o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՑՐԵՑ ՀՈՒՍԱԽԱԲ ԱՆԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

22.05.2020 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՐՑԱԽԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՍՑՐԵՑ ՀՈՒՍԱԽԱԲ ԱՆԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արցախյան խնդրին եւ Լավրովի հայտնի հայտարարությանը, միտք էր առաջ քաշել, թե ԱՄՆ պետքարտուղարությունից բոլորովին այլ ազդակներ են դրան հաջորդել: Եվ ահա երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հասկացնել տվեց, թե իրականում որն է ԱՄՆ տեսակետը:

Նիկոլը դեռ հույսեր է փայփայում, որ ժող-ջանի 75%-ը իր հետ է.Գուրգեն Եղիազարյան

Այսպես, դեսպան Թրեյսին, մեկնաբանելով Լավրովի վերջին հայտարարությունը, միայն շեշտեց, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում ներգրավված լինելու հանձնառությանը. «ԱՄՆ-ն շարունակում է ակտիվ ներգրավված մնալ այս աշխատանքներում՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, ՌԴ-ն մյուս երեք համանախագներից մեկն է, եւ մենք փորձում ենք կառուցողական ձեւով մեր աշխատանքներն իրականացնել ԵԱՀԿ համանախագահների հետ»: Ներկայումս էլ հիմնականում կենտրոնացած են «բնակչությանը, ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքների» վրա, ինչը «կօգնի Մինսկի խմբի աշխատանքներին»:

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. աշխատանքային խումբ է ստեղծվում

«Դիվանագետերենից» եթե թարգմանենք, իմաստը մոտավորապես սա է՝ ՄԽ-ն միասնական կառույց է եւ գործում է համատեղ: Կարճ ասած, պետք է «նախապատրաստվեք տեւական խաղաղ կարգավորման»: Չէ, կարծես իրականում էլ Նիկոլը պետքարտուղարությունից եկած ազդակը ճիշտ չէր ընկալել: Սակայն երեկ Փաշինյանը, կարծես թե, Արցախի հետ կապված մեկ այլ հիասթափության եւս բախվեց: Այսպես, ինչքան էլ, որ փորձում է ցույց տալ, թե արցախյան ուղղությամբ ինչ-որ արտառոց զարգացում, որեւէ ճնշում կամ նման բան չկա, իրականությունն այն է, որ հենց Նիկոլի վրա է «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» բեռը, կամ  առնվազն, իր  ասածով՝ «Հայաստանի  ժողովրդին եւ Ղարաբաղի ժողովրդին»: Հույսեր կային, որ եթե Արցախում իշխանափոխություն լինի, նոր իշխանությունները կհամաձայնեն՝ գոնե մասամբ այդ բեռն իր վրայից վերցնել: Բայց ահա, երեկ թեեւ Արցախն ունեցավ նոր նախագահ, սակայն Արայիկ Հարությունյանից եկած ազդակները բոլորովին այլ բան են հուշում: Չնայած, երդմնակալությունից հետո ելույթում Ա.Հարությունյանը դեռ մի բան էլ ցույց տվեց, որ  մեկը-մեկին Նիկոլի ասածներով է առաջնորդվում: Համենայնդեպս, պատրաստվում է շարժվել փաշինյանական «Արցախը Հայաստան է, եւ վերջ» ուղղությամբ: Այլ հարց՝ Փաշինյանին պե՞տք էրոր հազիվ պաշտոնը ստանձնած՝ Ա.Հարությունյանը ցուցադրաբար կրկնեց հենց այն հայտարարությունը, որի համար Նիկոլը չորս կողմից հարվածներ ստացավ, Լավրովն էլ կոպտորեն նրան համեմատեց Ալբանիայի վարչապետի հետ: Չէ, հազիվ թե դա Նիկոլի սրտովը լիներ: Բայց դե բողոքել էլ չի կարող, չէ որ Հարությունյանը հանգիստ կարձագանքի. «Փաշինյան ջան, բա որ քո ասածները չկրկնենք, ո՞ւմ ասածներն են կրկնելու»:

Իշխող քաղաքական մեծամասնությունից ո՞ւմ եք տեսնում վարչապետի պաշտոնում. սոցհարցում

Մինչդեռ դժվար չէ կռահել, թե ինչ կարող էր իրականում լինել Ա.Հարությունյանի ասածների տակ: Եթե նա պնդում է, թե՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», կարելի է նաեւ սա տեսնել ասվածի տեղատակերում. «Իսկ Դուք, հարգարժան Հայաստանի վարչապետ, մեր բոլորի ղեկավարն  եք: Դե, ուրեմն, բարի եղեք ինքներդ էլ բանակցությունները շարունակել»: Բայց նաեւ. «Եթե հանկարծ հող հանձնելու հարց ծագի, մեր կարծիքը լսեցիք՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»: Լսեցին նաեւ արցախցիները, որ մենք այլ տարբերակ չենք տեսնում: Ուրեմն, հարգարժան վարչապետ, ինչ էլ որոշես, նաեւ բարի եղիր՝ ողջ պատասխանատվությունը կրել»:

Առաջարկում եմ Է. Մարուքյանի դեմ կատարված բռնության փորձ անողին պատասխանատվության կանչել նույն հոդվածով, ինչ Ա. Ալեքսանյանին

Վերջապես, զուգահեռաբար Հարությունյանը նաեւ ներկայացրեց, թե ապագայի ինչ պատկերացումներ ունեն. «Երբ 28 տարի առաջ Արցախի համար կռիվ էինք տալիս, երազում էինք ունենալ միացյալ ու ազատ հայրենիք: Այժմ նորանոր երազանքներին հասնելու ժամանակն է...»: Իսկ դա  նշանակում է սա. «Մենք մեր ուզածը ստացել ենք, մեր հարցը լուծված է»: Առավել եւս, որ Արցախի նախագահը հիշեց նաեւ ավագ եղբոր մասին, դրանով պարզ ցույց տալով, որ ինքը, ինչպես բոլոր արցախցիները, այդ հողի համար ծանրագույն կորուստներ են կրել, եւ չեն պատրաստվում թափված արյունն ուրանալ: Ստացվում է այս վիճակը. մի կողմից, Արցախը հասկացնել է տալիս, որ ինչ բանակցային որոշման  էլ, որ Նիկոլը հասնի, դա իր որոշումն է, ինքն է պատասխան տալու: Իսկ ահա մյուս կողմից շարունակվում են համանախագահ երկրների հորդորները, որ պետք է ակտիվացնել բանակցությունները: Օրինակ, դեսպան Թրեյսին հասավ այն մտքին, որ անգամ կորոնավիրուսի պարագայում պետք է աշխատանքները շարունակել, թեկուզեւ տեսակապի միջոցով: Իսկ ահա ՌԴ-ն կարծես սկսել է մտածել բանակցությունների «կենդանի» շարունակականության մասին: Համենայնդեպսանցած օրերին նա նախ հերթական խոսակցությունն ունեցավ Մնացականյանի հետ: Ապա` Մամեդյարովի, որի հետ քննարկում էր համաճարակը մի փոքր թեթեւանալուն  պես հերթական հանդիպումը կազմակերպելու հարցը: Ընդ որում, ինչքան էլ, որ Հայաստանում կորոնավիրուսային վիճակը շարունակում է ծանր ներկայացվել, բայց ահա համանախագահ երկրների մոտ՝ ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, ինչպես նաեւ՝ Ադրբեջանում կան այդ թեթեւացման նշանները: Իսկ դա հուշում է, որ բանակցային գործընթացի շարունակությունը սարերի ետեւում չէ: Միգուցե, առավելագույնը մեկ ամիսբայց սա փոքր ժամանակահատված է, եւ այդ ընթացքում Նիկոլը պետք է կարողանա կողմնորոշվել՝ ելնելով այս իրավիճակից, ի՞նչ է անելու:

Զուգահեռ պայքարելու ենք Լանզարոտեի կոնվենցիայի դեմ եւ Արթուր Ալեքսանյանի ազատության համար (Տեսանյութ)

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА