o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկովյան մեծահարուստ Ռուբեն Գրիգորյանի գլխին ամպեր են կուտակվում

26.05.2020 14:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մոսկովյան մեծահարուստ Ռուբեն Գրիգորյանի գլխին ամպեր են կուտակվում

Վերջերս ռուսական մամուլում  շատ են լինում անդրադարձեր Հայաստանի ներկայիս  իշխանական խունտայի «քաջագործությունների» վերաբերյալ: Կային լուրեր, որ Մոսկվայում նաեւ սկսելու են զբաղվել  այդ քաջագործություններին  աջակցող բիզնեսմեններով: Քաջագործություն ասելով` ի նկատի ունենք օրերս հրապարակված տվյալները, թե Փաշինյանը եւ Աննան երկրից հանել են 1,5 մլրդ եվրո, եւ որ մի շարք բիզնեսմեններ վերոհիշյալ քաջնազարական զույգի արտասահմանյան հաշիվներին փոխանցում են կլորիկ գումարներ: Ըստ լուրերի` այդ բիզնեսմենները եւ ոչ միայն  բիզնեսմենները ունենալու են խնդիրներ Ռուսաստանում իրենց բիրզնեսը առաջ տանելու հետ: Ռուսների տրամաբանությունն էլ բավականին պարզ է, այդ դեպքում` հայ բիզնեսմենները Ռուսաստանում աջ ու ձախ գումաներ են գռփում ու շատ անգամ դա անում են օրենքի լուրջ խախտումներով, սակայն այդ գումարները տալիս են այն քաղաքական խունտային, որը դրանք օգտագործում է Ռուսաստանի դեմ:

«Իրավունք». Միհրան Պողոսյանը ՌԴ-ում բանանի գո՞րծ է անում. նա հանդիպել է Գեւորգ Կոստանյանի ու Ռուբեն Հայրապետյանի հետ

Եվ ահա այսօր կարծես թե հնչեց այդ ուղղությամբ առաջին ազդանշանը: Ռուսական մամուլը բացեց հայտնի ռուսաստանյան գործարար Ռուբեն Գրիգորյանի տվյալները:

Ռուբեն Գրիգորյանին շատերը հիշում են Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցությունը ֆինանսավորելու առումով: 2016-17թթ. Գրիգորյանը Զարուհու քաղաքական նախագծի մեջ լուրջ միջոցներ ներդրեց, սակայն արդյունքը գոհացուցիչ չէր: Ըստ լուրերի` Գրիգորյանը հիասթափվեց Զարուհի Փոստանջյանի նախագծից եւ համագործակցության կամուրջներ գցեց Նիկոլի հետ: Ինչպես հայնտի է Նիկոլի  նախագիծը շատ ավելի էֆեկտիվ դուրս եկավ, եւ թվում էր` ամեն ինչ հաջող է զարգանում Ռուբեն Գրիգորյանի գործերում, մինչ այն պահը, երբ պարզ երկնքնում ամպրոպ որոտաց: 

Ռուսական մամուլը հիշեցրեց Ռուբեն Գրիգորյանին իր ամբողջ բիզնես ճանապարհը, սկսած այն պահից, երբ նա սկսում էր Հայաստանում  տեխնիկայի վերանորոգումից, հետագայում Մոսկվայում վաճառում էր նրբերշիկներ եւ վերջապես 90-ականների վերջում Մոսկվայում գրանցեց հայտնի «Ռուցոկ-ինվեստ» ընկերությունը: Ըստ  ռուսական աղբյուրների` նա հաջողացրեց Լուժկովի օրոք 2000 թվականին պայմանագիր կնքել Մոսկվայի ամենակենտրոնում ստորգետնյա կայանատեղի կառուցելու վերաբերյալ: Սակայն փաստաթղթերով ստանձնած պարտավորությունը իրականում հնարավոր չէր իրականացնել, քանի որ հենց այդ վայրում գտնվում է մոսկովյան մետրոյի 3 գծի խաչմերուկը: Այսինքն, ի սկզբանե հայտնի էր, որ փողը տալիս են անիրագործելի նախագծի համար: «Սարսափելի է պատկերացնել` ինչպիսի տոկոսներ կարող էին շրջանառվել նման նախագծերում: Սակայն ի՞նչ էիք դուք սպասում նրբերշիկների նախկին վաճառողից»,- հարց է տալիս ռուսաստանցի լրագրողը:

Սակայն ինչպես հայտնի է`ախորժակը բացվում է ուտելիս: Եվ արդեն 2011թվականին նույն  ընկերությունը Մոսկվայի քաղաքապետարանից դատարանով  շահում է 1,4 մլրդ ռուբլի: Խնդիրը Մոսկվայի կառավարության եւ Գրիգորյանին պատկանող  ընկերության միջեւ խոշորագույն պայմանագրի մանր դետալների մեջ էր, եւ դա կասկած է առաջացնում, որ այդ դատական գործը ոչ այլ ինչ է, քան  լավ պլանավորված խաղ: 

2013 թվականին  Մոսկվայի ՆԳ վարչությունը, իսկ հետագայում նաեւ «Իզվեստիա» թերթը ահազանգել են, որ Գրիգորյանին պատկանող  «Նիկոլսկայա պլազա» առեւտրային կենտրոնը ինքնակամ Մոսկվայի Կրեմլին հարող տարածքում  ընդլայնել է իր կենտրոնի տարածքը` բռնազավթելով մունիցիպալ փողերը: Ավելին` այդ ընթացքում ոչնչացնելով այդ հողերի վրա գտնվող ճարտարապետության հուշարձանները: Սակայն այդքանից հետո էլ Գրիգորյանը մնում է ջրի երեսին, եւ ինչպես գրում է ռուսական մամուլը «Մոսկվայում իրեն զգում է լիիրավ տեր»: 

2017 թվականին այդ «տիրոջ» իրավունքով նա արդեն անտեսում է անգամ դատարանի որոշումները եւ ուժ գործադրում «Ռուսաստանի ընտանիք» բարեգորշական կազմակերպության դեմ: Բերվում են նաեւ Ռուբեն Գրիգորյանի մի շարք բիզնեսների վերաբերյալ տարօրինակ մանրամասներ: Մասնավորապես` աշխատողների ցածր աշխատավարձը, հսկայածավալ բիզնեսների ցածր արդյունավետությունը, նրանց զգալի մասի օֆշորային հետքերը: 

Եվ ամեն ինչ կարծես թե Գրիգորյանին ներվում էր մինչեւ այն պահը, երբ նա որոշեց մտնել քաղաքականության մեջ ու կարծես թե դրեց սխալ քաղաքական նախագծի վրա: «Արդեն հայտնի է` ինչով են որպես կանոն վերջանում այդպիսի պատմությունները` կոշտ նստեցումներով... Արդյո՞ք ժամանակը չէ, որ իրավապահ մարմինները հետաքրքրվեն Գրիգորյանի ֆինանսական տրանշերով եւ միաժամանակ իր անցյալով»,- այս հարցադրումով է իր հոդվածը վերջացնում լրագորղ Աննա Արխանգելսկայան:

Ա. Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА