o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ե՞րբ կլինի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը

20.05.2020 13:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ե՞րբ կլինի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը

Տարվա գլխավոր «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, որն այս տարի հոբելյանական էր եւ նվիրված  ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին, ինչպես միշտ, պետք է տեղի ունենար մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը: Սակայն, երկրում հայտարարված արտակարգ դրությունն ամեն ինչ չեղարկեց, այդ թվում նաեւ 20-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը, որն այս տարի նախատեսված էր մեծ շուքով տոնել`Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում: Այնուամենայնիվ, ե՞րբ, ի վերջո, տեղի կունենա հոբելյանական «Արտվազդը», «Իրավունքը» հետաքրքրվեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻՑ. «Որպես միության նախագահի` ինձ համար ամենացավալի հարցն է»,- ասաց ՀԹԳՄ նախագահն ու հավելեց. «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի առավել քան շքեղ պետք է տեղի ունենար, քանի որ մրցանակաբաշխության 20-ամյակն էր, պետք է տոնեինք մեծ շուքով` Ազգային օպերային թատրոնում, եւ արդեն հսկայական ծախսեր էին արվել: Այդ առումով ուզում եմ 100 տոկոսով ասել, որ «Արտավազդը» միանշանակ կայանալու է, առավելեւս, որ հանձնաժողովը դիտել է մոտ 40 ներկայացում, եւ երկրորդ` քվեարկության փուլ անցած աշխատանքները չհրապարակեցինք միայն այն պատճառով, որ 3 ներկայացում չհասցրինք դիտել, որպեսզի մինչեւ վերջ արդարացի լինի»,- հստակեցրեց Հ. Ղազանչյանն ու խոսեց «Արտավազդի» կայացման մոտավոր ժամկետներից. «Կարծում եմ, ճիշտ կլինի, որ միացնենք հաջորդ տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխության հետ, որովհետեւ այս տարի փաստորեն ներկայացումներ չեղան: Իսկ եթե մեկ-երկու ներկայացում էլ լինի, դրանք կարելի է միացնել եղածին եւ 20-րդ «Արտավազդն» անել` երկու թատերաշրջանների աշխատանքները միավորելով: Բայց դա իմ եւ մի քանիսի ցանկությունն է, պետք է վարչության հետ համաձայնեցնել, թեպետ, կարծում եմ` այլ տարբերակ չկա»:

«Հրապարակ». ՍԴ-ն Քոչարյանի գործով որոշումը կկայացնի օգոստոսին. Այն կլինի հօգուտ Քոչարյանի՞

ԼԻԼԻԹ ԵԶԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Հակոբ Ղազանչյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք այսօրվա տպագիր «Իրավունքում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА