o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՐՈՇ ԹԱՂԱՊԵՏՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՆ Ո՞ՒՄ ՇՈՒՆՆ Է ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

22.05.2020 18:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՈՐՈՇ ԹԱՂԱՊԵՏՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՆ Ո՞ՒՄ ՇՈՒՆՆ Է ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

Մինչ համավարակով պայմանավորված` Երեւանի քաղաքապետարանն աշխատում է որոշակի հերթափոխով, ըստ որի` վարչություններում աշխատակիցները գալիս են` մեկը մյուսին փոխարինելով, որոշ վարչական շրջանների ղեկավարներ փորձում են «Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ»: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` քաղաքապետարանի սահմանած աշխատանքային կանոնակարգով, այսինքն` հերթափոխով, աշխատում են միայն Քանաքեռ-Զեյթունի, Ավանի եւ Կենտրոնի թաղապետարաններում: Մինչդեռ մյուս վարչական շրջաններում, օրինակ, Արաբկիր վարչական շրջանում, ոչ միայն բոլորն են պարտադիր գնում գործի, այլեւ քաղաքացիների ընդունելություն է տեղի ունենում: Ըստ «Իրավունքին» հասած լուրերի` երեկվա դրությամբ` հենց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն: Ընդ որում` այն դեպքում, երբ քաղաքացիներին սպասարկելու համար թաղապետարանի աշխատակիցներն իջնում են քաղաքացիների մոտ: Ի դեպ, հերթափոխով են աշխատում նաեւ Ազգային ժողովում, եւ այդ ֆոնին որոշ թաղապետարանների աշխատակիցներ իրենց ոչ թե հպարտ քաղաքացի, այլ մահապարտ են զգում:

Եթե իմանայի, որ գեթ մեկ հոգի կլիներ դահլիճում չքվեարկող, ապա ես կլինեի այն միակը, ով դեմ կքվեարկեր. Սոֆյա Հովսեփյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА