o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփն իր 100 հազար դոլար աշխատավարձը փոխանցել է COVID-19-ի դեմ պայքարին

23.05.2020 11:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփն իր 100 հազար դոլար աշխատավարձը փոխանցել է COVID-19-ի դեմ պայքարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին եռամսյակի համար 100 հազար դոլար աշխատավարձը փոխանցել է երկրի առողջապահության նախարարությանը և սոցիալական ծառայություններին: Միջոցները կուղղվեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար դեղերի մշակմանը, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մակինենին մայիսի 22-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է The Guardian-ը։

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 375 հազարը

«Թրամփը 2020 թվականի առաջին եռամսյակի համար իր աշխատավարձը նվիրաբերում է առողջապահության նախարարությանը և սոցիալական ծառայություններին՝ կորոնավիրուսի բուժման և կանխարգելման համար նոր դեղերի մշակման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին աջակցելու համար»,-նշել է Մակինենին:

Ընտրություններում հաղթելուց հետո Թրամփը հրաժարվել է տարեկան 400 հազար դոլար կազմող նախագահի աշխատավարձից։ Ընդ որում՝ պետության ղեկավարը հայտարարել է, որ այն տրամադրելու է տարբեր բարեգործական կազմակերպությունների։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА