o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օջախ ներխուժող, ընտանիքներին սպառնացող, այս անաղուհաց հրոսակների ժամանակները կանցնեն. Արմեն Աշոտյանը` փաստաբան Տիգրան Աթանեսյանին

22.05.2020 21:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
Օջախ ներխուժող, ընտանիքներին սպառնացող, այս անաղուհաց հրոսակների ժամանակները կանցնեն. Արմեն Աշոտյանը` փաստաբան Տիգրան Աթանեսյանին

Փաստացի ապրում ենք անկանխատեսելի, շողուլից ընկած, բարոյականության նորմերի վրա թքած ունեցող երկրում, որտեղ ոչ մի քաղաքացի իրեն պաշտպանված զգալ չի կարող:

Հատկապես, եթե այդ քաղաքացին ակտիվ քաղաքացիական կեցվածք ունի և տղամարդկության զույգ ապացույցներ՝ պաշտպանելու անպաշտպաններին և բարձրաձայն ասելու ճշմարտությունը այսօրվա Հայաստանի կառավարիչների մասին:

2 տարի առաջ էլ մենք էինք գուցե չափից ավելի մեծ վստահություն տածել մեր հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնին. Արմեն Աշոտյան

Հարձակվել են իմ ընկեր, իմ փաստաբան և պարզապես իմ Տիգրանի ընտանիքի վրա, սպառնալով կնոջն ու երեխաներին:

Այն Տիգրանի, ով Մարտի մեկից հետո չէր վախենում պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, և ես գիտեմ, թե ինչպես է այդ տարին աջակցություն հայտնել Նիկոլի տիկնոջն ու երեխաներին:

Ու սա է նիկոլոկական բարքերի պատասխանը՝ իր այլանդակ գահավիժման հատակին:

Տիգրան ջան, Աննա ջան, երեխաներին պինդ պաչեք, դուք մենակ չեք: Օջախ ներխուժող, ընտանիքներին սպառնացող, այս անաղուհաց հրոսակների ժամանակները կանցնեն, և մենք միասին ամեն ինչ կանենք, որ նրանք պատժվեն ըստ արժանվույն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА