o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական հանրաքվեն ըստ երևույթի չի էլ անցկացվի. Աննա Մկրտչյան

23.05.2020 19:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական հանրաքվեն ըստ երևույթի չի էլ անցկացվի. Աննա Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական հանրաքվեն ըստ երևույթի չի էլ անցկացվի։
Չանցկացվելու պատճառն այն չէ, որ իրավագետների, սահմանադրագետների մասնագիտական եզրահանգումներին են ականջալուր եղել և որոշել են չեղարկել այդ ապօրինի գործընթացը։
Չանցկացնելու պատճառը Նիկոլի կանխատեսած ջախջախիչ պարտություն էր լինելու այդ իրադարձության արդյունքում։

«Վատ լուրեր ունեմ․ կորոնավիրուսի նոր դեպքերն արդեն 697 են»․ Նիկոլ

Ապացույցն այն բանի, որ Նիկոլի ու այս չստացված հանրաքվեի դեպքում բանն ամենևին էլ իրավականության ու սահմանադրականության մեջ չէ, գալիս է ապացուցելու Նիկոլի ծրագրած գործողությունների հաջորդականությունը։
«Իմ քայլը» որոշել է իր ձեռքով լուծել ՀՀ բարձր դատարանի հնազանդության հարցը։
Ըստ իշխանությունը զավթածների, իրենք ԱԺ կարող են բերել օրենսդրական նախաձեռնություն, որով կկասեցնեն այն դատավորների լիազորությունները, որոնք հնազանդ չեն իրենց։ Հրայր Թովմասյանի դեպքում էլ, քանի որ ակնհայտ են ցուցադրել իրենց անօրինականությունները, կթողեն ՍԴ դատավորի կարգավիճակում։
Չնայած վստահ եմ, որ ՀՀ պետականության դեմ Նիկոլի ծրագրած հերթական դավադրությունը իրավական հիմնավորումներով չէ, որ հնարավոր է կանխել։ Այնուամենայնիվ, ԱԺ-ի կողմից ՍԴ դատավորների լիազորությունների կասեցման մասին որոշ դիտարկումներ ներկայացնեմ։
Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ Նիկոլի գաղափարները դեռևս չեն ստացել նախագծի տեսք, կանդրադառնամ դրանց գոյության վերացական իրավական հնարավորությանը։
ՀՀ Սահմանադրության ընդունման, փոփոխման կարգն ու պայմաններն ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ։
Ակնհայտ է, որ ՍԴ-ում առկա ներկայիս կազմի վրա ներգործություն ունենալու համար, ԱԺ-ն պետք է միջամտություն կատարի Սահմանադրության 213-րդ հոդվածի վրա։
Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ հոդվածը զետեղված է Սահմանադրության «Եզրափակիչ և անցումային դրույթներ» վերտառությամբ 16-րդ գլխում։ Այսինքն, այդ գլխի յուրաքանչյուր նորմ կապված է Սահմանադրության տարբեր հոդվածների 
- ուժի մեջ մտնելու
- գործողության ժամկետների (եթե այդպիսիք առկա են)
- լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվող ժամկետների կամ որոշակի պայմանների հետ։
Կարգավորվում են նորմատիվ իրավական ակտերի ընդունման նախատեսվող ժամկետներ և այլն։
Ստացվում է, որ այդ գլուխը իրավական ապահովումն է տեխնիկական անցնցում փոփոխությունների։ Այդ փոփոխությունների կատարմամբ, այսինքն, պայմանի կամ ժամկետի վրա հասնելու հիմքով, հոդվածն այլևս Սահմանադրական առկա և ուժի մեջ մտած կարգավորումների համատեքստում կիրառելի չէ։
Սահմանադրության 213-րդ հոդվածի համար այդ պայմանը հանդիսացել է Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը։ 
Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ է մտել նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Այնպես որ ինչ էլ մտածեն խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները «իրավաբան» Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ լինելու է շարունակությունը սկսված հակասահմանադրական գործընթացների։ Իրենց բռնած հակաօրինական ճանապարհը շեղել դեպի օրինականության դաշտ չի ստացվի։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА