o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռեստորանային սպորտի ֆեդերացիան միանում է ակցիայի պահանջներին

20.05.2020 17:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ռեստորանային սպորտի ֆեդերացիան միանում է ակցիայի պահանջներին

Այսօր կառավարության շենքի դիմաց տեղի ունեցավ ռեստորանային  ոլորտի աշխատակիցների  ցույց,  որից հետո ակցիայի մի շարք մասնակիցներին բերման են ենթարկել ոստիկանները, այդ կապակցությամբ <Իրավունքը> դիմեց Ռեստորանայաին սպորտի հայկական ֆեդերացիայի նախագահ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանայնին, ով նշեց․ <Ռեստորանային սպորտի ֆեդերացիան պահանջում է իշխանություններից անմիջապես  ազատ արձակել բողոքի ակցիայի  բոլոր մասնակիցներին։ Մենք  գտնում ենք, որ ակցիայի պահանջները օրինական են եւ արդարացի։ Անկանոն կարանտինի եւ անտրամաբանական  արտակարգ դրության հետեւանքով Հայատանի ռեստորանային ոլորտը  կրել է ծանր հարված, որի վերականգնման համար կպահանջվեն տարիներ։ Այս ոլորտը տնտեսության  ամենատուժած հատվածներից է եւ պահանջում է իշխանությունների կողմից հատուկ աջակցություն եւ ուշադրություն։ Սակայն իրականում տեսնում ենք հակառակը․ իշխանությունները շարունակում են խոչընդոտել ոլորտի աշխատանքների կարգավորմանը։ Հայաստանի ռեստորապանային սպորտի ֆեդերացիան միանում է ակցիայի պահանջներին։ Ստեղծված իրավիճակի մասին մենք քննարկում ենք ունեցել նաեւ միջազգային ֆեդերացիայի մեր գործընկերների հետ, որտեղից նույնպես անհանգստություն է հայտնվել Հայաստանում ռեստորանային ոլորտի վիճակի առնչությամբ։ Սեպտեմբերին սպասվում է ռեստորանային սպորտի աշխարհի առաջնություն  որտեղ Հայաստանը պետք է ներկայացնի երկու հավաքական, սակայն, եթե իշխանությունները շարունակեն իրենց քայքայիչ քաղաքականութնունը ոլորտի նկատմամբ, ապա լուրջ կասկածի տակ կլինի նաեւ Հայաստանի մասնակցությունը աշխարհի առաջնությանը: Նշեմ, որ մեր ֆեդերացիան պատրաստ է, իր ուժերի չափով աջակցել ոլորտի խնդիրների լուծմանը>։

Ինչո՞ւ է լռում պարետատունը չգործող միջմարզային տրանսպորտի մասին

Սեփ. լրատվություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА