o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՉԵՄ ՏԵՍԵԼ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻՆ ԿՌՎԱԾ ԵՎ ԶՈՀՎԱԾ ՀՈՐՍ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՆՐԱ ՈՐԴԻՆ ԵՄ

22.05.2020 20:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՉԵՄ ՏԵՍԵԼ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻՆ ԿՌՎԱԾ ԵՎ ԶՈՀՎԱԾ ՀՈՐՍ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՆՐԱ ՈՐԴԻՆ ԵՄ

Հարգելի խմբագրություն, Չէի ուզում մանրամասնել, բայց հոգեպես խիստ վիրավորված եմ ներկա կեղծ իշխանություններից, որոնք ընդհանրապես հարկ չեն համարում անդրադառնալ զոհված հայորդիների ընտանիքների զավակների ո՛չ բարոյական, ո՛չ սոցիալական հարցերին:

Ովքեր են ՍԴ նախագահի տատն ու պապը

Հայրս` Զավեն Սմբատի Ստեփանյանը, ծնվել է 1912թ. Եղեգնաձորի շրջանի (նախկին Միկոյանի շրջ.) Վերնաշեն գյուղում: Սովորել եւ ավարտել է շրջկենտրոնի  միջնակարգ դպրոցը, որից հետո հեռակա կարգով ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտը: Աշխատել է հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչդպրոցի դիրեկտոր: Մինչ 1941թ. Հայրենական պատերազմի սկսվելը հայրս ունեցել է երկու աղջիկ, մեծ քույրս` 3, փոքրը` 1,5 տարեկան: Պատերազմը սկսվելուն պես  հայրս կամավոր մեկնում է ռազմաճակատ, եւ իր մեկնելուց  5 ամիս հետո ծնվում եմ ես: Մայրս նամակ է գրում հորս, որ քեզ տղա է ծնվել: Հայրս ուրախությունը սրտում շտապ պատասխանում է մորս, որ տղայիս անունը կդնեք «Աքիլլես», որը հպարտորեն կրում եմ մինչ օրս: Հայրս իր նամակներում միշտ գրել է մորս , որ շատ է ուզում տեսնել ինձ եւ մեկ անգամ գիշերը քնած ժամանակ երազում մոտեցել է ինձ եւ ուզեցել է համբուրել: Սակայն տագնապի ազդանշան են տվել: Հայրս վեր կենալով` բացականչում է. «Անխիղճներե, գոնե թողնեիք երազումս տեսնեի եւ համբուրեի որդուս»:

ՓԱՇԻՆՅԱՆ ՆԻԿՈԼԻ ՊԱՊԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Եվ այդպես դառն է եղել մեր ընտանիքի ճակատագիրը` կապված Հայրենական մեծ պատերազմի հետ: Հորս հետ ռազմաճակատ մեկնել են նաեւ  2 հորեղբայրներս, որոնցից միայն մեկ հորեղբայրս է հասել մինչեւ Բեռլին, իսկ փոքր հորեղբայրս  ԵՊՀ-ի 4-րդ կուրսի ուսանող է եղել, խեղդվել է ծովում:

Հարգելի խմբագրություն, երկար տարիներ ձեր թերթի երկրպագուն եմ եւ շատ մեծ հոգով իմաստավորում եմ Ձեր խմբագրական լրատվական բարձր գործունեությունը:

Ծնվել է Ապրիլյան պատերազմի մասնակից Դավիթ Գրիգորյանի առաջնեկը

Վերջերս ԽՍՀՄ-ի ԱԱԺ-ի արխիվներից իմացել եմ, որ հայրս եղել է վաշտի հրամանատար, պարգեւատրվել է բազմաթիվ  մեդալներով եւ 1944թ. փետրվարի 28-ին զոհվել է Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում եւ թաղված է նույն քաղաքում: Այդպիսով, տասնամյակներ հետո, երբ տարիքս 78 է, ուզում եմ իրականացնել իղձս, մեկնել հորս շիրիմին, մի բուռ հայրենիքի հող շաղ տալ եւ առաջին անգամ ասել` հայրիկ, ես քո որդին եմ եւ իր շիրիմից մի բուռ հող բերել եւ շաղ տալ իր երիտասարդ կյանքը նվիրած, երեք որբ զավակներին խնամած կնոջ գերեզմանին` միացնելով նրանց մասունքները շիրիմում:

Հայ մտավորականներ, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին

Հարգանքներով`

ԱՔԻԼԼԵՍ ԶԱՎԵՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեւան, Էրեբունի վարչական շրջ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА