o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը կոչ է արել հնարավորինս արագ բացել բոլոր եկեղեցիները

23.05.2020 10:48 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը կոչ է արել հնարավորինս արագ բացել բոլոր եկեղեցիները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բոլոր նահանգների իշխանություններին կոչ է արել եկեղեցիներ «հենց հիմա» բացել այցելությունների համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ։

Թրամփի խոսքով՝ եկեղեցիները, սինագոգները, մզկիթները եւ պաշտամունքի այլ վայրերn այժմ անհրաժեշտ են: Նա նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ որոշ նահանգների իշխանությունները թույլ են տվել աշխատել ալկոհոլի խանութներին եւ աբորտների համար նախատեսված հիվանդանոցներին՝ արգելելով եկեղեցիների այցելությունը: Նախագահը դա անարդար է համարում։

Թրամփը հայտնել է, որ առաջիկա G7-ի համաժողովին մասնակցելու հրավեր է անելու նաև Ռուսաստանին

Ինչպես հաղորդում է USA Today պարբերականը, ԱՄՆ նախագահի վարչակազմը մտադիր է մոտ ժամանակներս հրապարակել ամբողջ երկրում եկեղեցիների բացման ուղեցույցը:

Նշվում է, որ ամերիկյան շատ եկեղեցիներ ի սկզբանե բողոքել են համաճարակի հետ կապված սահմանափակող միջոցների դեմ. դրանք համարել են քաղաքացիների կրոնական ազատության իրավունքի խախտում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА