o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես Ազնավուրի մանուկ հասակի բեմական շապիկը հայտնվեց Գրականության եւ արվեստի թանգարանում

22.05.2020 15:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես Ազնավուրի մանուկ հասակի բեմական շապիկը հայտնվեց Գրականության եւ արվեստի թանգարանում

Այսօր լեգենդար ֆրանսահայ երգիչ, ՀՀ ազգային հերոս ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ կդառնար 96 տարեկան: Մեծանուն արտիստի ծննդյանն ընդառաջ «Իրավունքը» պարզեց, որ Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հարուստ արխիվում Ազնավուրն ունի մի բացառիկ մասունք, որի մասին, թերեւս թանգարանի տնօրինության ջանքերին, այդպես էլ իր կենդանության օրոք չի տեղեկացել Ազնավուրը:

Նիկոլն ունի երկու ճանապարհ՝ հեռանալ խաղաղ ճանապարհով (հրաժարական տալ), և այնպես, ինչպես հասավ իշխանության 2018թ. Միքայել Գրիգորյան

Շառլ Ազնավուր | ԼրագիրԹանգարանի ցուցասրահի երաժշտական անկյունում իր ուրույն տեղն ունի Շառլ Ազնավուրի բեմական շապիկը, որը նա կրել է 10-11 տարեկան հասակում: Իսկ թանգարանին բացառիկ շապիկն ի պահ է տվել հենց Ազնավուրի հորաքույրը` ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Աստղիկ Ազնավուրյան-Երամյանը` 1964 թվականին: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆՆ ու ցավով շեշտեց, որ Ազնավուրի հետ կապված բացառիկ նմուշը միակն է թանգարանում. «Ցավոք, կարելի է ասել, որ թանգարանում գրեթե ոչինչ չունենք Ազնավուրից, քանի որ նրա արխիվը մեզ չեն հանձնել, գոնե մասնակի: Բայց, կարող ենք ենթադրել, որ մեծ արխիվ պիտի ունենա մեծանուն հայրենակիցը` դատելով նրա հագեցած կյանքից ու ստեղծագործական գործունեությունից: Նույնիսկ չգիտեմ, թե որ ժառանգն է տնօրինում այդ արխիվը, կամ երբեւէ կհայտնվի՞ նորաստեղծ թանգարանում, բայց ուրախ եմ, որ մեր թանգարանում ունենք գոնե մեկ բացառիկ նմուշ»,- հպարտությամբ շեշտեց թանգարանի տնօրենն ու պատմեց. «Այդ բացառիկ մասունքը Շառլ Ազնավուրի մանուկ հասակում բեմական զգեստն է, որը նա հագել է 10-11 տարեկան հասակում: Մենք գիտենք, որ նրա ընտանիքը ստեղծագործական ընտանիք էր, հենց հայրը` Միշան, Փարիզում ընդգրկված էր հայկական սիրողական թատրոնում, եւ տանն էլ շարունակ բեմադրություններ էին անում, որոնց ընդգրկում էին նաեւ մանուկ Շառլին եւ քրոջը` Աիդային:

Ահա այդ բեմական շապիկն ու վարտիքը թանգարանին` 1964 թվականին նվիրել է Շ. Ազնավուրի հորաքույրը` ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Աստղիկ Ազնավուրյան-Երամյանը, որը  ժամանակի երեւելի դերասանուհիներից էր, խաղացել է Թիֆլիսի, Բաքվի թատրոններում եւ վերջին տարիներին նաեւ Երեւանում եւ Լենինականում»:

Կ.Վարդանյանը ափսոսանքով է արձանագրում, որ այդպես էլ չի հաջողվել Ազնավուրին տեղեկացնել, որ իր բեմական շապիկն ի պահ է տրված իրենց թանգարանում. «Կյանքի վերջին տարիներին Ազնավուրը հաճախ էր գալիս Հայաստան, առիթը լինում էր «Ոսկե ծիրանը», թե` մեկ այլ իրադարձություն, մի քանի փորձ արել եմ այդ մասին Ազնավուրին ծանուցելու, կարծում էի, եթե իմանար, հաստատ կգար թանգարան: Իհարկե, որեւէ մեկը, առավելեւս պատկառելի տարքում, դժվար թե հիշի տասը տարեկանում ինչ հագուստ է հագել, բայց ամեն դեպքում, եթե իմանար, որ իր բեմական զգեստն է` կհետաքրքրվեր: Այդ ժամանակի նախարարներին էի խնդրում, «Ոսկե ծիրանի» տնօրինությանը, որ մենք հնար չունենք մոտենալու իրեն, որ իրենք տեղեկացնեին լեգենդար արտիստին այդ մասին, բայց այդպես էլ չստացվեց ,ու նա չեկավ թանգարան»:

ԻՆՉՊԵՍ ՓԱՐԻԶԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԱՐԳԵՑ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԽՆԴՐԱԳԻՐԸ

Որպեսզի լիարժեք հնարավորինս երեւա Շառլ Ազնավուր տեսակը` Կ. Վարդանյանը մի օրինակ մեջբերեց. «2010 թվականին, երբ դեռ նախարարությունում էի աշխատում, կարողացա պետական հրատարակչական պլաններում ընդգրկել մի գիրք, որը լույս տեսավ Հայոց ցեղասպանության 95-ամյակի առիթով: Խոսքը` 1981 թվականի սեպտեմբերի 24-ին Փարիզում իրականացված «Վան» գործողության արձանագրությունների մասին է, ԱՍԱԼԱ-յի հայտնի գործողություններից մեկը, երբ 4 հոգանոց մարտախումբը գրավեց թուրքական հյուպատոսարանը, 16 ժամ մոտ 60 հոգու պատանդ պահեց: Իսկ արդեն 3 տարի անց` 1984 թվականին եղավ դատավարությունը: Այդ ժամանակ Շառլ Ազնավուրը, պատկերավոր եւ ազդեցիկ տողերով խնդրագիր կամ միջնորդագիր է հղել դատարանին ու դատավորին. «Մեր երիտասարդները ինքնության որոնման, անհեռանկարայնության, արմատախիլության, խուլ ականջների հանդիպելու պատճառով ներողամտության իրավունքն ունեն: Ֆրանսահպատակ լինելով հանդերձ` նրանց չեմ կարող մեղադրել: Ինքս ո՛չ դատավոր եմ, ո՛չ քաղաքագետ. այս տողերը գրում եմ, ինչպես սիրտս է թելադրում, եւ երջանիկ հանգուցալուծման հույս եմ փայփայում: Ես ազգությամբ հայ եմ, մի անգամ գոնե, մտածում եմ, որ մենք արժանի ենք դրան...»: Իհարկե, ո՞վ չգիտի, աշխարհի համար տղաները ահաբեկիչ են, գործողությունը ահաբեկչական է, այնուամենայնիվ, Ազնավուրն իր պարտքն է համարել, աշխարհով մեկ ճանաչված հնչեղ անուն ունենալով, նման գրությամբ դիմել դատարանին, եւ հարգել են այս գրությունը: Դատավորը, օրեր տեւած այդ ողջ դատավարության ընթացքում ե՛ւ ինքը տղաներին չկոչեց ահաբեկիչ, ե՛ւ մեղադրողներին էլ արգելեց` քանի դեռ նրանց մեղքն ապացուցված չէ,  նրանց չդիմել ահաբեկիչ բառով: Ասեմ նաեւ, որ նմանատիպ գրություն դատարանին հղել է նաեւ Անրի Վերնոյը եւ Միսաք Մանուշյանի այրին` Մելինեն, որն անձամբ ներկա էր դատին»:

ԻՍԿԸ ՄԱՆՈՒԿ ՆԱԽԱՐԱՐԱՑ ՏՈՆՆ Է. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջ

ՄԱՆՈՒԿ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՌԱՋԻՆ ԲԵՄԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԸ

Փոքրիկ Շահնուր-Վաղուշը բեմ է բարձրացել երեք տարեկանում` հայերեն բանաստեղծություններ արտասանելով հայրենակիցների համար: Այս վկայության հետքը չկա ժամանակի ֆրանսահայ մամուլում: Քույր եւ եղբայր Ազնավուրյանները բազմիցս մասնակցել են Փարիզի Հայ օգնության կոմիտեի (ՀՕԿ) հանդեսներին` արտասանությամբ, երգ ու պարով, հետագայում նաեւ հայկական թատերախմբի ներկայացումներին` փոքր դերերով եւ զանգվածային տեսարաններում, օրինակ` Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացման մեջ:

Հետագայում Ազնավուրը խոստովանել է. «...Իմ մեջ վիթխարի բան է ամբարվել այն ամենից, ինչ լսել եմ մեր տանը, ապրել մանկությանս օրերին` տեսնելով հայ դերասանների, լսելով հայկական պոեզիան...»:

Հայտնի է, որ Ազնավուրյանների բարեկամն է եղել հայ բանաստեղծ Միսաք Մանուշյանը, որի խոսքերը փոքրիկ Շառլի մասին մարգարեական էին. «Այս տղան ձեր գերդաստանի պատիվը կդառնա, մեր ժողովուրդի եւ ֆրանսիացի ժողովուրդի պարծանքը...»:

9 տարեկանում փոքրիկ Շառլը թողել է դպրոցն ու նվիրվել դերասանությանը: Քրոջ` Աիդայի հետ մաս է կազմել «Պըտի մոնդ» («Փոքրիկ աշխարհ») մանկական թատրոնի: Փարիզի «Յառաջ» օրաթերթում (1935 թվականի փետրվարի 3) Ա.ծածկանունով հանդես եկած հեղինակը Ազնավուրյաններին անդրադարձել է «Երկու փոքրիկ հայ դերասաններ» հոդվածով: Ամենայն հավանականությամբ, այս գրության մեջ է Շառլ Ազնավուրի անունն առաջին անգամ հիշատակվել հայ մամուլում, որտեղ մասնավորապես գրված է. «Պ. Միշա Ազնաւուրի եւ դերասանուհի Տիկին Քնարի զաւակներն են անոնք, Այտան ու Շարլօ-Վաղինակը, որոնք յայտնութիւն մը եղած են ֆրանսական բեմերու վրայ, իբրեւ անդամները «Մանուկներու թատրոնի դերասանական խումբին...»:

 

ԱԶՆԱՎՈՒՐ ԿԵՑԱՎԱՅՐ-ՀՈՒՇԱՏԱՆԸ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՄԱՍԻՆ ԱՆՁԱՄԲ ԿՊԱՏՄԻ ԻՆՔԸ` ՇԱՆՍՈՆՅԵՆ

Վերջին տարիներին, Երեւանի սրտում` Կասկադի հարեւանությամբ գտնվող 5 հարկանի շինության` թանգարան-կեցավայրի բանալիները պաշտոնապես ստանալուց հետո հայր եւ որդի Ազնավուրները հայտարարեցին «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին, որի նպատակն է շանսոնյեի ստեղծած ժառանգության պահպանությունն ու հանրայնացումը, ինչպես նաեւ կրթական, մշակութային եւ սոցիալական ծրագրերի մշակումն ու իրականացումը: Թեպետ դա եղավ Ազնավուրի վերջին այցը Հայաստան, բայց նա հանգիստ էր, որ որդին իրեն օգնում է ու համարվում է իր գործի շարունակողը. «Մեծ ուրախությամբ եմ հայտարարում Հայաստանում «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին: Համահիմնադիրը որդիս է` Նիկոլա Ազնավուրը: Այս որոշումը կայացրել եմ մեծագույն վստահությամբ»:

Ինչպես վարվեցին Անդրանիկի հետ. Փաստաբան

Շառլ Ազնավուրի ընտանիքը որոշել է երեւանյան թանգարանին նվիրաբերել երգչի բոլոր պարգեւները, անձնական իրերը եւ այն ամենը, ինչ կազմում է մաեստրոյի ժառանգությունը: Այն նաեւ դառնալու է աշխարհում առաջին թանգարանը, որտեղ այցելուներին Ազնավուրի կյանքի մասին կպատմի անձամբ ինքը` շանսոնյեն. տեքստերն ու աուդիո ձայնագրությունները հենց Շառլ Ազնավուրինն են: Հիմնադրամի ծրագրերի մշակումը եւ իրագործումը ղեկավարում է անձամբ Նիկոլա Ազնավուրը: «Ազնավուր» հիմնադրամը շուտով կհայտարարի իր նոր` «Սիրո մի կյանք» նախագծի մասին, որի նպատակն է Ազնավուրի արվեստը տանել աշխարհի տարբեր քաղաքներ, ինչպես դա անում էր հենց Շառլ Ազնավուրն իր շրջագայությունների ընթացքում: Նախագիծն այս պահին դեռ ֆոնդահայթայթման փուլում է եւ ավարտելուն պես կսկսվի իրագործման փուլը:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА