o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

20.05.2020 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Կեցցե՜ Սփյուռքի հանձնակատար ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ, ով միլիոնավոր աշխատավարձ եւ պարգեւավճար ստանալով, վերջապես զարմանալի օգտավետ ձեռքբերում ունեցավ հայրենադարձություն կազմակերպելու գործում: Բայց մինչ այդ` փոքրիկ նախապատմություն: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ` անձնագրային բաժնի աշխատակից է ծառայությունից հեռացվել, քանզի ՀՀ քաղաքացիություն հայցող Կանադայի քաղաքացուն ասել է. «Փաշինյանը բոլորիդ խաբել է»: Անշուշտ, մենք հավատում ենք «Լամպչկա» մականունով ոստիկանապետի լուսավոր ազնվությանը եւ վստահ ենք, որ ելնելով ոստիկանության ապաքաղաքականությունից, աշխատակցին կհեռացներ նաեւ, եթե վերջինս հանկարծ հորդորեր անվերապահորեն վստահել եւ հավատալ տեր եւ փրկիչ Նիկոլ Փաշինյանին... Ինչեւէ, այստեղ զարմանալին հետեւյալն է` սույն կանադացին շտապել է Զարեհ Սինանյանի մոտ եւ  հայտնել, որ իր ներկայությամբ սիրասուն վարչապետի մասին փիս-փիս բաներ են ասել: Դե, Սինանյանն էլ, հավատարիմ մնալով «ազդարարի՛ր» հույժ հայրենանվեր կարգախոսին, վազել է Նիկոլի մոտ եւ ասել, որ հայրենադարձությունը չի ստացվում, քանզի ոստիկանությունում այդպիսի սաբոտաժ անողներ կան: Դե ինչ, զարմանալով հանդերձ, շնորհակալություն հայտնենք Զարեհ Սինանյանին, քանզի իր անխոնջ ջանքերով մեր երկիրը հավանաբար կհարստանա մեկ նոր «գործ տվող» քաղաքացիով:

ԶԱՐՄԱՆՔ

Վաղուց են խոսակցություններ պտտվում, որ ե՛ւ կառավարությունը, ե՛ւ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ կորոնավիրուսի վարակի վրա փող են շինում: Հայտնի բժիշկ Գեւորգ Գրիգորյանն էլ բացահայտել էր, թե ինչպես ազատորեն խաղում են վարակվածների թվի հետ: Եվ ահա  հայտնվեց տեղեկատվություն, որը կարծես թե զարմանալիորեն նյութեղեն է դարձնում այդ օդում կախված խոսակցությունները: Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանին 280 մլն դոլար հատկացնելու մասին` կորոնավիրուսի դեմ պայքարի համար: «ԱՄՀ գործադիր խորհրդի որոշումը նախատեսում է Հայաստանին անհապաղ հատկացնել 280 մլն ԱՄՆ դոլար»,- նշված է հիմնադրամի հայտարարության մեջ: Դե ինչ, ցանկացած ողջամիտ մարդ կասի, որ այդպիսի գումարի համար որեւէ քայլասերված պաշտոնյա ընդունակ է ամեն ինչի:

ԶԱՐՄԱՆՔ

Առավոտյան մամուլը թերթելով` հանկարծ տեսանք  այսպիսի վերնագիր` «Վիզը կտրելը»: Եվ կարդում ենք, որ Արմավիր ՔԿՀ-ում երկու ցմահ դատապարտյալների միջեւ լուրջ վիճաբանություն է եղել, որից հետո նրանցից մեկը կտրել է մյուսի վիզը: Շարունակությունը էլ ավելի զարմանալի է` այդ դատապարտյալները նախկինում դիմել էին ղեկավարությանը, որ խցում չեն կարող միմյանց հանդուրժել եւ խնդրել էին իրենց տեղափոխել, բայց  հարգարժան բանտապետները այդ դիմումներին ընթացք չէին տվել: Մնում է զարմանալ, թե դեղնակտուց նախարար ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԸ այդ ի՞նչ, կներեք, «բարդակի» է վերածել քրեակատարողական համակարգը, որ քիչ է` բանի տեղ չեն դնում իրար ատող դատապարտյալների խնդրանքը, որ տարբեր խցեր տանեն, դեռ մի բան էլ հնարավոր է խցում հայտնվի առարկա, որով հնարավոր է վիզ կտրել: Հա՜, հիշենք նաեւ, որ ըստ նույն Բադասյանի, բանտը  կորոնավիրուսի վարակի պաշտպանվելու ամենաապահով տեղն է: Ուստի սրտանց մաղթում ենք այս ամբողջ իշխանությանը շուտափույթ հայտնվել այդ ամենաապահով տեղում` հա՛մ իրենք չեն վարակվի, հա՛մ մենք վերջապես կպրծնենք նրանցից:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА