o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամբողջ ֆուտբոլային աշխարհի մարդիկ են վրդովված, ո՞նց կարելի գողանալ սերունդներին թողած հիշողությունը. «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան

23.05.2020 12:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
Ամբողջ ֆուտբոլային աշխարհի մարդիկ են վրդովված, ո՞նց կարելի գողանալ սերունդներին թողած հիշողությունը. «Արարատ-Արմենիայի»  գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան

«Ամբողջ ֆուտբոլային աշխարհի մարդիկ են վրդովված ` լեգենդար «Արարատ 73»-ի մարզիչների արձանները գողանալու կապակցությամբ, ո՞նց կարելի է նման բան անել, ո՞նց կարելի գողանալ սերունդներին թողած հիշողությունը: Չգիտեմ, թե ինչ գնահատական տամ, ցանկացած ֆուտբոլիստի համար սա մեծ վրդովմունքի պատճառ պետք է հանդիսանա` ոչ միայն լեգենդար «Արարատ 73»-ի թիմի ֆուտբոլիստների համար»,- «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Երեւանում անհայտ անձանց կողմից  «Արարատ 73»-ի մարզիչների արձանները գողանալու դեպքին, ասաց «Արարատ-Արմենիայի»  գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, միառժամանակ հավելելով.

Արցախը վտանգված է... Ժամանակն է մեր ազգը ինքը որոշի իր ճակատագիրը. Արթուր Վարդանյան (Տեսանյութ)

- Հայաստանում` ցանկացած բնագավառում, այնպիսի բաներ են տեղի ունենում այսօր, ցավոք սրտի, որ որեւիցէ բանով զարմանալ այլեւս պետք չէ: Մեր ազգում երբեք նման... բառեր չեմ գտնում որակելու այդ արարքը, սա նորություն էր մեր ազգի համար:

Հիշեցնենք, որ օրերս Երեւանում անհայտ անձինք գողացել են մի քանի ֆուտբոլիստների արձանները: Վանդալիզմի մասին գրառումը Ֆեյսբուքի իր էջում կատարել է «Փյունիկի» աշխատակից Գրիգոր Թադեւոսյանը, որը հետագայում փաստել է հայրենի ոստիկանությունը: Հիշեցնենք, որ արձանախումբը տեղադրվել էր 2016 թվականին: «Արարատ­73»-ի հաղթանակներին նվիրված արձանախմբի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, իսկ քանդակագործների խումբը ղեկավարել է Արմեն Սամվելյանը:

Հ.Գ. Ֆուտբոլի ներկայիս վիճակի, ոլորտի զարգացմանը միտված քայլերի եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Արարատ-Արմենիայի»  գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ մեր զրույցը` կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА