o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ում շրջանառության մեջ են հայտնվել մեդիան «կանոնակարգող» մի շարք օրենքներ, որոնցում նուրբ խութեր կան. «Հրապարակ»

26.05.2020 11:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԺ-ում շրջանառության մեջ են հայտնվել մեդիան «կանոնակարգող» մի շարք օրենքներ, որոնցում նուրբ խութեր կան. «Հրապարակ»

Իշխանությունները բոլոր ֆրոնտներով մենիշխանություն հաստատելու թրենդի մեջ են. ԱԺ-ում շրջանառության մեջ են հայտնվել մասմեդիան «կանոնակարգող» մի շարք օրենքներ: «Տեսալսողական մեդիայի» եւ «Լիցենզավորման մասին» օրենքներում նուրբ խութեր կան, որոնց մասին դեռ չի բարձրաձայնվում։ «Մինչ այդ, ոլորտը կարգավորվում էր ԶԼՄ-ների մասին օրենքով, հիմա էս մարդիկ փորձել են կանոնակարգել դաշտը հետեւյալ կերպ. եթե որեւէ կայք փորձի որեւէ տեսահոլովակ սարքել, դրա համար պետք է ունենա պետությունից տրված առանձին լիցենզիա, ինչը նշանակում է` մենաշնորհ այդ ոլորտում, ու ում հարմար կգտնեն, լիցենզիան կտրամադրեն, ում` չէ, չեն տրամադրի, իսկ թե ում հարմար կգտնեն, արդեն իսկ հասկանալի է։

«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը

Անցանկալիների առաջ պայմաններ կդնեն, կասեն՝ չեք բավարարում, եւ նրանց, ում չեն տա, չեն դիմանա մրցակցությանը, դուրս կմղվեն լրատվական դաշտից»,- ասաց օրենքի նրբություններին ծանոթ ԱԺ աղբյուրը: Լրատվամիջոցները կըմբոստանան։ «Ըմբոստացեք, Կապանում էլ էին ըմբոստացել, ինչի՞ հասան, այս իշխանությունների օրոք որեւէ գործիք չի աշխատում, չե՞ք հասկանում»: Ի դեպ, օրենքների վրա աշխատել են Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թեւոսյանը, Արման Բաբաջանյանը:    

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА