o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ ոք չի ապահովագրում, որ բացօթյա տարածքում փորձեր անելն ավելի անվտանգ է». Հակոբ Ղազանչյան

23.05.2020 01:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ոչ ոք չի ապահովագրում, որ բացօթյա տարածքում փորձեր անելն ավելի անվտանգ է». Հակոբ Ղազանչյան

Գրեթե երկու ամիս հայաստանյան բոլոր թատրոնները գործում էին առցանց հարթակում` ցուցադրելով արխիվում ի պահ տված ներկայացումների տեսաձայնագրությունները: Սակայն, օրերս կրկին արտակարգ դրության ժամկետների երկարացման հետ միասին, ի հայտ եկան նոր պահանջներ` ՀՀ կառավարության կողմից: Ըստ ՀՀ պարետի ցուցումների` ստեղծագործական կոլեկտիվները կարող են իրենց գործունեությունը ծավալել բացօթյա տարածքներում: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ, ում հետ «Իրավունքի» զրույցը ծավալվեց հարկադիր պարապուրդի ընթացքում թատերական ոլորտի ձեռքբերած վնասների ու հետեւանքների մասին, ասաց որ լուրջ չի վերաբերվում ստեղծագործական կոլեկտիվների բացօթյա տարածքներում փորձերն իրականացնելուն:

Երևանի թիվ 49 մանկապարտեզը, որի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մարտ ամսից ի վեր փակ է․ Հակոբ Կարապետյան

- Պարոն Ղազանչյան, հարկադիր պարապուրդի ընթաքում գրեթե բոլոր թատրոնները գործում էին առցանց հարթակում` յուրաքանչյուրն օգտագործելով իր արխիվը: Ի վերջո, մի օր այդ արխիվը կսպառվի, ինչպե՞ս եք լուծումները տեսնում:

- Նախ` օնլայն հարթակը կարող է երկար ժամանակ չսպառվել, բայց մենք, այնուամենայնիվ, դադարեցրինք Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ներկայացումների առցանց ցուցադրումները: Նախ բոլոր ներկայացումները չէ, որ լավ են նկարված, եւ հետո, նույնիսկ լավ նկարվածները էլի հակացուցված են բուն թատրոնին եւ թատրոնի էությանը, որովհետեւ ասել եմ ու կրկնում եմ` թատրոնը կենդանի արվեստ է, դեռ չեմ տեսել մի այնպիսի նկարահանված ներկայացում, որը կենդանի դիտման գոնե 10-15 տոկոս տպավորությունը թողնի:

Ըստ ռուսական աղբյուրների, Փաշինյան-Հակոբյան ընտանիքը Հայաստանից արտահանել է 1,5 միլիարդ եվրո

- Երբեմն մարդիկ այդ ցուցադրությունները համեմատում են հեռուստաթատրոնի հետ...

- Հեռուստաթատրոնը լրիվ ուրիշ արվեստ է, այն բացարձակապես չի կարելի համեմատել դրամատիկական թատրոնի հետ: Եթե հեռուստաթատրոնը վերականգնվի, հրաշալի կլինի: Ժամանակին հեռուստաթատրոնը բավական մեծ ազդեցություն էր թողնում հանդիսատեսի, նրա ճաշակի բարելավման վրա, էլ չեմ ասում այն, որ հեռուստաներկայացում պատրաստելը բավականին լուրջ պրոցես էր: Սեղանի շուրջ փորձեր էին արվում, հետո` միզանսցենի փորձեր, տեսախցիկների հետ փորձեր... Այնպես որ, հեռուստաթատրոնը մեր իմացած ու տեսած սերիալ կոչվածներից շատ ու շատ ավելի լուրջ երեւույթ էր: Պետք է լիներ բարձրարժեք դրամատուրգիա, ոչ թե պատահական, անհասկանալի ու անհայրենիք դիալոգներ: Էլ չեմ ասում դերասանների մասին, հեռուստաթատրոնում ովքե՞ր էին գլխավոր դերեր խաղում` Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան, Գուրգեն Ջանիբեկյան, Էդգար Էլբակյան, Մետաքսյա Սիմոնյան, Վարդուհի Վարդերեսյան... Եվ հետո, ունեինք հեռուստաթատրոնի հրաշալի ռեժիսորներ` Կիմ Արզումանյան, Մարատ Մարինոսյան, Օլգա Մելիք-Վրթանեսյան, Թամարա Բիտյուցկայա-Էլիբեկյան, եւ Հերբերտ Գասպարյանը, որը հիմա էլ շարունակում է իր դասավանդումները Մանկավարժական եւ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտներում, եւ պատկերացրեք, այն ժամանակ մեկը մեկից շեդեվր հեռուստաներկայացումներ էին ծնվում: Դա վերականգնելը իհարկե ցանկալի է, բայց բավական լուրջ ներդրումների եւ մոտեցման արդյունք պետք է լինի:

ՆԻԿՈԼԸ ՈՉ ՄԻ ՏՈՒՆ ԷԼ ՉՈՒՆԻ. ՏՈՒՆՆ ԱՆՆԱՅԻՆՆ Է

«ԴԵՐԱՍԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՐԱՊՈՒՐԴԸ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է»

- Այս 2 ամսվա հարկադիր պարապուրդից ի՞նչ վնասներ է կրել հայ թատրոնը:

- Թատրոնը պետք է անընդհատ ապրի, շնչի, թատրոնում պետք է անընդհատ փորձեր արվեն, ներկայացումներ բեմադրվեն, կուլիսներից այն կողմ կյանքը չպետք է ընդհատվի: Բեմադրիչները իհարկե կընթերցեն պիեսներ, կաշխատեն ապագա ներկայացման վրա, ինչ-որ բաներ կհորինեն, բայց դերասանի համար պարապուրդը սարսափելի է, ամենամեծ չարիքն է պրոֆեսիոնալ մարդու համար: Այս երկու ամսվա ընթացքում ոլորտի ամենամեծ վնասը ստեղծագործական պրոցեսի ընդհատումն էր:

Նիկոլ Փաշինյանը Աղաջանյանին, Հակոբյանին, Գևորգյանին ու Խաչատրյանին գործուղում է Արցախ

Հիմա Պարոնյանի անվան թատոնն արձակուրդում է, բայց հունիսի 4-ից կամաց-կամաց կսկսենք վերադառնալ մեր ստեղծագործական կյանքին: Իհարկե անհանգստություն կա, որովհետեւ այնուամենայնիվ, այդ վիրուսը մեզ հետ է: Բայց եւ այնպես էլ չէ, որ մենք տանը փակված սպասում ենք վիրուսի անցնելուն: Փողոց ենք դուրս գալիս, սուպերմարկետ ենք գնում, հազար մարդկանց հետ ենք շփվումայնպես որ պետք է կամաց-կամաց ստեղծագործական պրոցեսը վերսկսել: Իհարկե, շատ բաներ անսովոր կլինեն, բայց պետք է վերադառնանք մեր նախկին բնականոն կյանքին:

Ե՞րբ կլինի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը

- Պարոն Ղազանչյան, պարետի հրամանով թատրոնները կարող են բացօթյա տարածքներում իրականացնել ներկայացման փորձերը, բայց չէ՞ որ բոլոր թատրոնները չունեն բացօթյա տարածքներ:

- Բացօթյա միջոցառումներ, մեկ-երկու ներկայացումներ կարելի է, չեմ բացառում, բայց փորձերն անել բացօթյա տարածքներում` չեմ պատկերացնում, մի քիչ լուրջ չեմ վերաբերվում այդ մտքին: Նամանավանդ, ոչ ոք չի ապահովագրում, որ բացօթյա տարածքում փորձերն անելն ավելի անվտանգ է, քան, եթե դրանք անենք լրիվ ախտահանված փակ տարածքում, օրինակ` թատրոնի փորձասենյակում: Մեր փորձասենյակները մեծ են, եւ հանգիստ կարող ենք, կանոնները պահպանելով, մեր աշխատանքը կատարել:

«Ոլորտի ամենամեծ վնասը ստեղծագործական պրոցեսի դադարն է». Հակոբ Ղազանչյան

«ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ ԷԻՆ»

- Արտակարգ դրությունից հետո թատերական կյանքն ինչպե՞ս եւ ի՞նչ ձեւաչափով պետք է շարունակվի:

- Թատրոնները միանշանակ պետք է վերադառնան իրենց նախկին աշխատանքային ու ստեղծագործական վիճակին: Այն, որ ասում են, թե վիրուսի հետ դեռ երկար ապրելու ենք, ըստ երեւույթին, նկատի ունեն, որ կորոնավիրուսը` որպես հիվանդություն, ինչպես գրիպը, թոքաբորբը կամ այլ նմանատիպ հիվանդություններ, մեզ հետագայում էլ ուղեկցելու է: Բայց դրա դեմ ինչ-որ միջոցներ, համոզված եմ, որ գիտությունը կհայտնաբերի: Կարծում եմ` ժամանակի ընթացքում այն կդառնա սովորական հիվանդություն, որը պետք է կանխարգելվի որոշ վակցինաների ներարկման կամ մի այլ ճանապարհով: Ամեն դեպքում, ես լավատես եմ, պետք է շատ զգույշ քայլերով փորձենք վերականգնել թատրոնների ստեղծագործական պրոցեսը:

ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԵՂԵԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵԽ ԿՈՆՎԵՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ

- Չե՞ք կարծում, որ հանդիսատեսը կնախընտրի տանը նստի ու առցանց ներկայացումներ դիտի:

- Ոչ: Անձամբ կողմ էլ չեմ, որ տանը նստի ու առցանց նայի ներկայացումները, որովհետեւ թատրոնի ամենամեծ առավելությունը դերասանի ու հանդիսատեսի անմիջական շփման մեջ է: Այնպես որ, առցանց ներկայացումները ժամանակավոր երեւույթներ էին, որոնք, ելնելով իրավիճակից, կարելի էր որոշ ժամանակ թույլ տալ, բայց դրանով ոգեւորվել, կարծում եմ` ճիշտ չէ:

«Հրապարակ». Հրաչյա Հակոբյանը վաճառում է մեքենան, որ ավելի լավը գնի

ԴՐԱՄԱՏՈՒՐԳՆԵՐԸ ՊԻԵՍՆԵՐ ԵՆ ԳՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՄԱՍԻՆ

- Ստեղծված իրավիճակից ի՞նչ «դասեր» քաղեցինք:

- Ամեն ինչին պետք է ստեղծագործաբար մոտենալ: Համոզված եմ, որ շատ ստեղծագործողների մոտ, ոչ միայն թատերական գործիչների, այլ նաեւ գրականության, գեղանկարչության եւ ընդհարապես այլ ոլորտներում, բավական մեծ պաշար է ձեւավորվում: Խնդիրը կորոնավիրուսը չէ, այլ այն, թե մարդկային հոգեբանությունը ինչպես է փոխվում սահմանափակ իրավիճակներում: Մի շրջան կար, որ մարդիկ իրարից վախենում էին: Մարդկային փոխհարաբերությունների ու գոյատեւման շատ հարցեր նորովի բացահայտվեցին: Եթե մի պահ կողքից նայենք այս մղձավանջին, ապա շատ հետաքրքիր նյութեր կգտնենք ստեղծագործության համար: Մեր հայտնի դրամատուրգներից արդեն ինձ ասացին, որ պիես են գրում կորոնավիրուսի մասին, այսինքն` այդ երեւույթը մտնում է ստեղծագործություն, ուզենք, թե` ոչ, պետք է դրանով ապրեք:

Քաղաքացի Հակոբ Բերբերյան vs ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան. «Ներվային է մեր ԱԳ Նախարարը» (Տեսանյութ)

Ե՞ՐԲ ԿԼԻՆԻ «ԱՐՏԱՎԱԶԴ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

- Իսկ կորոնավիրուսն ի՞նչ նախատեսված գործեր հետաձգեց ե՛ւ թատրոնում, ե՛ւ ՀԹԳՄ-ում:

- Որպես միության նախագահի` ինձ համար ամենացավալի հարցն է, քանի որ հետաձգվեց «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի առավել քան շքեղ պետք է տեղի ունենար: Այս տարին մրցանակաբաշխության 20-ամյակն էր, որը պետք է տոնեինք մեծ շուքով` Ազգային օպերային թատրոնում, հսկայական ծախսեր էին արվել: Այդ առումով ուզում եմ 100 տոկոսով ասել, որ «Արտավազդը» միանշանակ կայանալու է, առավելեւս, որ հանձնաժողովը դիտել է մոտ 40 ներկայացում, եւ երկրորդ` քվեարկության փուլ անցած աշխատանքները չհրապարակեցինք միայն այն պատճառով, որ 3 ներկայացում չհասցրինք դիտել, որպեսզի մինչեւ վերջ արդարացի լինի:

ՄԻՊ-ի զեկույցը գնահատում եմ անբավարար. Վաղարշակ Հակոբյան

- Այնուամենայնիվ, անորո՞շ է, թե «Արտավազդը» երբ տեղի կունենա:

- Կարծում եմ, ճիշտ կլինի, որ միացնենք հաջորդ տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխության հետ, որովհետեւ այս տարի փաստորեն ներկայացումներ չեղան: Իսկ եթե մեկ-երկու ներկայացում էլ լինի, դրանք կարելի է միացնել եղածին եւ 20-րդ «Արտավազդն» անել` երկու թատերաշրջանների աշխատանքները միավորելով: Բայց դա իմ եւ մի քանիսի ցանկությունն է, պետք է վարչության հետ համաձայնեցնել, թեպետ, կարծում եմ` այլ տարբերակ չկա:

Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը օդանավակայանում դիմավորել են Նիկոլ Փաշինյանին եւ Աննա Հակոբյանին

Ի՞ՆՉ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ Է ՀԵՏԱՁԳԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՊԱՐՈՆՅԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Իսկ Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում կորոնավիրուսի հետեւանքով հետաձգվեցին մի քանի կարեւոր ծրագրեր: Արդեն պատրաստ էր «Երվանդ Ղազանչյան» թատերասրահը, պատրաստ էր թատերասրահի բացման համար նախատեսված «Հարդասենյակ կանանց համար» բեմադրությունը` եւ նշանակված առաջնախաղի օրը: Իսկ արդեն հիմնական բեմում ապրիլին պետք է ունենայինք եւս մեկ առաջնախաղ` Անուշ Սարգսյանի բեմադրությամբ: Մի խոսքով, շատ ծրագրեր կիսատ ու անհայտ մնացին, բայց այս խնդիրների մեջ ամբողջ քաղաքակիրթ մարդկությունն է տառապում: Ճիշտ է, դժվար է, բավական նյարդայնանում ենք, ջղաձգվում, բայց պետք է հասկանանք, որ մենակ չենք ու այս դեպքում ողջ քաղաքակիրթ մարդկությունը պետք է միացյալ ուժերով դուրս գա իրավիճակից:

Պատերազմի դաշտից գրված պապիս մի քանի նամակներն են մնացել հիշողություն. Նաիրա Զոհրաբյան

- Ըստ Ձեզ` թատրոնները ե՞րբ կվերադառնան իրենց բնակոնոն աշխատանքին:

- Շատ կցանկանայի, որ մինչեւ տարեվերջ հանդիսատեսին թողնեինք հանդիսասրահ, որովհետեւ թատրոնը դրանով նաեւ ապրում է, իր աշխատած գումարներով ձեւավորում է անում, հոնորարներ է տալիս, ռեժիսորներ է հրավիրում, հիմա այդ ամենը սառեցված է: Իհարկե, շնորհակալ ենք, որ աշխատավարձերը գոնե ստանում ենք, բայց այնուամենայնիվ, մեծ հույս ունեմ եւ շատ կուզենայի այդպես լիներ, որ մինչեւ տարեվերջ հանդիսասրահի դռները կբացվեն, ու Ամանորի ներկայացումները կխաղանք:

Շուշիի մշակույթի մեկ դարը` Արցախ աշխարհում թատերական կյանքը սկզբնավորվել է 1865 թվականին

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА