o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

22.05.2020 22:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՆԻԿՈԼԻ ՏՐՏՈՒՆՋԸ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Բա ես բիչոկ առ բիչոկ ընկած հավաքեմ, կարանտինի ընթացքում Ռուսաստան հասցնեմ, Պուտինն ինձ ասի HET?

 

ՄԻ ԲԱՆ ՊԵՏՔ Է ԹՌՆԻ՞

Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի` Նիկոլը տնտեսական թռիչքային աճի փոխարեն Հայաստանում ապահովել է կորոնավիրուսային թռիչքային աճ:

 

ԱՎԱՆԴԱՊԱՏՈՒՄ

Ենոքավան գյուղում ժամանակին մի Նիկոլայ Փաշինյան կար, բա էսքան նիկոլներ որտեղի՞ց ծնվեցին:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ ՆԻԿՈԼԻՆ

Իսկ դու մուծել՞ ես քո հարեւանների կոմունալ վարձերը:

 

ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ (ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՏՈՆՆԱՆԵՐՈՎ ՄԱՔՍԱՆԵՆԳ ՈՍԿԻ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Նիկոլ, Սիփան, Հրաչուկոսկի՞

 

ԷԴՄՈՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ (ԼՀԿ-Ի` ԱԺ ՆԻՍՏԵՐԸ ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մինչեւ Սասունի արածին քաղաքական գնահատական չտան, պապս էլ Նիկոլի պապի ձեռը բռնած գա, ես մասնակցող չեմ:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՄՐԻՑ` ՄՐՋՈՒՐ

Ըստ անկախ փորձագետների` Նիկոլի հրաժարականից հետո շատ հնարավոր է, որ ժողովուրդը Նիկոլից պրծնի, նիկոլաջուրն ընկնի:

 

ՁՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՍԻՆԴՐՈՄ

Ըստ տնտեսագետների` դիմակներ չկրելու համար սահմանված տուգանքները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը հետ չի հավաքել իր բաժանած օգնությունն ամբողջովին:

 

ՄԱՐՔՍԻ ԿԱՊԻՏԱԼԸ` ԸՍՏ ՆԻԿՈԼԻ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Մի ուրվական է շրջում Ռուսաստանում, դա Նիկոլի  կոնտրաբանդայի ուրվականն է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА