o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանում դեպքերը 728-ն են և վերջ. Թբիլիսիի Վարակաբանական հիվանդանոցի տնօրենի արձագանքը՝ Արսեն Թորոսյանին

23.05.2020 22:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վրաստանում դեպքերը 728-ն են և վերջ. Թբիլիսիի Վարակաբանական հիվանդանոցի տնօրենի արձագանքը՝ Արսեն Թորոսյանին

Թե ով է հետաքրքրվում, կարևոր չէ, մեզ մոտ կա 728 հաստատված դեպք և վերջ»: Թբիլիսիի Վարակաբանական հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան այսպես է պատասխանել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով կասկածներ ունի Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակի վիճակագրության հետ կապված, տեղեկացնում է վրացական Interpressnews կայքը:

​​​​​​​Չփորձե՛ք ձեր չկատարած աշխատանքը եւ թերացումները փաթաթել ժողովրդի վզին ու մեղավոր նշանակել. Մանրիկյան

Լրագրողների հետ զրույցում Էզուգբայան ասել է, որ կորոնավիրուսով վարակվածների տվյալները թաքցնելու իմաստ չկա։ «Մեր բոլոր տվյալները ճիշտ են, ոչինչ թաքցված չէ։ Մեզ մոտ հիվանդները 728-ն են, և եթե ինչ-որ մեկը կասկածում է իմ իմացածի վրա, միևնույն է, առանց իմ ասելու էլ, քանի որ իմ ասածը այնքան էլ կարևոր չէ, տվյալները 728-ն են։ Կա 728 դեպք և վերջ։ Մեզ դրա վերաբերյալ մեկնաբանություններ պետք չեն»,- ասել է Էզուգբայան։

Կայքը նաև նշում է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Վրաստանից Հայաստան եկած որոշ քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Միևնույն ժամանակ Թորոսյանը, ըստ կայքի, կասկածում է Վրաստանի պաշտոնական վիճակագրության ճշմարտացիության վրա և ցանկանում է իմանալ «իրական վիճակագրությունը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА