o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՀԱԶԱՆԳ․ Փաշինյանն ու Թորոսյանը երկիրը կանգնեցրել են մահացու վտանգի առաջ

23.05.2020 08:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ԱՀԱԶԱՆԳ․ Փաշինյանն ու Թորոսյանը երկիրը կանգնեցրել են մահացու վտանգի առաջ

Այսպես, Առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող Արսեն Թորոսյանը հաստատեց կորոնավիրուսով հիվանդների արտահիվանդանոցային բուժօգնության կարգը  (https://iravunk.com/news/112601)։ Երկար-բարակ ցուցումներից հետո Թորոսյանն այդպես էլ չի տվել մեկ պարզ հարցի պատասխան՝ իսկ ի՞նչ պետք է անեն վարակվածի ընտաիքի անդամները։ Հասկանալի է, հենց նրանք էլ վարակվեն, կհայտնվեն նույն կարգի գործուներության տիրույթում։ Մինչդեռ փաստն այն է, որ եթե բժիշկը, ըստ այդ կարգի, պետք է այդ բնակարան մտնի լիովին հանդերձավորված, ապա դա արդեն իսկ նշանակում է, որ այնտեղ բնակվողները ոչ մի կերպ չեն կարող խուսափել վարակվելուց։

Երկու տարվա մեջ Փաշինյանն այնքան է ստել, որ նրան հիմա չեն հավատում. վարչապետի՝ կորոնավիրուսով վարակվելը հերթական շոուն է․ Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Իսկ իրավական տեսանկյունից ասվածը կհնչի այսպես․ Առողջապահության նախարարությունը վարակված անձի բնակարան մտնելու համար բժիշկի համար սահմանելով ամբողջական հանդերձանք, հիմնականում մեկանգամյան օգտագործման, որն այցից հետո պետք է անմիջապես մեկուսացվի, դրանով արդեն իսկ պարզ հուշում է, որ այդ բնակարանն անպաշտպան մարդկանց համար վարակվելու խիստ բարձր ռիսկայնության գոտի է։ Դա գիտակցելով եւ, այնուամենայնիվ, ստեղծելով իրավիճակ, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող այդ տան մյուս բնակիչները պարզապես կարտադրված են այդ ռիսկային գոտում գտնվել, նշանակում է մեկ պարզ բան՝ Արսեն Թորոսյանը, իսկ ավելի ստույգ՝ Նիկոլ Փաշինյանը (պարետ Ավինյանին չմոռանանք) գործնականում երկրի ողջ բնակչությանը դատապարտում է մահացու վտանգավոր վարակով վարակվելու երբարձր ռիսկի։ Ընդ որում, շատ-շատերը կվարակվեն, նրանց մի մասն էլ՝ կմահանա։ Այն դեպքում, երբ կառավարության ղեկավարի եւ առողջապահության նախարարի ուղղակի պարտականությունը միանգամայն հակառակն է՝ ամեն ինչ ամել՝ երկրի բնակչության առողջության պահպանման համար։ Այս փաստը պարզապես ֆիքսենք, քանի որ երբ գա պատասխան տալու ժամանակը, նաեւ բազում մարդկանց համար մահացու իրավիճակի ստեղծման եւ մահացու ելքի հարցն է դրվելու։

Ի դեպ, վարակված անձի համար ողջ պատասխանատվությունը դնում են ԱԱՊ (առողջապահության առաջնային պահպանման), այսինքն՝ շարքային բժիշկների վրա բժիշկը, ովքեր վիրուսոլոգներ չեն, չեն անցել այն հստակ մասնագիտական պատրաստվածությունը, որը նրանց հնարավորություն կտար իրենց լիովին ճիշտ դրսեւորել վարակված միջավայրում։ Մինչդեռ բավական է աննշան սխալ, որ վարակվես։ Ու հաշվի առնելով, որ այդ բժիշկները ստիպված են լինելու օրական շփվել տասնյակ, եթե ոչ հարյուրավոր վարակակիրների հետ, գտնվել այդ քանակությամբ վարակված բնակարաններում, դժվար չէ ենթադրելը, որ ամենաշատը մի քանի օրում նրանք բոլորն էլ նման սխալ թույլ կտան։ Այսինքն, իշխանություների այդ որոշմամբ առաջին հերթին հենց բժշկական կազմն է ծանր ռիսկի ենթարկվում, որի հետեւանքները կարող են շատ ավելի սարսափելի լինել, քան կորոնավիրուսի վտանգներն են․ երկիրը պարզապես կարող է կորցնել առողջապահության առողջապահության առաջնային պահպանման համակարգը։ Եվ ահա, սկսել են տարածվել խոսակցություններ, որ այդ համակարգում արդեն իսկ կան լուրջ դժգոհություններ, ու շատերը պարզապես կարող են աշխատանքից դուրս գալ՝ խուսափելով նման ռիսկից։

Իհարկե, կարող է նաեւ այն հարցն առաջ գալ, թե ուրիշ ի՞նչ անի վարչապետն ու նրա նախարարը, եթե հիվանդանոցային հնարավորությունները չեն բավարարում։ Սրա պատասխանը միանգամայն պարզ է․ նախ պետք է կարողանային ի սկզբանե երկիրը զերծ պահել այս վիճակից՝ վիրուսները պինցետով տնական արաղի մեջ դիզինֆեկցիա անելու պաշտոնական խոստումների փոխարեն։ Երկրորդը, պետք է չոչնչացնեին եղած հիվանդանոցային հզորությունները, որ հիմա պակասից չխոսեին։ Երրորդը, պետք է պետական միջոցները սեփական մատը մատին չտվող չինովնիկներին պարգուավճարի տեսքով բաժանելու փոխարեն՝ կուտակեին։ Վերջապես, իրենց գործն է, ավելի ճիշտ՝ իրենց պաշտոնական պարտականությունն է, թե այս ծանր վիճակում ինչ պետք է անեն․ չեն կարողանում, թող տեղները զիջեն նրանց, ովքեր կկարողանան։

Ս․Աբրամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА