o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Փաստ». Փակ ռեժիմով ինտենսիվ քննարկում են անցուկային արդարադատության հարցը. ներգրավված են միջազգային փորձագետներ

22.05.2020 09:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Փաստ». Փակ ռեժիմով ինտենսիվ քննարկում են անցուկային արդարադատության հարցը. ներգրավված են միջազգային փորձագետներ

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ իշխանությունը հրաժարվել է դատաիրավական ոլորտում վեթինգ անցկացնելու գաղափարից. գոնե այս փուլում այդ ուղղությամբ գրեթե բոլոր գործողությունների դադարեցման մասին օրերս հայտարարեց արդարադատության նախարարը։

ՀՀ-ն Արժույթի միջազգային հիմնադրամից մոտ 315 միլիոն դոլար վարկ կվերցնի

Հայտնի է նաեւ, որ մինչեւ մյուս խորհրդարանական ընտրություններն ընկած ժամանակահատվածը գործող իշխանությունը մտադիր է խորհրդարանական ընտրությանը զուգահեռ անցկացնել նաեւ Սահմանադրության փոփոխության հանրաքվե, որով գրեթե ամբողջությամբ կփոխվի մայր օրենքը. այդ առիթով արդեն գործում է ձեւավորված հանձնաժողով, որն ի դեպ աշխատում է նաեւ արտակարգ դրության պայմաններում։ 

Նախատեսված է, որ հանձնաժողովն իր աշխատանքները կառավարությանը կներկայացնի մինչեւ տարեվերջ, եւ մյուս տարվանից տեղի կունենան հանրային քննարկումներ ու տարբեր ձեւաչափերով մասնագիտական լսումներ։

Այդուամենայնիվ, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությանը սպասարկող փորձագիտական մի խումբ բավականին փակ ռեժիմով, որպեսզի հանրային լայն արձագանք ու ավելորդ մեկնաբանություններ չլինեն, շարունակում է ինտենսիվ աշխատանքներ տանել ՀՀ-ում անցումային արդարադատություն իրականացնելու հարցի շուրջ։ 

Այս հարցում ակտիվ ներգրավված են նաեւ որոշ միջազգային փորձագետներ, որոնց հետ խումբը տեսակապով պարբերական քննարկումների մեջ է։ Մեր ունեցած տեղեկությամբ, իշխանության հիմնական նպատակը սահմանադրական փոփոխություն իրականացնելիս պատրաստի հայեցակարգ ունենալն է, որպեսզի միանգամից ամբողջական փաթեթով հարցը դրվի հանրային քննարկման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА