o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է կամրջի արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է

23.05.2020 14:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհին «BMW»-ն բախվել է կամրջի արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է

Մայիսի 23-ին, ժամը 02:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին. կա տուժած:

Մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Գառնի-Ջրվեժ ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Ղ․, ծնված 1978 թ․) բախվել է կամրջի արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА