o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր մեզ հարկավոր է ոչ թե սեռական, այլ բարոյական դաստիարակություն. Մանկավարժ

27.05.2020 14:42 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 Այսօր մեզ հարկավոր է ոչ թե սեռական, այլ բարոյական դաստիարակություն. Մանկավարժ

Հակառակ հասարակության շրջանում առկա դժգոհություններին, ԱԺ-ն ընդունեց  «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական խայտառակ կոնվենցիան: Ի՞նչ վտանգներ է այն իր մեջ պարունակում, որքանո՞վ են պատրաստ տարրական դասարանների երեխաները լսելու սեռական դաստիարակության մասին դասերը, ովքե՞ր պետք է դասավանդեն այդ առարկան երեխաներին: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է տարրական դասարանների մանկավարժ ՄԱՐԻԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ:

«Չեմ ուզում իջնել այդ ստորին մակարդակին». Արմեն Ամիրյանը այսօր կդիմի դատախազություն

 

Ինչպե՞ս կարելի է թույլ տալ այլասերում

Վստահ եմ, որ ծանոթ եք հայտնի  «Լանզարոտեի» կոնվենցիային: Որպես մանկավարժ, հետաքրքիր է Ձեր տեսակետը` ի՞նչ վտանգներ է այն իր մեջ պարունակում:

- Այո, իհարկե, տեղյակ եմ այս «անհասկանալի», բավականին խնդրահարույց կոնվենցիայից: Հիմա ես չեմ փորձի կրկին խոսել այս կոնվենցիայի դրույթների մասին, բայց որպես մանկավարժ, չեմ կարող չասել, որ այն չպետք է կիրառվի մեր դպրոցներումԳիտեք, երեխաների սեռական չարաշահումը եւ շահագործումը դեռեւս 1990-թ.-ից մեծ ուշադրության է արժանացել: Բայց սեռական դաստիարակությունը եւ կրթությունը կոնվենցիայով չեն որոշվում: Լանզարոտեի կոնվենցիայով ամրագրված է, որ պետք է տարրական դասարաններից ապահովել  երեխաների  սեռական դաստիարակության գործընթացը: Այսօր մենք ունենք գերխնդիր. ծնողները միաբերան փաստում են, որ եթե այս առարկան մտնի հանրակրթական դպրոցներ, նրանք երեխաներին կհանեն դպրոցներից: Ոչ մի ծնող չի ցանկանում, որ իր երեխան վաղ տարիքից ստանա նման սեռական կրթություն: Խոսել եմ տասնյակ մանկավարժների, հոգեբանների, բժիշկների հետ: Բոլորն են փաստում, որ չկա այս առարկայի անհրաժեշտությունը: Իմ աշխատանքային փորձը թույլ է տալիս ասել, որ մենք այս առարկան բերելով հանրակրթական դպրոցներ, բազմաթիվ խնդիրներ կստեղծենքԻնչպե՞ս եք պատկերացնում, որ 6, 7, 8, 9 տարեկան երեխաների հետ խոսենք սեռականի մասին: Այս տարիքում երեխաներն անգիտության մեջ են, եւ ինչպե՞ս կարելի է թույլ տալ այլասերումԵվ հետո, այդ տարիքի երեխաներին հետաքրքիր էլ չէ այս թեման: Նրանց հետ անգամ շատ ուսումնական նյութեր ուսուցանվում է խաղային մեթոդով, որպեսզի այն էլ ավելի հետաքրքիր լինիՏարրական դասարաններում նման կրթությունը բացառել է պետք: Այսօր ես, լինելով մանկավարժ, հայուհի եւ ապագա մայր, հստակ գիտակցում եմ, որ այս կրթությունը իրենից վտանգ է ներառում: Յուրաքանչյուր երեխա իր ընտանիքի լույսն է, ու ինչպե՞ս կարող ենք մենք վտանգի տակ դնել մեր երեխաների ապագան: Պե՞տք է արդյոք երեխային զրկել իր մանկությունից, չեմ կարծումՄենք այսօր ընդունել ենք մի կոնվենցիա, որը չգիտենք, թե ինչպես է դասավանդվելու, ինչ չափորոշիչներով, ծրագրերով: Եվ հետո, եթե անգամ հետագայում լինեն չափորոշիչները, մենք հստակ պետք է հասկանանք, թե ինչ են դրանք ներառելու, ովքեր են այդ չափորոշիչները հաստատելու, ինչ չափորոշիչներով են հաստատվելու: Իրականում «Լանզարոտեի» կոնվենցիան մեզ համար գոյաբանական վտանգ ներկայացնող փաստաթուղթ է: Քանի որ կոնվենցիայում կան կետեր, որոնք հարկավոր չէ, որ տարրական դասարանների աշակերտները տիրապետեն ու տեղեկացվեն. երեխաների հետ  նման բանի մասին խոսելն ուղղակի հակաբարոյական եւ հակագիտական է:

Դուք կրում եք հավիտենական պատասխանատվության Հայաստանի, հայ ժողովրդի այսօրվա և վաղվա համար. ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ

- Ո՞ր տարիքից եւ ինչպե՞ս է պետք խոսել երեխայի հետ սեռական դաստիարակության մասին:

- Գիտեք, կամա թե ակամա, յուրաքանչյուր ծնող իր երեխայի հետ սկսում է խոսել այս թեմայի շուրջ դեռ երեք տարեկանից` սովորեցնելով իր բալիկին տարրական հիգիենայի կանոններ: Այս տարիքի երեխաների շրջանում ձեւավորվում է որոշակի սեռի պատկանելու գիտակցություն, ու, որպես կանոն, հետաքրքրություն է առաջանում սեռին վերաբերող հարցերի նկատմամբ: Դա արտահայտվում է բազմաթիվ հարցերով, որոնք երեխաները տալիս են ծնողներին` սպասելով նրանցից իրենց գոհացնող պատասխաններ: Հարցեր առաջանում են նաեւ կրտսեր դպրոցական տարիքում, բայց այս տարիքում սեռական դաստիարակության գործընթացի մասին խոսելիս պետք է հաշվի առնվեն ֆիզիոլոգիական ու հոգեբանական առանձնահատկությունները: Հենց այս է պատճառը, որ հասարակության մեծ մասը դեմ է այս կոնվենցիային: Չգիտենք, չենք պատկերացնում, թե ինչպես այն կդասավանդվի, ում կողմից, որպեսզի երեխաներին օգնելու փոխարեն չվնասեն: Այս շրջանում տղաների եւ աղջիկների սեռական բնականոն զարգացման եւ ճիշտ փոխհարաբերությունների հաստատման համար կաեւոր է զարգացնել բարոյական դաստիարակությունը: Ու յուրաքանչյուր մանկավարժի պարտքն է՝ խոսել իր աշակերտների հետ՝ տղաների եւ աղջիկների ճիշտ փոխհարաբերությունների ու նմանատիպ շատ հարցերի մասին: Այս տարիքի երեխաների մոտ  կարող է առաջանալ համակրանքի զգացում, որը հասնում է սիրահարվածության աստիճանի, բայց դա իրենց մոտ անգիտակցաբար է ստացվում, ու սովորաբար այդ սիրահարվածությունն ինքնին անցնում է ժամանակի ընթացքումԻսկ բուն սեռական դաստիարակության մասին երեխաների հետ կարող ենք սկսել  խոսել դեռահասության շրջանում` 12-15 տարեկանում, բայց նորից սահմանափակումներով: Քանի որ հենց այս տարիքային շրջափուլն է, որ երեխաների անցումային շրջանն է, ու նրանք ունեն բավականին հետաքրքրություններ, հարցեր, որոնք չեն կարող մնալ անպատասխան:

Մի՛ բռնացեք մեր ընտրությանը, մի՛ բռնացեք մեր կարծիքին. մի խումբ ուսուցիչների բաց նամակը ԿԳՄՍ նախարարին

 

«Չենք թողնի, որ կործանվեն մեր բալիկները»

Ձեր գնահատմամբ, ո՞վ պետք է մշակի կրթական այդ ծրագիրը: Նրանք, ովքեր այսօր զբաղվում են նման հարցերով, հաճախ նաեւ ԼԳԲՏ-ականների իրավունքները պաշտպանող կազմակերպություններն են:

- Այսօր, այո, ջանք չի խնայվում, որպեսզի մենք կորցնենք մեր ազգային արժեքները: Ես մեծ ցավով եմ ասում, բայց եթե հանկարծակի այս կրթական ծրագրով զբաղվեն այնպիսի կառույցներ, որոնք ուղղակի քարոզ են ներկայացնում, ուրեմն մենք կարող ենք հաշվել, որ այլեւս չենք ունենա գիտելիքներով լեցուն սերունդ, կկործանվենք: Բայց նաեւ վստահ եմ, որ դա թույլ չենք տաՊետք է ստեղծվեն մանկավարժական, հոգեբանական, բժշկական հանձնաժողովներ, ովքեր բացառապես հեռու կլինեն քարոզչական կառույցներից, ովքեր կկարողանան միասին աշխատելով, հասնել այնպիսի մակարդակի, որը չի վնասի մեր փոքրիկներինԱռհասարակ, սոցիալական պատվերը կրթությունից պահանջում է հիմնական փաստաթղթեր` գիտական աշխարհայացք, ուսումնական պլաններ, առարկայական չափորոշիչներ, ծրագրեր, հասարակական վարք, քաղաքացիական որակների ձեւավորում: Այսինքն, հարցն այդ բոլոր ուղղություններից պետք է ուսումնասիրվի, չպետք է լինեն բացթողումներ: Երբ կլինեն բավարար փաստեր, համապատասխան վերապատրաստում անցած մանկավարժներ, որոնք կբավարարեն հայ մայրիկներին, ուրեմն կարող ենք հանրակրթական դպրոցներում անցնել այս նոր «առարկան»: Այն էլ ոչ պարտադիր, որովհետեւ, կրկին անգամ եմ ասում, հասարակության մեծամասնությունը դեմ է այս կոնվենցիայինԱյսօր մեզ հարկավոր է ոչ թե սեռական, այլ բարոյական դաստիարակություն, որը մանկավարժները կարող են ինտեգրել իրենց առարկաներին ու այնքան նուրբ ձեւով, որ ավելի հասանելի ու հետաքրքիր կլինի փոքրիկներին, եւ ամենակարեւորը՝ չվնասի ոչ ոքի: Այսօր ես մեծ ցավ եմ ապրում, որ առաջ գնալու փոխարեն, հետ ենք գնում: Ամեն դեպքում, մի բան պետք է հստակեցվի, որ դպրոցը քարոզի վայր չէ, ու չենք թողնի, որ կործանվեն մեր բալիկները: Պարտադիր ոչինչ չի կարող լինել: Թույլ չենք տաԳիտեք, ես չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, ովքեր կողմ կլինեն այս կոնվենցիային, այն փաստին, որ  այս առարկան նույնպես լինի: Բայց այն չի կարող լինել պարտադիր, այլ կարող  է լինել ընտրովի դասընթաց. թող մասնակցեն այն երեխաները, որոնց  ծնողները  ցանկանում ենԱստված մի արասցե, չեմ ուզում պատկերացնել, որ կարող է գա այնպիսի մի ժամանակահատված, երբ դպրոցներում աշակերտներին հետաքրքիր կլինի ուսուցչի մարմինը, այլ ոչ թե տվյալ առարկան: Մանկավարժական փորձս ինձ այսօր թույլ է տալիս ասել, որ հարկավոր է կանգ առնել:

Երեւանում ու մարզերում մեկնարկել են միասնական քննությունները. այսօր օտար լեզվի քննության օրն է

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА