o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՔՈՂԻ ՏԱԿ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԽԱՂ Է ԳՆՈՒՄ»

22.05.2020 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՔՈՂԻ ՏԱԿ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԽԱՂ Է ԳՆՈՒՄ»

Կորոնավիրուսի օր օրի ահագնացող թվերի, վիրուսի իրական վտանգների, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուշացած քայլերի եւ առհասարակ, առողջապահության ոլորտում առկա խնդիրների շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ ՆՈՒՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

ՎՐԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՆԱԽԱՏԻՆՔԸ՝ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

 

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ ԱՐԴԵՆ ՎՍՏԱՀՈ՞ՒՄ Է ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ

- Տիկին Ներսիսյան, մինչ բուն զրույցին անդրադառնալը, նախ հիշենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել Ձեզ՝ «Նախարարը մեծացնում է հիվանդանոցներում բուժվողների քանակը. ինչքան շատ հիվանդ` այնքան շատ ֆինանսավորում», եւ «Միայն մի բան կարող եմ ասել, Թորոսյան, բավական է ազգիս խաբես, բավական է, հարմարվիր ստացածդ գումարներով, հերիք է» ֆեյսբուքյան գրառումների համար:

ՎՐԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՆԱԽԱՏԻՆՔԸ՝ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ

- Այո՛, ինձ համար նախ շատ տարօրինակ էր, որ Արսեն Թորոսյանը դիմեց դատարան` հաշվի առնելով, որ ամիսներ առաջ, երբ դատարանը բավարարել Արա Մինասյանի հայցն ընդդեմ Թորոսյանի, վերջինս հայտարարեց, որ չի հավատում արդարդատությանը, դատարաններին եւ հարժարվեց կատարել պահանջը: Հիմա ինձ համար զարմանալի է, որ մարդը, ով հայտարարում է, որ չի հավատում արդարադատությանը, դիմել է հենց նույն դատարաններին: Ասեմ, որ ես վստահում եմ մեր դատարաններին, ներկայանալու եմ այդ դատին` պահանջելով, որ նաեւ Արսեն Թորոսյանը ներկայանա: Ասեմ, որ ինքս էլ հակընդդեմ հայցով պատրաստվում եմ դիմել դատարան: Ինչ վերաբերում է ինձ դատի տալու պատճառ հանդիսացած նյութերին, ապա ես ունեմ բոլոր հիմնավոր փաստերը, կան այդ օգտատերը, ինչի մասին ես դատարանում կփաստեմ: Թող Արսեն Թորոսյանը ցույց տա ինձ որեւիցե ախտաբանական հետազոտություն, որն արվել է որեւիցե, իբր կորոնավիրուսով, մահացածի հետ, որը փաստել է, որ մահը վրա է հասել կորոնավիրուսով վարակվելու արդյունքում: Ես այդ ժամանակ միգուցե մտածեմ, որ սխալվել եմ:

Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով․ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

- Այսինքն, Դուք կարծո՞ւմ եք, որ մինչ այժմ վարակից մահացած ներկայացվածներն իրականում ոչ թե կորոնավիրուսի, այլ առողջական ուրի՞շ խնդրի արդյունքում են մահացել:

- Տեսեք, ինչքան որ մահերի մասին հայտարարել են, նշել են, որ ունեցել է այսինչ հարակից  հիվանդությունը: Հիմա ինձ կարո՞ղ եք ասել` այս տարի սեզոնային գրիպի մասին լսե՞լ ենք. իհարկե՝ չէ: Բայց չէ՞ որ սեզոնային գրիպի ժամանակ էլ կարող է ուղեկցվող հիվանդությունը սրանա, եւ արդյունքում մահ վրա հասնի: Եվ այս պայմաններում, չունենալ որեւիցէ հաստատող փաստ, վերագրել, որ մահը վրա հասել կորոնավիրուսով վարակվելու համադրության արդյունքում, ընդամենը նպատակ ունի խուճապ ստեղծել:

Արմավիրի զորամասերից մեկում զինվորներն ապահոված են խմելու բարձրորակ ջրով. Նիկոլ Փաշինյան

 

«ՎԱՐԱԿՆ ԱՅՆՔԱՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՉԷ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ՆԵՐԱԿԱՅԱՑՎՈՒՄ Է»

- Դուք կասկածի տա՞կ եք դնում վիրուսի իրական լինելը: Բայց չէ՞ որ օր օրի ունենում ենք կորոնավիրուսով վարակված անձանց թվերի ահագնացող աճ:

- Ես չեմ ասում, որ կորոնավիրուս չկա: Չէ, կորոնավիրուս կա: Բայց վարակն այնքան սարսափելի չէ, ինչպես որ ներկայացվում է: Արսեն Թորոսյանը ինքն է խուճապ առաջացնում` իր նմանատիպ հայտարարություններով: Քանի որ արդեն Թորոսյանի թիրախն եմ ես, բացեիբաց եմ ասում` կարծում եմ, որ կորոնավիրուսի քողի տակ մեծ գումարների խաղ է գնում, որը պետք է ստանա Առողջապահության նախարաությունը կամ մեր երկիրը:

ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ՖՈՒՏԲՈԼ ԵՄ ԽԱՂԱՑԵԼ ԱՅՍ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ. ՆԻԿՈԼԱՅ ՂԱԶԱՐՅԱՆ

- Տիկին Ներսիսյան, այսօր բոլորը` բժիշկներից սկսած մինչեւ քաղաքական գործիչներ, խոսում են կորոնավիրուսի մասին, բայց հանրությունը ուզում է լսել վիրուսոլոգների դիտարկումներ: Մենք չունե՞նք նորմալ վիրուսոլոգներ, թե՞ խնդիրն այլ է:

- Այսօր երկրի թիվ մեկ համաճարակաբանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, իսկ նրա գլխավոր խորհրդականը Արսեն Թորոսյանն է: Մենք ունենք գլխավոր համաճարակաբան, ունենք բազմաթիվ մասնագետներ, ովքեր կարող են այս մասին խոսել:

ԴԺՎԱՐ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆ, ՊԶՈՒԿՆԵՐ, ԲՇՏԻԿՆԵՐ, ԱԼԵՐԳԻԱ. ԲԺՇԿԱԿԱՆ ԴԻՄԱԿՆԵՐԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

- Բայց չենք լսում նրանց կանխատեսումները:

- Չենք լսում, որովհետեւ թույլ չեն տալիս, սա է խնդիրը: Հետո ո՞նց կարող ենք լսել, երբ մենք ապրում ենք այնպիսի «ժողովրդավարական» երկրում, որտեղ ունենք այնքան բանիմաց համաճարակաբան, ինչպիսինն  է Նիկոլ Փաշինյան: Քանի մենք ունենք Նիկոլ Փաշինյան, մենք ո՞նց կարող ենք ուրիշ մասնագետի լսել:

 

«ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՏԱՊԱԼԵԼ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ»

ՆԻԿՈԼԸ ՈՉ ՄԻ ՏՈՒՆ ԷԼ ՉՈՒՆԻ. ՏՈՒՆՆ ԱՆՆԱՅԻՆՆ Է

- Լավ, որպես բժիշկ, Ձեր խորհուրդը մեր քաղաքացիներին՝ համավարակի այս շրջանում:

- Կորոնավիրուս կա, բայց այն այդքան էլ վտանգավոր չէ: Խորհուրդ եմ տալիս հետեւել անձնական հիգիենայի կանոններին, շփման մեջ պահել սոցիալական հեռավորությունը եւ խուճապի չմատնվել:

- Ամփոփելով մեր զրույցը, առհասարակ, մի կողմ դնելով կորոնավիրուսը` ինչպե՞ս եք գնահատում առողջապահության նախարարի վարած քաղաքականությունը:

«Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը վաճառողները» (Տեսանյութ)

- Արսեն Թորոսյանը տապալել է ազգային անվտանգության կարեւորագույն մասնիկը` առողջապահության համակարգը: Ամենակարեւոր փաստն այն է, որ Առողջապահության նախարարությունում ծննդատներ փակելու որոշումը կայացնում է փոխնախարար Արտյոմ Սմբատյանը, ով նախկինում  սովորական հարկային տեսուչ էր: Այսօր հարկային տեսուչն է որոշում՝ պե՞տք են Հայաստանին ծննդատներ, թե՝ ոչ: Առանց հաշվի առնելու անգամ բնակչության թիվը, սահմանամերձ լինել-չլինելը: Ավելին ի՞նչ ասեմ:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ԶՈՀԵՐԻ ՈՂՋ ՄԵՂՔԸ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ Է

Հարցազրույցն ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА