարհահռչակ գեյ Էլթոն Ջոնը մեր մայրաքաղաքում հանդես է եկել «յուրահատուկ» հայտարարությամբ. 

«.....Հայաստանը մոտ 25  տարեկան է, և մենք հույս ունենք , որ այստեղ որոշ աշխատանք կկատարենք ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ոլորտում , ինչպես նաև ԼԳԲԴ համայնքի համար: Եկել ենք այստեղ հանդիպելու այդ մարդկանց` նրանց հետ կապ հաստատելու, ծանոթանալու համար , որպեսզի կարողանանք օգնել նրանց: Միշտ էլ հաճելի է օգնել , որ փոփոխություններ լինեն, փոխել մարդկանց մտածելակերպը: Դա արագ տեղի չի ունենում, բայց անհնար բան չէ : Ոտքդ ջուրն են դնում ու դա տեղի է ունենում... նոր նախագահ, նոր վարչապետ .... մենք կփորձենք օգնել , գիտեմ , որ երկար ժամանակ է պետք , որվհետև փոփոխությունները կարող են դանդաղել, բայց մենք կարծում ենք , որ կարող ենք արագացնել այդ փոփոխությունները: Այդ պատճառով էլ ես բացեցի իմ հիմնադրամը: Կարող եմ ասել, որ Անգլիայում շատ արագ փոխվեց ամեն ինչ, ես կարող եմ ամուսնանալ իմ ամուսնու հետ: կարծում եմ , որ նոր նախագահն ու նոր վաչապետը դրական փոփոխություններ կբերեն Հայաստանում և արդեն իսկ անում են դա: Եվ ես շատ երջանիկ եմ, որ կարող եմ մաս կազմել այս ամենին....»:

Փաստացի աշխարհահռչակ գեյը հայտարարում է , որ Հայաստան է ժամանել մեր երկրում ևս սեռական փոքրամասնությունների, ավելին` միասեռ ամուսնությունների գաղափարը տարածելու և զարգացնելու համար, և հույս ունի, որ Հայաստանի նոր վարչապետն ու նախագահը այս հարցում իրեն կաջակցեն: 

Ճիշտն ասած ես էլ ուզում եմ հույս ունենալ, որ իմ երկրի նախագահն ու վարչապետը չեն աջակցի Էլթոն Ջոնին իր հակաաստվածային գաղափարները` իմ երկրում տարածելու գործում:

Խորապես վստահ եմ, որ ազգությանդ ու սեռիդ դավաճանելով` դավաճանում ես Արարչին: 

Գոնե այս պահին չեմ ցանկանում աշխարհահռչակ գեյի հայտարարություններում քաղաքական կոնտեքս որոնել...

Այս մասին գրում է Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան էջում։

 

«Վսյո». Սամվել Ալեքսանյանը քաղաքականությունից դո՞ւրս է գալիս 

«Վսյո». Սամվել Ալեքսանյանը քաղաքականությունից դո՞ւրս է գալիս (Տեսանյութ)

Ապարան քաղաքի հրապարակից մեկնարկեց Բաշ-Ապարանի հերոսամարտին նվիրված միջոցառումները: Միջոցառումներին մասնակցելու էին եկել ՀՀ փոխվարչապետ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ, որին ուղեկցում էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Տ. ԵԶՐԱՍ արքեպիսկոպոս ՆԵՐՍԻՍՅԱՆԸ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ: Ներկա էին նաեւ նախարարներ ու այլ պատգամավոր, ինչպես «Ելքից», այնպես էլ «Ծառուկյան» դաշինքից:

Ուշագրավ էր այն, որ Սամվել Ալեքսանյանն անընդհատ փոխվարչապետ Ավինյանի կողքին էր եւ բուռն զրույցի էր բռնվել: Մինչդեռ միջոցառման ավարտին Տ. Ավինյանը լրագրողներից հետ զրույցում շեշտեց. «Ես անհնար եմ համարում բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը, հետեւապես բիզնեսը եւ քաղաքականությունը պետք է հստակ տարանջատվեն»: Ավելին՝ փոխվարչապետն ասաց, որ այդ մասին խոսել է նաեւ Ս. Ալեքսանյանի հետ եւ կարծում է, որ նա եւս ցանկություն ունի դուրս գալ քաղաքականությունից: Վերոնշյալի մասին խոսեցինք նաեւ Ս. Ալեքսանյանի հետ:

- Պարոն Ալեքսանյան, հայաստանյան քաղաքական փոփոխություններից հետո՝ ինչպե՞ս եք տեսնում Ձեր ապագան:

Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլև՝ մտածողության ու գործունեության մշակույթ, արժեհամակարգ, փիլիսոփայություն. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան

- Ամեն ինչ անում ենք, որ լավ լինի:

- Բիզնեսո՞ւմ ենք տեսնելու Ձեզ:

- Այո, այո:

- ՀՀԿ-ից դո՞ւրս եք գալու, չե՞ք լինելու պատգավոր:

- Վսյո-վսյո, գնացինք…

- Մանդատը վա՞յր եք դնելու:

- Ոչ մի հարցի չեմ պատասխանելու:

- Բայց այդ մասին խոսել ե՞ք փոխվարչապետի հետ:

- Ոչ մի հարցի չեմ պատասխանելու:

- Պարոն Ալեքսանյան, ինչո՞ւ Ձեր տրամադրությունն փոխվեց փոխվարչապետի հետ զրուցելուց հետո:

- Իմ տրամադրությունը ոչ մի անգամ չի փոխվել:

- Բա ինչո՞ւ չեք խոսում լրագրողներիս հետ:

- Բայց էսօր նենց օր չի էլի, որ խոսանք:

- Փոխվարչապետն ասաց, որ քաղաքականությամբ այլեւս չեք զբաղվելու…

- Փոխվարչապետն ասել է, դուք էլ լսել եք: Վսյո:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՀՅԴ-ական ներկայիս վերնախավը սարսափած է արտահերթ ընտրության հեռանկարից

ՀՅԴ-ական ներկայիս վերնախավը սարսափած է արտահերթ ընտրության հեռանկարից

 

 

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ՀՅԴ-ական նախարար  Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրություններ թեմային. «Արտահերթ ընտրությունների, եթե զուտ իրավական հարթությունում ենք նայում, ապա դրա  իրավասությունը վստահաբար փոքրամասնությանը չի: Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակով պայմանավորված, եթե Կառավարության ծրագրերը հաջողությամբ առաջ են գնում, նաեւ այդ իրավիճակում կարող է եւ չառաջանա այդ հիմքը, բայց եթե հասարակության տրամադրվածությունը այնուամենայնիվ որոշենք փաստել այս վիճակում, ապա դա ենթարդրում է նաեւ լուրջ փոփոխություններ ընտրական օրենսդրության, ընտրական համակարգերի  մեջ: Ես ավելի շուտ չեմ տեսնում արտահերթ ընտրությունների հավանականություն: Հարկ է աշխատել, հարկ է առաջ տանել գաղափարները, երբ որ կզգանք, որ անհնար է առաջ գնալը , այդ ժամանակ կարելի է նաեւ արտահերթ ընտրությունների գնալ»:

Կարճ ասած, այս խուճուճ բացատրությունների տակ մեկ բան է նկատելի՝ ՀՅԴ-ական նախարարն արտահերթ ընտրություններ չի ցանկանում: Եվ սրան կարող են ավելացնել մեր ՀՅԴ-ական հույժ արժանահավատ աղբյուրի տեղեկատվությունը՝ այս պահին ՀՅԴ-ական ներկայիս վերնախավը բառացիորեն սարսափած է արտահերթ ընտրության հեռանկարից եւ բոլոր լոբինգային հնարավորությունները ներդրել է դա բացառելու գործին: Եվ իմաստն էլ պարզ է. ներկայիս վարկանիշով ՀՅԴ-ն ոչ մի պարագայում անցողիկ շեմը չի հաղթահարի: Չի կարող նաեւ հուսալ, որ այն լավ օրերի պես՝ ՀՀԿ-ն ականջներից ձգելով՝ առաջ կտանի: Իսկ ահա մյուս ուժերին, այդ թվում՝ Նիկոլին եւ Ծառուկյանին հաստատ ՀՅԴ-ի կարգի քամելյոնային բալաստը պետք չէ: Այսինքն՝ արտահերթ ընտրությունների պարագայում ՀՅԴ-ն կհայտնվի քաղաքական լուսանցքում, իսկ կուսակցական շարքերը եւ դրսի կառույցները դրա համար հաստատ ներկայիս լիդերներին քաղաքական աղբամանի բաժին կդարձնեն: Ուստիեւ՝ ՀՅԴ-ական էլիտային պետք է ընտրությունների հնարավորությունը ձգել այնքան, մինչեւ, միգուցե, ավելի լավ ժամանակներ կգան:

Ռուսաստանին մեղադրել են Ուկրաինայի դեմ Էբոլա վիրուս օգտագործելու մտադրության մեջ

 

Ռուսաստանին մեղադրել են Ուկրաինայի դեմ Էբոլա վիրուս օգտագործելու մտադրության մեջ

Ռուսաստանն Ուկրաինայի դեմ «հիբրիդային պատերազմում» նոր քիմիական ու կենսաբանական զենք է ստեղծում: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, Գերագույն Ռադայի պատգամավոր Իրինա Ֆրիզի զեկույցում, հաղորդում է УНИАН-ը:

«Առնվազն վերջին երեք տարիների ընթացքում Ռուսաստանն իրականացնում է հեմոռագային վիրուսների, մասնավորապես՝ Էբոլա և Մարբուրգ վիրուսների հետազոտություն: Իրականում խոսքն Էբոլայի և բնական ծաղիկի վիրուսի միավորման խորհրդային մշակմանը վերադառնալու մասին է», - նշել է Ֆրիզը:

Ի հեճուկս ԿԳՄՍ անհավատ նախարարի եւ իր սորոսական տեղակալի՝ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան պետք է մնա. Ավետիսյան

Կիևում պնդում են, որ Մոսկվան աշխատում է նաև «նյարդապարալիտիկ գազերի հատկություններով» նոր թունավոր նյութերի ստեղծման վրա:

Աղբյուրի հաղորդմամբ՝ զեկույցը փոխանցվել է ՆԱՏՕ-ի վեհաժողովի անդամներին:

«Փոփոխության քամին» այստեղ է. Էլթոն Ջոնը՝ Հայաստանի մասին

«Փոփոխության քամին» այստեղ է. Էլթոն Ջոնը՝ Հայաստանի մասին

«Փոփոխության քամին» այստեղ է, և այն շատ դրական է.  լրագրողների հետ զրույցում այսպես ասաց «Երևան՝ իմ սեր» հիմնադրամում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին նվիրված միջոցառմանը մասնակցող աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը:

«Մենք՝ որպես մարդկային արարածներ, պետք է վերցնենք մեր պատմությունից ինչ-որ բաներ և փորձենք փոփոխել դեպի լավը: Երբեմն փոփոխությունները դեպի լավը չեն գնում: Բայց չեմ կարծում, որ Հայաստանում նման բան կլինի: Կարծում եմ, որ «փոփոխության քամին» այստեղ է, և այն շատ դրական է»,- ասաց նա՝ նշելով, որ շատ երջանիկ է, որ հիմա Հայաստանում է:

Էլթոն Ջոնը նշեց, որ պատրաստ է աջակցել «Երևան՝ իմ սեր» հիմնադրամի երեխաներին, ինչպես նաև՝ Հայաստանի ԼԳԲՏ համայնքին:

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ երաժիշտը Հայաստանում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Նա մասնակցում է լսողական սարքեր արտադրող «Սթարկի» (Starkey) ընկերության միջոցառմանը:

Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ Էլթոն Ջոնն այս ընկերության ֆինանսավորողներից է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА