o C     09. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոմայում Մխիթարյանի մնալու համար հետաքրքիր սցենար են մշակել

25.05.2020 12:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Ռոմայում Մխիթարյանի մնալու համար հետաքրքիր սցենար են մշակել

«Ռոման» ցանկանում է թիմում պահել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ում իրավունքները պատկանում է Լոնդոնի «Արսենալին»։

Մխիթարյանի վարձակալության ժամկետն ավարտվում է առաջիկա ամռանը։ Il Tempo-ի փոխանցմամբ՝ «գայլերը» ցանկանում են ևս մեկ տարով երկարաձգել Մխիթարյանի վարձակալությունը։

Դիմակ չդնելու համար ոստիկանները ծեծում են հորը անչափահաս երեխաների աչքի առաջ. Տեսանյութ

«Ռոման» ցանկանում է առաջիկա օրերին այս առաջարկով դիմել «Արսենալին»։ Նոր վարձակալության պայմանագրի հիմնական դրույթը լինելու է այն, որ 2021-ին «Ռոման» պարտադիր գնելու է Մխիթարյանի տրանսֆերը։

Հաղորդվում է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանի հավաքականի 31-ամյա ավագը կերկարաձգի պայմանագիրը «Արսենալի» հետ, որը նախատեսված է մինչև 2021 թվականը։

Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 13 հանդիպման, դարձել 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА