o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես Գանդին էր Հնդկաստանը պառակտել, այնպես էլ Փաշինյանն է պառակտում Հայաստանը (Տեսանյութ)

20.05.2020 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես Գանդին էր Հնդկաստանը պառակտել, այնպես էլ Փաշինյանն է պառակտում Հայաստանը (Տեսանյութ)

Երեւանի ավագանու ընդունած որոշմամբ` շուտով Հնդկաստանի հոգեւոր առաջնորդ, քաղաքական գործիչ եւ փիլիսոփա Մահաթմա Գանդիի արձանը կտեղադրվի Երեւանի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում: «Երեւանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնությունը դեմ է այս գաղափարին: Ավելին` նախաձեռնության ղեկավար ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆԸ խոստացել էր տեղադրման դեպքում անձամբ կոտրել այն: Թե ինչու են դեմ, նա մի շարք փաստեր ներկայացրեց:

Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Մահաթմա Գանդին, ճիշտ է, համարվում էր «խաղաղ հեղափոխական», բայց մենք հստակ գիտենք նրա դիրքորոշումը Հայկական հարցի վերաբերյալ: Նա Աթաթուրքի մտերիմ գործընկերն էր, եւ Աթաթուրքին համարում էր նաեւ աստված: Գանդին ամեն ինչ անում էր, անգամ դրամահավաքներ էր կատարում, որպեսզի կարողանար օգնել Աթաթուրքին` իր ցեղասպան գործում: Իսկ Իտալիայում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ ասել է, որ Թուրքիան պետք է վերագրավի Հայաստանը եւ վերահաստատի իշխանությունը Հայաստանի հանդեպ: Մենք այս խոսքերը պետք է ոտնատակ անենք, եւ ես անձամբ եմ կոտրելու Գանդիի արձանը ՀՀ մայրաքաղաքում: Մի՛ ստպեք, որպեսզի մենք վանդալիզմով զբաղվենք: Մեր երեխաների մոտ Գանդիի արձանը տեղ չունի, նրա արձանը թող դնեն միգուցե Աթաթուրքի արձանի կողքը, բայց ոչ ՀՀ-ում: Մեզ պարտադրվեց Լանզարոտեի կոնվենցիան, հետագայում նաեւ մեզ կպարտադրվի նաեւ Ստամբուլյան կոնվենցիան, արդեն Նիկոլ Փաշինյանն իր խոսքում թույլ է տալիս արտաբերել «Արցախի ընտրյալ ներկայացուցիչ» ձեւակերպումը, տեղադրում են Գանդիի արձանը, այս ամենը տանում է նրան, որ թուրքը հստակ գիտի, որ հային չի կարող հաղթել ոգով եւ զենքով, հայրը եթե համախմբվեց, դարձավ մեկ միասնական, ինքն էլ ո՞ւմ շունն է, դրա համար ահռելի գումարներ է ծախսվում, որպեսզի ներսից մեր մեջ ներդրված թշնամու միջոցով կարողանան քայքայել մեր պետությունը եւ պառակտել մեզ: Ինչպես Գանդին էր Հնդկաստանը պառակտել սեւերի եւ սպիտակների, այնպես էլ Փաշինյանն է պառակտում Հայաստանը: Միակ տարբերությունը թերեւս այն է, որ Մահաթմա Գանդին քայլել էր ոտաբոբիկ, Նիկոլ Փաշինյանը հագել էր կոշիկներ եւ այդպես էր քայլում:

Վարչապետը վարակված է. Ուրիխանյանը թուղթ է վերցրել, Մարուքյանը` սուրճ խմել Փաշինյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА