o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երգչուհի, բանաստեղծուհի, Ռոբերտ Քոչարյանի եռանդուն աջակից Աննա Հովները ընդգրկվեց ՀՀԿ շարքերում

21.05.2020 18:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
Երգչուհի, բանաստեղծուհի, Ռոբերտ Քոչարյանի եռանդուն աջակից Աննա Հովները ընդգրկվեց ՀՀԿ շարքերում

Այս իրադարձության կապակցության նա իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հրապարակ». ՍԴ-ն Քոչարյանի գործով որոշումը կկայացնի օգոստոսին. Այն կլինի հօգուտ Քոչարյանի՞

– Դե ինչ, այսօրվանից ես պաշտոնապես «Հայաստանի Հանրապետական Կուսակցության» անդամ եմ դարձել:

Սա տրամաբանական ավարտն էր իմ երկու տարվա պայքարի և կյանքիս նոր էջի սկիզբը:
Կուսակցություն մտնելն այն քայլերից մեկն է, որին պետք է գնաս գիտակցված ու մտածված, ու ամենակարևորը, ռուսի ասած, раз и навсегда:

Ես նույն Աննան եմ մնում, նույն սկզբունքներով և քաղաքական հայացքներով: Եթե ընկերներիցս որևէ մեկին կխանգարի իմ ՀՀԿ-ական լինելը` որևէ խնդիր չկա, իմ կյանքը մեծ դուռ ունի. այն կարող եք բացել և դուրս գալ: Առաջին անգամ չէ, որ պետք է կորուստներ ունենամ))) 2018-ի փորձն ունեմ)))) Ինչ վերաբերում է ինձ` ունեմ ընկերներ տարբեր հայացքներով, թե ԲՀԿ-ից, թե դաշնակցականներից, թե այլ կառույցներից ու հպարտ եմ իրենցով: Իմ կյանքում տեղ չունեն միայն լևոնիստները, հհշ-րը, և նիկոլ փաշինյանի հետ առնչվող նույնիսկ իր հայաթի շները...

Լավ, իսկ հիմա` կարևորը.

Ինչու եմ ընտրել հենց ՀՀԿ-ն.

1) Նախ համարում եմ, որ ՀՀԿ-ն քաղաքական դաշտի բոլոր ժամանակների ամենաուժեղ, կայացած ու սկզբունքային ոչ թե կուսակցություններից մեկն է, այլ միակն է, որն օժտված է վերոհիշյալ բոլոր հատկանիշներով:

2) ՀՀԿ-ն ունի գաղափար, որին հավատարիմ է: Այն է` ունենալ ամուր երկիր, պաշտպանել Արցախի Ազատ Անկախ Հանրապետության շահերը, հավատարիմ մնալ հայկական ավանդույթներին, պահպանել մեր ազգային արժեքները, որոնցից գլխավորներն են. ընտանիքի կարևորությունը, եկեղեցու դերը, ամուր բանակը:

3) ՀՀԿ-ում գրեթե բոլորը նվիրյալներ են:
Երիտասարդական կառույց ունեն` աշխարհը չունի: 
Եվ այդ բոլոր մարդիկ հավատարիմ են իրենց սկզբունքներին ու կուսակցությանը: Իսկ հավատարմությունն ինձ համար` մարդու ամենակարևոր հատկություններից մեկն է:

4) ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որն առաջինն անվանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ և պաշտոնապես սատարում է իրեն: Եվ ես համոզված եմ, որ լինելով ՀՀԿ-ի շարքերում, ես կկարողանամ ավելի օգտակար և ավելի ակտիվ լինել Ռոբերտ Քոչարյանի ազատման հարցում:

5) Սա ամենակարևոր կետն է. Սերժ Սարգսյան...
Գաղտնիք չէ ոչ ոքի համար, որ 2018 թ. ապրիլին ես սատարել եմ Սարգսյանին և ՀՀԿ-ին, և ես պատիվ եմ համարում լինել այն կուսակցության անդամը, որի առաջնորդը` Արցախի հերոս է:

Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել. ինձ համար Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը` Հերոսներ են: Ես նույն ձևով շարունակելու եմ պայքարել Քոչարյանի համար և որպես ՀՀ քաղաքացի պահանջել իր ազատությունը, ոնց միշտ, այդպես էլ հիմա ու հետո, ես պայքարելու եմ ցանկացած մեր հերոսի համար, ում դեմ ոտնձգության փորձեր են արվելու:

Շնորհակալություն եմ հայտնում Հանրապետական Կուսակցության ներկայացուցիչներից` ինձ շատ-շատ ջերմ ընդունելու և իրենց շարքերն ընդգրկելու համար:

Ուզում եմ հստակ իմանաք, որ ես առաջին ու վերջին անգամ եմ դառնում կուսակցական և սա կարևոր քայլ է իմ կյանքում: Ես չեմ անդամագրվել ձեր իշխանության օրերին, ես չգիտեմ, վաղը ՀՀԿ-ն նորից կդառնա իշխանություն, թե`ոչ: Ինձ համար դա չի կարևորն ու որևէ ակնկալիքներ կամ անձնական շահեր ապագայի հետ կապված ես չեմ հետապնդում: 
Ես ընտրել եմ ՀՀԿ-ն հիմա` մեր հանրապետության ծանր ու զրպարտանքներով լի ժամանակաշրջանում, որպեսզի պիտանի լինեմ հայրենիքիս, որպեսզի արժանի մարդկանց կողքին կանգնեմ և շատ նախագծեր ներկայացնեմ, որոնք ծառայելու են միմիայն Արցախի և Հայաստանի շահերից ելնելով:

Առանձնահատուկ շնորհակալություն Արմեն Աշոտյանին` կուսակցության անդամատոմսն ու կրծքանշանն անձամբ հանձնելու համար և շնորհակալ եմ վստահության համար:

Լինել հավատարիմ, անկոտրում ու սկզբունքային` 
ԵՐԴՎՈՒՄ ԵՄ:

Այ հիմա շնորհավորե՛ք:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА