o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գործող մեծամասնության հետ գնալ կառավարությունում աշխատելու` աբսուրդի ժանրից է. Էդմոն Մարուքյան

27.05.2020 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Գործող մեծամասնության հետ գնալ կառավարությունում աշխատելու` աբսուրդի ժանրից է. Էդմոն Մարուքյան

Համավարակով պայմանավորված` օր օրի ավելի ահագնացող իրավիճակը հաշվի առնելով` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր, որ հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր հակաճգնաժամային կառավարություն, որը, համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից: Այս եւ այլ հարցերի շուրջ պարզեցինք երեկվանից խորհրդարանի նիստերի դահլիճ վերադարձած ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՑ:

Կա՛մ մենք մեր Եկեղեցին պահում ենք, կա՛մ դեգեներատները մեզ անասունների հասարակության են վերածելու. Միհրան Հակոբյան

– Պարոն Մարուքյան, ըստ Ձեզ, արդյոք ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը նոր հակաճգնաժամային կառավարություն ձեւավորելը կլինի:

Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կա, որ պատրաստ է այս մեծամասնության հետ կառավարությունում աշխատել: Հետեւաբար այդ առաջարկն ապաքաղաքական է, այսինքն` գործող մեծամասնության հետ գնալ կառավարությունում աշխատելու, աբսուրդի ժանրից է: Համենայնդեպս, ինձ չեմ պատկերացնում այս քաղաքական մեծամասնության հետ ժամանակավոր կառավարության մեջ, ովքեր պատկերացնում են, թող նրանք էլ այդ լոբբինգն անեն: Այս մասով ոչինչ չունեմ ասելու: Եթե ժամանակավոր կառավարություն է ձեւավորվելու, բայց ունենք խորհրդարանական երկիր այս մեծամասնությամբ, դրա իմաստը ո՞րն է: Իմաստ ես չեմ տեսնում:

​​​​​​​Հայ զինվորի «սապոգի» կրունկը հազար արմանբաբաջանյանների  գլխից շատ ավելի թանկ է. Նիկողոսյան

Այսինքն` Դուք կարծում եք, որ այս քաղաքական մեծամասնությունն ամբողջությա՞մբ պետք է հեռանա:

Իշխանությունը ձախողվել է բոլոր ոլորտներում, բայց իշխանությունը ժողովրդից ստացած հինգ տարվա մանդատ ունի եւ պետք է իր տված խոստումները կատարի: Կարծում եմ` այդ խոստումներն ուղղակի չկատարելով, այդպես արագ ասելով` դե լավ, չստացվեց, մենք գնացինք, արդար չէ: Պետք է իրենք կատարեն իրենց խոստումները, եւ մենք դրա համար ենք այստեղ, որ ամեն օր իրենց խոստումներն առաջ բերենք եւ ասենք` կատարեք դրանք:

ԱԺ 89 պատգամավորն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են. Միքայել Մինասյան

Ի դեպ, իշխանությունը ձախողում արձանագրեց նաեւ հայ-վրացական հարաբերություններում` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, մեղմ ասած, ոչ կոռեկտ ձեւակերպումների պատճառով, որը վերաբերում էր Վրաստանում կորոնավիրուսի առկա ցուցանիշներին: Ի՞նչ կասեք այս մասին:

Ամոթ էր, խայտառայություն էր, կարծում եմ` կառավարությունը պետք է  քիչ խոսի, շատ աշխատի, բայց շատ խոսում են, քիչ աշխատում: Մեր հարեւան երկրների, այս դեպքում Վրաստանի հետ հարաբերություններ փչացնելու իմաստը ո՞րն է: Ասել է` ձեր վարորդները վարակված են, բա որ իրենք էլ մեր վարորդներին ասեն` վարակված եք, ու տանեն կարանտինի մեջ մտցնեն: Սա խնդիր է, եւ դրա համար պետք է շատ ուշադիր լինի ցանկացած բարձրաստիճան պաշտոնատար անձ իր հայտարարություններն անելիս, որ հարեւան, բարեկամ երկրում խնդիրներ չունենանք:

Փաշինյանի կառավարության ձախողման գլխավոր մեղավոր նշանակված է Ռուսաստանը. Նիկողոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հեղինակել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, ըստ որի` առաջարկվում է, արտակարգ դրությամբ պայմանավորված, հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդմանը: Ի՞նչ կասեք այս մասին:

Այն նախագիծը, որը դրվել էր հանրաքվեի, բնականաբար, խախտումներով էր, ինչի մասին շատ ենք խոսել: Նույնը կարելի էր այն ժամանակ անել խորհրդարանում, բայց դրվեց հանրաքվեի, 7 մլն դոլար փող փոխանցվեց, որ հանրաքվե արվի, գումարի մի մասն արդեն ծախսվել է, հիմնադրամներ են բացվել եւ այլն: Ինչ վերաբերում է Ձեր նշած նախագծին, քանի դեռ չենք ուսումնասիրել այն, ոչինչ չեմ կարող ասել: Երբ ժամանակին ասում էինք` դուք անում եք ապօրինություն, բայց այդ ապօրինությունը ինչո՞ւ չեք 88 հոգով անում, այլ ժողովրդին եք տանում հանրաքվեի, որ մասնակցի դրան, մեզնից նեղանում էին, քննադատում էին: Իսկ հիմա որոշել են ապօրինությունն անել 88 հոգով: Էլի եմ ասում` չգիտեմ նախագիծն ինչի մասին է, եթե ապօրինություն է, կասենք` ապօրինություն է, եթե ապօրինություն չէ, կասենք` նորմալ է:

Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն․ Նիկոլ Փաշինյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА