o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչով ավարտվեց ԼԳԲՏ-ականների հորդորով հոր դեմ բողոքած 11-ամյա երեխայի փախուստը

27.05.2020 22:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչով ավարտվեց ԼԳԲՏ-ականների հորդորով հոր դեմ բողոքած 11-ամյա երեխայի փախուստը

Երեխաների շրջանում պղծությունների տարածմանն առնվազն նպաստող «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը հայտնի է Լանզարոտեի անունով, դեռ Ազգային ժողովի կողմից չէր վավերացվել, երբ ԼԳԲՏ-ական քարոզիչները շտապեցին այդ կոնվենցիայի որոշ դրույթներ գործնականում կիրառել` հօգուտ իրենց: Վերջերս այլասերվածների իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող եւ քարոզչություն իրականացնող «Նոր Սերունդ» ՀԿ-ն հրապարակել էր տեղեկատվություն, թե ահազանգ է ստացել այն մասին, որ տնից փախուստի է դիմել 11-ամյա Դ.Մ.-ն` իր սեռական կողմնորոշման հիմքով ընտանեկան բռնության ենթարկվելու պատճառով եւ փորձել է ապաստան հայցել ընկերներից:

Առաջին քրիստոնեական երկրում չի կարող սեռական դաստիարակությունը լինել այնպես ինչպես Շվեդիայում է, չպե՛տք է լինի, անթույլատրելի՛ է. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Վերոհիշյալ ՀԿ-ի փաստաբանի հորդորով երեխան եւ իր, այսպես կոչված, ընկերները դիմել են ՀՀ ոստիկանություն: Արդյունքում ոստիկաններն այցելել են նշված վայր եւ երեխային ու ընկերներին տարել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին: Երեխան ոստիկանության համապատասխան բաժնում պնդել է, թե ցանկանում է հեռանալ ընտանիքից ու ունենալ այլ խնամակալ, քանի որ հայրը իր սեռական կողմնորոշման մասին իմանալուց ի վեր պարբերաբար ստուգում է իր հեռախոսային նամակագրությունները, հետեւում զանգերին, ստիպում չշփվել ընկերների հետ, ովքեր նույնպես հանդիսանում են ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի ներկայացուցիչներ եւ հաճախակի գործադրում է բռնությունԻրականում ի՞նչ էր տեղի ունեցել, «Նոր Սերունդ» ՀԿ-ի հրապարակումը համապատասխանո՞ւմ էր իրականությանը, մասնավորապես` երեխայի հայրն ի՞նչ բռնություն է կիրառել, եւ ինչպե՞ս է այն դրսեւորվել, ի՞նչ ընթացքի մեջ է այս պահին վերոնշյալ գործը, բռնության մեջ մեղադրվող հոր դեմ ի՞նչ միջոցներ են կիրառվել, եւ այժմ որտե՞ղ եւ ո՞ւմ հսկողության ներքո է գտնվում ԼԳԲՏ-ականների ճիրաններում հայտնված անչափահաս երեխան, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ ոստիկանությունիցՄեր հարցմանն ի պատասպան` ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ 2020 թ. ապրիլի 1-ին ոստիկանության Էրեբունու բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իր անչափահաս ընկերը բռնության է ենթարկվել. «Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2020 թ. ապրիլի 1-ին, ժամը` 15:30-ի սահմաններում, հայրը վիճաբանել է անչափահաս որդու հետ, որի ընթացքում բջջային հեռախոսով մեկ անգամ հարվածել է որդու գլխին` պատճառելով մարմնական վնասվածք, իսկ ննջասենյակի դուռը բացելու ժամանակ այն պատահաբար դիպել է որդու ոտքին` պատճառելով ֆիզիկական ցավ: Նույնաբովանդակ բացատրություն է տվել անչափահաս որդին: Նշել է նաեւ, որ դեպքից հետո ինքը դուրս է եկել տնից, գնացել ընկերներից մեկի տուն, պատմել է կատարվածի մասին, որից հետո ընկերը զանգահարել է ոստիկանություն: Անչափահասը հրաժարվել է դատաբժշկական փորձաքննությունից: 11.04.2020 թ. նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության հիմքով: Դեպքի կապակցությամբ` 02.04.2020թ. ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` կիրառվել է նախազգուշացման որոշում, եւ հայրը վերցվել է կանխարգելիչ հաշվառման: Անչափահասին համապատասխան հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով ոստիկանության Էրեբունու բաժնի ԱԳ եւ ԸԲԿ բաժանմունքի ծառայողները կազմակերպել են հոգեբանական աջակցություն ցուցաբերելու գործընթացը, որն ընդհատվել է արտակարգ դրության պատճառով: Այս պահին անչափահասը գտնվում է ծնողի խնամքի եւ հսկողության տակ»:

Ձեր ապազգային, սորոսական ու եղկելի ձեռքերը հեռո՛ւ տարեք Հայ Եկեղեցուց. Գեղամ Պետրոսյան

Այդուհանդերձ, մի շարք հարցեր դեռ մնում են օդում կախված, ինչի վերաբերյալ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ հանցագործության մասին հրապարակավ հաղորդում էր ներկայացրել` հնչեցնելով հետեւյալ հարցադրումները. «Ի՞նչ կապ կա 11 տարեկան երեխայի, իր հնարավոր հասակակից ընկերների եւ ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) քարոզով զբաղվող կազմակերպության միջեւ: Որտեղի՞ց 11 տարեկան երեխան կարող էր իմանալ «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ հեռախոսահամարըՈրտեղի՞ց է 11 տարեկան երեխան տեղեկացվել «սեռական կողմնորոշում» եւ «ԼԳԲՏ» տերմինների մասին: Ակնհայտ է, որ երեխան ինքնուրույն դա անել չէր կարող, եւ նրա հետ քարոզչական աշխատանքներ են իրականացվել: «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ հաղորդագրության մեջ նշված է, որ երեխայի հայրը թույլ չէր տալիս, որ երեխան շփվի ընկերների հետ, ովքեր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ են: Ովքե՞ր են երեխայի այդ ԼԳԲՏ «համայնքի» «ընկերները»: Եթե երեխայի, այսպես կոչված, ընկերները չափահասներ են, ապա ի՞նչ քարոզչական աշխատանքներ են նրանք իրականացրել 11 տարեկան անչափահաս երեխայի հետ` վերջինին սեռական կողմնորոշման ընտրության հարցում ուղղորդելու նպատակով: Եթե այդ 11 տարեկան երեխայի ԼԳԲՏ «համայնքի» «ընկերները» իր հասակակիցներն են, ապա դա նշանակո՞ւմ է, որ կա անչափահասների խումբ, որոնց հետ եւս քարոզչական աշխատանքներ են իրականացվում, եւ որոնք հանդիսանում են միասեռականության, սեռափոխության, տրանսգենդերիզմի, այլ գենդերային ինքնության եւ այլ այլասերումների քարոզի թիրախ` որոշակի կազմակերպությունների կամ անձանց կողմից»:

«Հայ Եկեղեցու պատմությունը», որպես ինքնուրույն առարկա, նախատեսված է ՀՀ օրենքով. Գ. Դանիելյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА