o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Արթուր Ալեքսանյանն այսօրվանից հացադուլ է սկսել

23.05.2020 01:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Արթուր Ալեքսանյանն այսօրվանից հացադուլ է սկսել

Ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամ ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ այսօրվանից պաշտոնապես հայտարարել է հացադուլ սկսելու մասին:

«ԿԸՀ-ն միայն երկու անգամ է թիվ նկարել` 95-96 թվականներին»,-վստահեցնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը

Հիշեցնենք, որ Ա. Ալեքսանյանն արդեն 10 օր է, ինչ անազատության մեջ է: Մայիսի 12-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա Ա. Ալեքսանյանը դատախազի ցուցումով ձերբակալվել էր, իսկ մայիսի 14-ին դատարանի որոշմամբ՝ կալանավորվել երկու ամսով: Ա. Ալեքսանյանին մեղադրում են ո՛չ ավել, ո՛չ պակաս հեծանիվով Ն. Բաղդասարյանի դեմ վրաերթի փորձ կատարելու մեջ: Իսկ ամբողջ նախապատմությունն այն էր, որ Ալեքսանյանը «ԿԱՄՔ» նախաձեռնության այլ անդամների հետ այդ օրը ակցիա է իրականացրել Լանզարոտեի տխրահռչակ կոնվենցիայի վավերացման դեմ, որին կողմ քվեարկողների թվում էր նաեւ իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА