o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք սխալ հիվանդություն ենք բուժում». կորոնավիրուսի թիրախն ամենևին էլ թոքերը չեն

25.05.2020 17:42 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«Մենք սխալ հիվանդություն ենք բուժում». կորոնավիրուսի թիրախն ամենևին էլ թոքերը չեն

Ամերիկացի գիտնականները եզրակացության են հանգել, որ նոր կորոնավիրուսային հիվանդությունն ամենաշատն ազդում է ոչ թե թոքերի, այլ էրիտրոցիտների վրա. ըստ Yerkir.am-ի` հայտնում է vz.ru-ն:

Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 534 նոր դեպք, 6 մահ

«Covid-19-ը թոքաբորբ կամ սուր շնչառական հիվանդություն չի առաջացնում: Մենք սխալ հիվանդություն ենք բուժում»,- համարում է ամերիկացի երիկամաբան Հանի Մուհֆուզը` մեկնաբանելով հետազոտության` ChemRxiv կայքում հրապարակված արդյունքները:

Նրա խոսքով` կորոնավիրուսի գլխավոր թիրախը էրիտրոցիտներն են, որոնք, ախտահարվելով, կորցնում են իրենց հիմնական գործառույթը` թթվածնի տեղափոխումը: Հենց այդ պատճառով կորոնավիրուսային հիվանդության ժամանակ ներքին օրգանները տառապում են թթվածնի պակասից:

Ապրիլին նաև չինացի գիտնականները հայտարարեցին, որ կորոնավիրուսով վարակված  պացիենտների մոտ թոքերի բորբոքային գործընթացների սրումը և «փայլատ ապակու» ի հայտ գալը հեմոգլոբինի վնասման հետևանք է: Հետագայում նրանց եզրակացությունը հաստատեցին նաև Իտալիայի բժիշկները:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА