o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՋԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՎԱԽԵՆԱԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԻ՞

27.05.2020 20:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՔԱՋԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՎԱԽԵՆԱԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԻ՞

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գլխին շարունակվում են սեւ ամպեր կուտակվել: Նա ժամանակին, ըստ տարածված լուրերի, քաղաքապետի աթոռը ստանձնեց Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Վահե Հակոբյանի հետ մտերիմ հարաբերությունների շնորհիվ, ինչի հետ կապված տեղի մեր աղբյուրը հիշեց. «Շատ հարցերում պարտական է նրան, ինչի դիմաց էլ մի շարք ծառայություններ է մատուցել` ի նշան երախտիքի»:

Նոր «գրոհ» Մանվել Գրիգորյանի ընտանիքի դեմ

Տեղացիների խոսքով՝ Փարամազյանը, թեեւ բացահայտ ցույց չի տալիս, բայց վախեցած է ներկայիս իշխանությունների «դեմ տված» կոմպրոմատներից: Հատկապես, որ չի բացառվում, որ այդ կոմպրոմատների արդյունքում ջրի երես դուրս գան նաեւ նրա մատուցած ստվերային ծառայություններըԵվ պատահական չէր, որ կիրակի օրը Կապանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ քաղաքապետը նախ «առյուծի սիրտ կերածի» պես թիրախավորում էր իրավապահներին եւ ներկայիս իշխանություններին, իսկ արդեն ոստիկանության բաժին մտնել-դուրս գալուց հետո դարձավ օրինապահ քաղաքացու դասական օրինակ:

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի աղջիկը «փախել է» ընտրյալի հետ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА