o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

5 օրվա ընթացքում հայտնաբերվել է խախտման 180 դեպք. Արտյուշ Գրիգորյան

23.05.2020 16:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
5 օրվա ընթացքում հայտնաբերվել է խախտման 180 դեպք. Արտյուշ Գրիգորյան

Այսօր՝ մայիսի 23-ին, ժամը 16:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանի և ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանի մամուլի ասուլիսը:

Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 515 նոր դեպք, 15 մահ

Iravunk.com-ը բանախոսներին ուղղեց հետևյալ հարցերը.

1. Հանրային տրանսպորտի վերսկսման պայմաններում, օրվա մեջ քանի՞ անգամ են ախտահանվում բոլոր տրանսպորտային միջոցները, ո՞ւմ կողմից և ի՞նչ միջոցներով: 2. Կա՞ արդյոք վերահսկողություն տաքսիների նկատմամբ:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը մեր առաջին հարցի մասով նշեց,որ տրանսպորտային միջոցները պետք է ախտահանվեն առնվազն օրական երկու անգամ:Ախտահանման աշխատանքները հիմնականում կատարվում են տվյալ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից և իրենց միջոցներով:Հայ ավտոկայարան  ՓԲԸ-ն օգնում է կազմակերպություններին ախտահանման գործընթացներում: Արտյուշ Գրիգորյանի խոսքով՝ մի շարք դեպքերում օգնության են հասնում տեղական ինքնակառավարման մարմինները ամենօրյա ախտահանման գործընթացները կազմակերպելու նպատակով: Օրինակ Երևան քաղաքում, Երևանի քաղաքապետարանն է իրականացնում,նաև հսկողության աշխատանքներ տանում ախտահանման գործընթացներում:Ինչ վերաբերում է այն ֆիզիկակական անձանց, ովքեր իրականացնում են տաքսամատորային աշխատանքներ, ախտահանման պարտավորությունները ստանձնում են հենց վարորդները:

Իսկ ահա մեր երկրորդ հարցի մասով բանախոսը նշեց, որ տաքսիների նկատմամբ բավականին խիստ վերահսկողություն է իրականացվում, սակայն ես իմ խոսքում արդեն նշել եմ,որ տեսչական մարմինը պատասխանատվության միջոց կիրառելու լիազորություն չունի արտակարգ դրության պայմաննորում, հետևաբար այն դեպքերում, երբ իրականացնում ենք մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ, ճանապարհային ոստիկանության հետ միասին,ապա հենց ճանապարհային ոստիկանությունը կարող է կիրառել պատասխանատվության միջոցներ: Ինքնուրույն հայտնաբերման դեպքերում տալիս ենք պարտադիր ցուցումներ, և խախտումների կրկնվելու դեպքում կարող ենք տաքսամատորային փոխադրումներ իրականացնող կազմակերպոթյան գործունեությունը կասեցնելու առաջարկ ներկայացնել պարետետանը: Բանախոսը նաև նշեց,որ Երևանի տարածքային բաժանմունքի կողմից  հինգ օրվա ընթացքում հայտնաբերվել է պարետատան որոշումների խախտման 180 դեպք, մի մասը եղել են առանց դիմակի ուղևորներ,մյուս դեպքում ուղևորներ,որոնք նստած են եղել վարորդի կողքին: Նման դեպքերում տրվում է պարտադիր կատարման ցուցում, ողևորը տեղափոխվում է ետնամաս,իսկ ահա  դիմակ բկրելու դեպքում դադարեցվում է երթևեկությունը,և ուղևորը կարող է իջեցվել մեքենայից: 

Հայկ Գևորգյան 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА