o C     14. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նորքի տուն-ինտերնատի 15 տարեց այս պահին հոսպիտալացված է, մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»․ նախարարի խոսնակ

27.05.2020 13:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Նորքի տուն-ինտերնատի 15 տարեց այս պահին հոսպիտալացված է, մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»․ նախարարի խոսնակ

«Կորոնավիրուսային վարակի պատճառով Նորքի տուն- ինտերնատի 15 տարեց քաղաքացի այս պահին  հոսպիտալացված է, մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսներն իրենց լավ են զգում»։

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այս պահին հարաբերական կայուն իրադրություն է. Արցախի ՊԲ

Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ Մայսիսի 15-ին Նորքի տուն - ինտերնատում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման դեպք՝  28 աշխատակիցների և 17 տարեցների մոտ։

Աշխատակիցները չեն ունեցել ախտանշաններ և չեն հոսպիտալացվել, նրանք  մեկուսացվել են հյուրանոցներում, իսկ տարեցներին՝  անվտանգության նկատառումներից ելնելով հոսպիտալացրել էին։

Սոնա Մարտիրոսյանը հիշեցրեց, որ կորոնավիրուսով վարակված երեք տարեցներն ի սկզբանե գտնվել են ծայրահեղ ծանր վիճակում՝ մյուսների վիճակը գնահատվել է  կայուն։

Վարակվելուց օրեր անց ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տարեցներից 2-ը մահացել էին, նրանցից մեկի մահվան պատճառը եղել է կորոնովիրուսը, մյուսինը՝ ոչ։ Նշենք, որ Նորքի տուն-ինտերնատում բնակվում է 230 տարեց քաղաքացի։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА