o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞ՆՉ ԱՇԽԱՐՀ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ՀԵՏՈ

20.05.2020 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ի՞ՆՉ ԱՇԽԱՐՀ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ՀԵՏՈ

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը, կարծում է, որ դեմոկրատները կորոնավիրուսի համավարակն օգտագործում են իր հոր հաջողությունը նվազեցնելու համար: Նրա խոսքով. «Նրանք (դեմոկրատները) փորձում են զրկել նրան մեծագույն հարստությունից՝ այն փաստից, որ ամերիկացիները սիրում են նրան: Ի վերջո, նա հարգված է եւ կարող է իր շուրջը համախոհների բանակ հավաքել»: Էրիկ Թրամփը նաեւ նման պարզ ակնարկ է հնչեցրել. «Կորոնավիրուսը գիտակցված ռազմավարություն է», որը կավարտվի քաղաքականապես ոչ նպատակահարմար դառնալուց, այսինքն՝ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո. «Նոյեմբերի 3-ից հետո կորոնավիրուսը կախարդական կերպով հանկարծակի կվերանա»:

ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԸ

ԱՄՆ նախագահի որդու այս պնդումները նշանակում են հետեւյալը. Սպիտակ տանը կա այն համոզմունքը, որ կորոնավիրուսն ուլտրալիբերալների ստեղծած եւ կիրառման մեջ դրված զենքն է, որի թիվ մեկ թիրախը ԱՄՆ նախագահական ընտրություններն են,որ ամեն կերպ նախագահի աթոռը վերցնեն Թրամփից: Սա նոր վարկած չէ, այս մասին նաեւ մեր էջերում խոսելու առիթ ունեցել ենք, երբ կորոնավիրուսը նոր-նոր էր սկսել ծավալվել աշխարհով մեկ: Բայց եթե անգամ այս վարկածը վերջնականապես հաստատվի, ապա  դա դեռ չի նշանակում, որ կորոնավիրուսի խնդիրը միայն ԱՄՆ նախագահական ընտրություններն են: Ավելի ստույգ, կորոնավիրուսային այս երկամսյա ժամանակահատվածում ի հայտ են եկել բազում հիմնավորումներ, որ պանդեմիայի շուրջ մի այնպիսի մեծ խաղ է ձեւավորվել ողջ աշխարհով մեկ, որ այն  արդեն ավելի շատ սկսել է Երրորդ աշխարհամարտի տպավորություն թողնել: Նման տպավորություն, իհարկե, իրատեսական է, հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

Ովքեր են իրականացնում հակամարդկային ծրագրեր. Աննա Աբրահամյան (Տեսանյութ)

1. Մի շարք տարածաշրջաններում, այդ թվում՝ Եվրոպայումկորոնավիրուսի առաջ բերած տնտեսական հետեւանքները համարվում են  աննախադեպ Երկրորդ համաշխարհայինի ավարտից ի վեր:

2. Կորոնավիրուսը ռեալ վտանգ է առաջացրել, որ կարող է հիմքից փոխել Երկրորդ աշխարհամարտի արդյունքներով ձեւավորված եւ արդեն 75 տարի գոյատեւող  աշխարհի քաղաքատնտեսական համակարգը:

3.Վերջապես, կորոնավիրուսը նաեւ աշխարհի կառավարման փաստացի գործող մոդելի փոփոխության ռեալ հեռանկար է առաջացրել: Ամեն դեպքում փաստն այն է, որ մինչ ճգնաժամային համաշխարհային թիվ մեկ տնտեսությունը՝ ԱՄՆ-ն, ենթարկվում է կորոնավիրուսի ամենամեծ հարվածին, այդ թվում` տնտեսական: Մինչդեռ նրա հիմնական մրցակիցը՝  Չինաստանը, շատ արագ  եւ ԱՄՆ-ի համեմատ մոտ 20 անգամ պակաս վարակվածների ցուցանիշով կարողացավ հաղթահարել համաճարակն ու արդեն հասցրել է ոչ միայն վերականգնել տնտեսությունը, այլ նաեւ նույն կորոնավիրուսի հաշվին՝ աշխարհով մեկ լուրջ պարագաներ եւ դեղորայք մատակարարելով, միլիարդների եկամուտ ստանալ: Այսինքն՝ թեեւ այս պահին վերջնական հաշվարկներ չկան, սակայն բազում հեղինակավոր մասնագետներ վստահեցնում են, որ գործնականում բոլոր պարամետրերով Չինաստանին հաջողվել է առաջ անցնել ԱՄՆ-ից եւ այս պահին  հանդիսանում է աշխարհի թիվ մեկ տնտեսությունը:

«Ես ամենաաշխատասեր նախագահն եմ և 3,5 տարվա ընթացքում ավելի շատ բան եմ արել, քան բոլոր մյուսները»․ Թրամփ

Նման գլոբալ փոփոխությունները  մինչ այս նկատվել էին միայն  համաշխարհային պատերազմների արդյունքում: Եվ որ այս առումով  ավելի ու ավելի շատ աղբյուրներ են կորոնավիրուսային պանդեմիան համարում Երրորդ աշխարհամարտ, իհարկե, իր տրամաբանությունն ունի: Պատահական չեն նաեւ խոսակցությունները, գնահատականները, որ այս իրադարձությունները տանելու են շատ ավելի խորքային փոփոխությունների, քան ընդամենը համաշխարհային տնտեսական լիդերության փոփոխությունն է: Ուրեմն` ի՞նչ կարելի է սպասել:

ԱՄՆ-Ն ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԱՓՈՎ ՄՈՏԵՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ

 

ԱՄՆ-ՉԻՆԱՍՏԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Իհարկե, պատահական չէր, որ ԱՄՆ-ն դեռ դուրս չեկած համաճարակից արդեն իսկ սկսել է ծանր հարվածներ ուղղել Չինաստանի ուղղությամբ: Քայլերից մեկը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը Չինաստանի հետ դավադիր կապերի մեջ մեղադրելն է, թե չինացիները թաքցրել են կորոնավիրուսի հետ կապված կենսական տվյալներ, եւ ԱՀԿ-ն օժանդակել է: Ճիշտ են այս մեղադրանքները, թե`ոչ հարցի երկրորդ կողմն է: Շատ ավելի գլխավոր հանգամանք է այն, որ այսկերպ Թրամփը նախ փորձում է ներամերիկյան հարթակում արտաքին թշնամու կերպար ստեղծել ու դրանով  խորացող ներքին ճնշումներն ուղղել այդ ուղղությամբ: Ու միեւնույն ժամանակ Թրամփի համար դա պատրվակ է Չինաստանի ուղղությամբ տնտեսական (նաեւ որոշակի ռազմական քայլեր) արշավ ձեռնարկելու համար, որն այս օրերին տեսանելի է եւ ակտիվորեն սրվելու միտում է ցուցաբերում: Այսպես. նախ Ճապոնիայում, ապա Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում  սկսեցին նկատվել պաշտոնական մակարդակով խրախուսվող կոչեր` հրաժարվել չինական ապրանքներ գնելուց: Դրան էլ աստիճանաբար սկսում է գումարվել նաեւ պետական քաղաքականությունը, որով ընդլայնվող տեմպերով չինական ապրանքների համար սահմանվում են միանգամայն անմրցունակ մաքսատուրքեր: Նպատակը հասկանալի է. միայն այս երեք երկրներին բաժին է ընկնում չինական արտահանմամբ մոտ 50 տոկոսը, եւ եթե հաջողվի Չինաստանի մոտ արտահանման նման կրճատումներ առաջ բերել, ապա դա ոչ միայն չինական տնտեսության համար ծանր հարված կդառնա, այլ սպասվող անկումները կարող են մինչեւ իսկ համակարգային փոփոխությունների  հեռանկարներ առաջ բերել: Ամեն դեպքում, այսկերպ ԱՄՆ-ի համար հնարավոր կդառնա վերադարձնել համաշխարհային տնտեսական առաջատարի դիրքերը, հաշվի առնելով նաեւ, որ Չինաստանից ներմուծման կրճատումը կարող է կտրուկ ակտիվացնել նաեւ ամերիկյան սեփական արտադրողներին` ներքին շուկայում առաջացող բացը լրացնելու ուղղությամբ: Սակայն փորձագետները կարծում են, որ նման ծրագրերը ինչքան էլ որ գեղեցիկ տեսք ունեն, սակայն Պեկինն ունի  դիմակայելու մի շարք  միջոցներ: Այդ թվում` ԱՄՆ-ի համար լրջագույն խնդիր է դարձել  25 տրիլիոն դոլարի սահմանագիծը գրոհող պետական պարտքը, դոլարի հեղինակության «կարմիր գծի» վրա կանգնած հարցը, որից անցնելու դեպքում միանգամայն ռեալ հիպերինֆլյացիոն գործընթացները: Դրան նպաստում է նաեւ չինական կրիպտոարժույթի շրջանառությունը , որը, թեեւ, դեռ նախնական փուլում է, սակայն արդեն իսկ  սկսել է ազդել համաշխարհային առեւտրի մեջ դոլարի դիրքերի վրա:

Կենսաբանական դիվերսիա. ո՞րն է ԱՀԿ-ի վերջնական նպատակը (Բացահայտում)

 

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Թե ի՞նչ ուղղությամբ կընթանան, առավել եւս  ի՞նչ ավարտ կարող է ունենալ ամերկա-չինական այս տնտեսական պատերազմը, անգամ ամենահեղինակավոր մասնագետներն են փորձում անորոշ գնահատականներ տալ: Եվ դա հասկանալի է, այս մեծ պատերազմի ելքը գոնե այս պահին միանգամայն անորոշ է եւ շատ բանով էլ կախված է սարերի հետեւում չգտնվող ԱՄՆ նախագահական ընտրություններից: Սակայն այն, որ համաշխարհային տնտեսության երկու հսկաները մտել են գնալով միայն խորացող տնտեսական բախման մեջ, նշանակում է, որ համեմատաբար ավելի թույլ տնտեսությամբ երկրների դիրքորոշումն այս հարցում դառնում է շատ ավելի վճռորոշ: Առավել եւս, ՌԴ-ի, հաշվի առնելով, որ վերջինիս ռազմական պոտենցիալը նման գլոբալ բախումների դեպքում դառնում է որոշիչ: Այսպես. Մոսկվան նախ սկսեց տորպեդահարել կորոնավիրուսի հետ կապված Չինաստանին ուղղված ԱՄՆ-ի մեղադրանքներըդրանով ցույց տալով, որ հավատարիմ է մնում Պեկինի հետ համագործակցության դիրքերին: Դրա հետ մեկտեղ, երբ Թրամփը օրերս փորձեց մտնել ռազմական հռետորաբանության դաշտ, թե պատրաստվում են ստեղծել աշխարհում լավագույն հրթիռները, Մոսկվայից Պուտինի մակարդակով եկավ արձագանք, որ արդեն այս պահին  լավագույն հրթիռները ռուսականներն են: Ու, թեեւ, այս ֆոնին ԱՄՆ-ն փորձեց նաեւ որոշակի ռազմական ակտիվություն դրսեւորել մերձչինական ծովային հատվածներում, սակայն դա էլ ինչ-որ էական մտավախություն Պեկինի մոտ առաջ չբերեց: Այսինքն` ամերիկյան այն մշտական զինատեսակը, որ տնտեսական հաջողությունների կարելի է հասնել նաեւ ռազմական ուժի սպառնալիքի ցուցադրության միջոցով, ակնհայտորեն չի գործում: Նման իրավիճակում Վաշինգտոնին կմնա կա՛մ գնալ մեծ պատերազմի ուղղությամբ, որի հավանականությունը շատ փոքր է, կա՛մ էլ պետք է կռիվը շարունակի զուտ տնտեսական հարթակում, որտեղ այս պահին բավականին խոցելի է եւ կարող է շատ ավելի խոցելի դառնալ, եթե Չինաստանը որոշի բաց հարվածների գնալ ուղղակիորեն դոլարի ուղղությամբ: Թեեւ երրորդ տարբերակն էլ կա: Այն, որ այս բարդ իրավիճակում Թրամփի որդին սկսեց ուղղակիորեն մեղադրել ուլտրալիբերալներին, հազիվ թե պատահական լիներ: Ուլտրալիբերալներն իրենց սեփական խաղն ունեն, նրանք էլ Չինաստանի հետ պակաս թշնամական հարաբերությունների մեջ չեն, այսինքն` Թրամփի որդու մեղադրանքներից  այն տպավորությունն է առաջանում, որ Սպիտակ տունը փորձում է թիրախավորումը չինացիներից տեղափոխել լիբերալների ուղղությամբ: Ընդ որում, այդ տրամաբանությունը կա, հաշվի առնելով, որ սպասվող նախագահական ընտրություններում, ի վերջո, Թրամփը կռիվ է տալու ոչ թե Պեկինի, այլ` ուլտրալիբերալ համակարգի դեմ: Ընդ որում, եթե Պեկինի օգնությամբ դոլարի դիրքերը սկսեն տատանվել, դա առաջին հերթին հենց դոլարի տպագրության հաստոցը ձեռքներին պահող ուլտրալիբերալներին է հարվածում: Ընդ որում, հիպերինֆլյացիան գործնականում կարող է ԱՄՆ-ի համար էլ օգտակար լինել: Դա պետական հսկայական պարտքը «ջրելու» լավ միջոց է: Ու միաժամանակ դոլարային փուչիկի նման պայթյունը թեեւ ԱՄՆ իրական տնտեսության համար եւս հարված կդառնա, բայց հաշվի առնելով այդ տնտեսության գերժամանակակից տեխնոլոգիական բնույթը, նման հարվածից այն ոչ թե կփլուզվի, այլ ապագայի կտրվածքով կարող է շատ ավելի էֆեկտիվ դառնալ` չունենալով 25 տրիլիոնանոց պետական պարտքի բեռը: Ընդ որում, նման սցենարից Թրամփը խոսում էր դեռ այն ժամանակ, երբ նոր էր պատրաստվում դառնալ ԱՄՆ նախագահ: Ու այս վարկածի պարագայում հարց է ծագում, թե իրականում կա՞ Թրամփ-Ցզինպին-Պուտին խորքային բախումը, թե դա էլ է սցենարի մաս:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՄԵԾ ՈՒ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԵԶՐԱՓԱԿՉԻՆ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА