o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը

23.05.2020 13:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը

Այսօր ուժի մեջ է մտնում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը:

Շուտով Գլխավոր դատախազությունում կձևավորվի համապատասխան ստորաբաժանումը, որը կսկսի զբաղվել ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ գործերի ուսումնասիրություններով։ Ինչպես հայտնի է, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով որպես նշված օրենքով սահմանված գործառույթներն իրականացնող իրավասու մարմին է սահմանվել  Հայաստանի Հանրապետության դատախազությունը: Գրել էինք, որ նաև նախագիծ է ներկայացվել, որի ընդունման  և «Դատախազության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների և լրացումների արդյունքում նախատեսվում է կազմավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով սահմանված գործառույթներ իրականացնող ստորաբաժանում՝ որպես Գլխավոր դատախազության վարչություն։ Հենց այս վարչությունը պետք է զբաղվի և իրականացնի ապօրինի գույքի բռնագանձման մասով անհրաժեշտ աշխատանքները: Եվ ահա, սահմանվել է նաև այդ աշխատակիցների աշխատավարձը:

Այսօրվանից դադարեցվում է ԱՎՎ եւ ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը

Հայտնի է, որ պաշտոնյաների աշխատավարձը հաշվարկվում է գործակցով: Եվ պաշտոնյայի աշխատավարձը որոշելու համար պետք է բազային աշխատավարձը բազմապատկել այդ գործակցով: Եվ չնայած, այժմ ՀՀ նվազագույն աշխատավաձը 68 հազար դրամ է, սակայն բազային աշխատավարձը չի փոխվել և կազմում է  66 հազար 400 դրամ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետի աշխատավարձի գործակիցը 10-ն է, ըստ այդմ, նրա աշխատավարձը կկազմի 660 հազար դրամ: Վարչության պետի տեղակալի գործակիցը 9.50-ն է, ավագ դատախազինը՝ 9, այսինքն՝ նրանք համապատասխանաբար կստանան 630 հազար և մոտ 600 հազար աշխատավարձ: Իսկ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության դատախազի աշխատավարձի գործակիցը 8.50-ն է եւ նա կստանա մոտ 570 հազար դրամ աշխատավարձ: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետ կարող է նշանակվել դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը:

Իսկ որ դեպքերում գույքը կբռնագանձվի

Օրենքը թույլ է տալիս ուսումնասիրել գույքը, դրա ձեռքբերումը և օգտագործումը և ներկայացնել բռնագանձման պահանջ, եթե գույքի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Նշված դեպքում գույքը համարվում է ապօրինի ծագում ունեցող և ենթակա է բռնագանձման։ Նախագիծը ներմուծում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մոդելը՝ չհիմնավորվող հարստացման բռնագանձումը: Այս քաղաքացիաիրավական վարույթի հիմքում ընկած են անձի օրինական աղբյուրներից ստացված եկամուտների և նրա փաստացի եկամուտների համեմատության հիման վրա բացահայտված էական անհամապատասխանությունները։ Հանցավոր արարքի հետ անուղղակի կապի հաստատումը պարտադիր պայման չէ։ Այս դեպքում ապացուցման բեռը տեղափոխվում է պատասխանողի վրա և ակտիվները բռնագանձվում են, եթե չի ապացուցվում դրանց ստացման օրինական աղբյուրը:

Նախագծով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ուսումնասիրությունների իրականացման և հայցի հարուցման լիազորությունը տրված է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը՝ որպես պետական շահերի պաշտպանության հայցի տարատեսակ։ Նախագծով ուսումնասիրությունը սկսվում է քրեադատավարական որոշված ազդակների առկայության դեպքում, որից հետո ընթանում է քրեական ընթացակարգերից անկախ: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջը, կարող է ներկայացվել և քննվել ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքի ծագման վերաբերյալ ապացույցները, այն ծավալով, որով դրանք ձեռք բերելու հնարավորություն չունի իրավասու մարմինը, գտնվում են գույքը ձեռքբերած անձի մոտ՝ օրենքի նախագիծը նախատեսում է հայցի բավարարման հնարավորություն, եթե իրավասու մարմինը ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը չի հիմնավորվում հայցվորին հասանելի օրինական եկամուտների վերաբերյալ տվյալներով։ Համապատասխանաբար, պատասխանողը կարող է հերքել կանխավարկածը՝ ապացուցելով գույքի օրինական ձեռքբերումը՝ ներկայացնելով այն փաստաթղթերը, որոնք օրենքի ուժով հասանելի են միայն պատասխանողին։ Ամեն դեպքում, ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման միայն այն դեպքում, երբ գույքի և եկամուտների մինչև անհամապատասխանությունը էական է, այն է՝ գույքի շուկայական արժեքը գերազանցում է օրենքով նախատեսված սահմանաչափը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА