o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սահմանադրական կինոն կեզրափակեն ԱԺ-ում. Նաիրա Զոհրաբյան

22.05.2020 16:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սահմանադրական կինոն կեզրափակեն ԱԺ-ում. Նաիրա Զոհրաբյան

Ինչպես հայտնի է երեկվանից Արցախում են գտնվում  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ՝ մասնակցելու Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Նաեւ հայտնի է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդման արարողությունից հետո տեղի է ունեցել հյուրասիրություն, որի ընթացքում մասնակիցները, այդ թվում` ՀՀ քաղաքական վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չեն պահպանել սոցիալական հեռավորություն և չեն կրել դիմակներ ու ձեռնոցներ, այն պարագայում, երբ վերջիններս օրուգիշեր քաղաքացիներին սոցիալական հեռավորություն պահպանելու, դիմակ և ձեռնոց կրելու կոչեր են անում, տուգանքներ են սահմանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:

Արտակարգ դրությունը հավերժ չենք կարող շարունակել. Տարոն Սիմոնյան

Iravunk.com-ը դիմեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին,հասկանալու համար արդյո՞ք իշխանավորների կողմից դրսևորած այդօրինակ կեցվածքը հանրության շրջանում չի կարող բողոքի ալիք բարձրացնել, քանի որ ակնառու է, որ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր արդեն իսկ քննադատական գրառումներ և մեկնաբանություններ են կատարում, իշխանություններից պահանջելով, որպեսզի նրանք ևս դիմակ և ձեռնող կրեն, պահպանոլով նաև սոցիալական հեռավորություն:

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` եթե հանրությանն ինչ-ինչ կոչեր են արվում կորոնավիրուսի շղթան կոտրելու համար, ապա այդ կոչեր անողներն իրենք էլ պետք է պահպանեն անվտանգության գոնե նվազագույն կանոնները: Դիմկաների և ձեռնոցների առկայությունը պետք է վերաբերի անխտիր բոլորին: Ինչպես արդեն տեղեկացանք, քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանեց, նշելով որ Արցախում այլ իրավական ռեժիմ է գործում, և դիմակներ կրելու, ինչպես նաև սոցիալական հեռավորություն պահպանելու պարտադրանք չկա, բայց այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանի խոսքն ուղղակի իրավիճակը շտկելու փորձ էր: Ես այն համոզմանն եմ, որ եթե կա օրենք, ապա օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, որովհետև վաղը, եթե ոստիկանը մեզ փողոցում կանգնեցնի, և փակ տարածքում տեսնի առանց դիմակի ու նաև փորձի տուգանել ,ապա քաղաքացին շատ հանգիստ կարող է ասել` ինչո՞ւ օրենքը չի գործում բոլորի համար:

Iravunk.com-ը նաև հարց ուղղեց սահմանադրական հանրաքվեի հետ կապված, նշելով, որ ակնառու է իշխանությունների պասիվ և խուսափողական պահվածքը կապված հանրաքվեի հետ, ինչն առաջ նկատելի չէր: Նաիրա Զոհրաբյանի խոսքով, չկա նման բան, վերջինիս դիտարկմամբ` իշխանություններն ամեն կերպ փորձում են ազատվել սահմանադրական հին կազմից, իսկ ահա արդարադատության նախարարն էլ նշեց, որ սահմանադրական դատարանի թնջուկն իրենք կփորձեն հանգուցալուծել խորհրդարանում: Թե ինչ իրավական մեխանիզմներով և ինչպես դեռևս Նաիրա Զոհրաբյանի համար հասկանալի չէ, սակայն ըստ մեր զրուցակցի, սահմանադրական կինոն կեզրափակեն ԱԺ-ում:

Հայկ Գևորգյան 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА