o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

WSJ. ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ընկերություններին տարիներ են անհրաժեշտ վերականգնվելու համար

25.05.2020 14:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
WSJ. ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ընկերություններին տարիներ են անհրաժեշտ վերականգնվելու համար

Թերթաքարային նավթի արդյունահանման ուղղությամբ մասնագիտացած ամերիկյան ընկերությունները համաշխարհային շուկայում էներգակիրների գնանկումից հետո, ամենայն հավանականությամբ, կվերականգնվեն նվազագույնը մի քանի տարվա ընթացքում: Այսպիսի գնահատական է ներկայացված The Wall Street Journal պարբերականի էլեկտրոնային տարբերակում կիրակի հրապարակված հոդվածում:

ԻՆՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՄԱՐ․ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ

Լրագրողների անցկացրած հարցմանը մասնակցած փորձագետների եւ ճյուղի ներկայացուցիչների կարծիքով՝ նշված ընկերությունները նոր կորոնավիրուսի առաջացրած պահանջարկի անկման լույսի ներքո չեն կարողանա մոտ ժամանակում վերադառնալ արդյունահանման նախկին ծավալներին: «Ամենայն հավանականությամբ, տարիներ կանցնեն, մինչ նրանք կրկին կհասնեն նույն մակարդակին, եթե դա ընդհանրապես երբեւէ տեղի ունենա»,- նշված է հրապարակման մեջ: Հոդվածում արձանագրվում է, որ դա, մասնավորապես, պայմանավորված է այս ոլորտում կապիտալ ծախսերի զգալի կրճատմամբ:

Ըստ պարբերականի գնահատականների՝ ԱՄՆ-ում 15 խոշորագույն ընկերություններ, որոնք մասնագիտացած են թերթաքարային նավթի արդյունահանման ուղղությամբ, նոր հանքավայրերի մշակման իրենց բյուջեները կրճատել են միջինը 48 տոկոսով: Հոդվածում ընդգծվում է, որ Wood Mackenzie հետազոտական ընկերության տվյալներով՝ «առանց նոր հանքերի համար միջոցների հատկացման՝ շատ ընկերությունների արդյունահանման ծավալները միայն մեկ տարում 30-50 տոկոսով կնվազեն»:

Ինչպես նշել է էներգետիկ ոլորտում ամերիկացի հայտնի փորձագետ Դենիել Երգինը, որը IHS Markit վերլուծական գործակալության հիմնադիրներից մեկն է, թերթաքարային նավթ արդյունահանող ամերիկյան ընկերությունների համար «փետրվարի ցուցանիշները բարձրակետային էին»: Նրա կանխատեսմամբ՝ հաջորդ տարվա ամռանը ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ընդհանուր ծավալները կկազմեն օրական մոտ 9 մլն բարել, ավելի ուշ կաճեն օրական մինչեւ 11 մլն բարելի: Ինչպես արձանագրվում է հրապարակման մեջ, ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը ավելի վաղ ակնկալում էր, որ 2021 թվականի սկզբին երկրում նավթի արդյունահանման ծավալները հասնելու են օրական գրեթե 13,5 մլն բարելի:

Երգինի կարծիքով՝ նույնիսկ էներգակիրների գնաճի դեպքում ամերիկյան ֆինանսական ընկերություններն առաջիկա տարիներին ավելի քիչ պատրաստակամություն կունենան ներդրումներ կատարելու թերթաքարային նավթի արդյունահանման մեջ, քան նախկինում: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА