o C     16. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լա Բոհեմը» ե՛ւ հարազատ է, ե՛ւ նորություն` հայկական քանոնի միջոցով. (տեսանյութ)

23.05.2020 16:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Լա Բոհեմը» ե՛ւ հարազատ է, ե՛ւ նորություն` հայկական քանոնի միջոցով. (տեսանյութ)

ՀՀ ազգային հերոս, ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի երգերը դարերով  կապրեն` ժամանակի երգիչների կատարմամբ ու յուրովի մատուցմամբ: Սակայն, իսպանական կիթառի եւ հայկական երաժշտական գործիքի`քանոնի համադրությամբ Ազնավուրի «Լա Բոհեմը» դժվար պատկերացնելի է: Մարսելաբնակ երիտասարդ քանոնահարուհի, դաշնակահարուհի Ալեքսանդրա Օհանյանի փայլուն երաժշտական ունակությունների ու երեւակայության, մտահղացման շնորհիվ անհնարինը դարձել է իրականություն: Մարսելում ծնված եւ մեծացած հայուհին ներշնչվելով Ազնավուրի կատարումներով, մի օր որոշել է ու նոտագրել Ազնավուրի «Լա Բոհեմը»` քանոնի համար: Ալեքսանդրայի մոտ մտահղացումը եղել է լեգենդար ֆրանսահայի մահից հետո. «Շառլ Ազնավուրի մահից հետո, 2 ամիս անց համերգ պիտի լիներ ու չգիտեի, թե այդ համերգին ինչ պիտի նվագեմ: Մտածեցի`ինչու չփորձեմ նվագել «Լա Բոհեմը»` քանոնի միջոցով: Երգի երաժշտությունը քանոնի կամ կիթառի համար գրված նոտաներ չուներ: Ինքս լսել եմ երգն ու նոտագրել, նախ քանոնի, հետո` կիթառի համար: Քանի որ հարազատ եղբայրս էլ տիրապետում է կիթառին, միասին սկսեցինք կատարել: Առաջին անգամ, երբ նվագեցինք, ֆրանսիական երեկո էր, որտեղ հայեր չկային, միայն ֆրանսիացիներ էին: Ողջ կատարման ընթացքում զարմացած ունկնդրում էին, եւ երբ ավարտվեց, նրանց բրավոների ու բուռն ծափերի շնորհիվ հասկացանք` արժանացել ենք նրանց հավանությանը»,- «Իրավունքի» հետ զրույցում ասում է քանոնահարուհին ու փաստում, որ կատարումն ամեն անգամ նվագելիս տարբեր կերպ է հնչում. «Մեր կատարմամբ ամեն անգամ նույն կերպ չի հնչում «Լա Բոհեմը», յուրաքանչյուր կատարում մեկը մյուսին նման չի լինում, դա էլ է ֆրանսիացիների զարմանիք առիթ դառնում: Իրենք ասում են, որ մեր «Լա Բոհեմն» իրենց համար ե՛ւ հարազատ է, ե՛ւ նորություն` հայկական Քանոնի միջոցով»:

Վիրուսի «չոռուցավից» մինչեւ «Լա Բոհեմ». այլընտրանքային լուրեր 27․05․2020

Ալեքսանդրան ու եղբայրը արդեն հասցրել են Հայաստանում էլ հանդես գալ այդ կատարմամբ, սակայն, այս անգամ նաեւ ջութակի համադրությամբ եւս . «Փորձում եմ նոր գործիքներ համախմբելով նվագել «Լա Բոհեմը», այդպես ավելի հետաքրքիր է ստացվում»:

Զրույցի ընթացքում պարզվեց, որ Ալեքսանդրան ծնվելով Մարսելում փայլուն տիրապետում է արեւմտահայերենին եւ արեւելահայերենին` հայկական դպրոցի եւ ընտանիքի համատեղ ջանքերով: Իսկ երաժշտական ունակությունները փոխանցվել է դաշնակահարուհի մորաքրոջ շնորհիվ. «Երբ մորաքույրս Հայաստանից տեղափոխվեց Մարսել ես ու եղբայրս սկզբում իր դասերին էինք հաճախում: Հետո` երբ երգում էի Հայկական միությունում, փոքր համերգներ էինք տալիս, այդ ժամանակ կար քանոնների, դհոլների, դուդուկների անսամբլներ, նրանց ելույթի ժամանակ ինձ գրավեց քանոնը ու որոշեցի` ես պետք է տիրապետեմ հենց այս գործիքին: Ծնողներիս դուր եկավ իմ այդ ցանկությունը, բայց ասացին, փորձիր, եթե կստացվի, ավելի լավ: Հենց առաջին փորձից քանոնի ուսուցիչը ասաց` դու պետք է քանոն նվագես, որովհետեւ քեզ մոտ այնպիսի բաներ են ստացվում, որ հաճախ չի ստացվում նոր սկսնակների մոտ եւ այդպես որոշեցի շարունակել»:

​​​​​​​ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել էջմիածնեցի կնոջ հարազատների հաղորդմանը

Այսքանով չի սահմանափակվում Ալեքսանդրայի երաժշտական ունակությունները. «Փոքր ժամանակ շատ էի սիրում երկու ձեռքով դաշնամուր նվագել, հետո նաեւ ստեղծագործում եմ, բայց իմ ու եղբորս ժամանակն այնքան հագեցած է` պարի, երգի, սոլֆեջոյի եւ այլ խմբակների հաճախելով, որ ստեղծագործելու համար ժամանակ չի մնում»:

«Հնարավոր չէ ՍԴ լիազորությունն ուղղակի արժեզրկել, նսեմացնել կամ փոփոխել». Արա Զոհրաբյան

Ի դեպ, Ալեքսանդրան Արցախի եւ Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբերի հետ համատեղ համերգներով հանդես գալու առաջարկներ է ստացել:

Կիթառի եւ քանոնի համադրությամբ Ազնավուրի «Լա Բոհեմի» կատարումը դիտե՛ք տեսանյութում.

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА