o C     03. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը բացատրել է, թե ինչու է ԱՄՆ-ն թոքերի արհեստական օդափոխության սարքեր ուղարկում այլ երկրներ

20.05.2020 10:32 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփը բացատրել է, թե ինչու է ԱՄՆ-ն թոքերի արհեստական օդափոխության սարքեր ուղարկում այլ երկրներ

ԱՄՆ-ն այլ երկրներ թոքերի արհեստական օդափոխության սարքեր է ուղարկում ոչ թե հանուն դիվանագիտության, այլ հանուն կյանքերի փրկության, հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է The Washington Post-ը։

Թրամփը հայտնել է, որ առաջիկա G7-ի համաժողովին մասնակցելու հրավեր է անելու նաև Ռուսաստանին

«Եթե մենք կարող ենք փրկել կյանքը մեկ այլ երկրում, հրաշալի է: Այնպես որ, ես միայն փորձում եմ կյանքեր փրկել։ Ըստ երևույթին, դա լավ է անդրադառնում նաև դիվանագիտական տեսանկյունից, բայց ես դրան ուշադրություն չեմ դարձնում»,- լրագրողներին ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ թոքերի արհեստական օդափոխության սարքեր տրամադրելու խնդրանքով ԱՄՆ-ն զանգեր է ստացել «այն մարդկանցից, որոնք սովորաբար մեզ չեն զանգահարում»։ Նա չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։

Ավելի վաղ Associated Press գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն թոքերի արհեստական օդափոխության 1271 սարք է տրամադրել 7 երկրների, այդ թվում՝ Ավստրալիային, Կանադային, Մեքսիկային, Սալվադորին և Հարավային Աֆրիկային:

Սպիտակ տան ներկայացուցիչն այս շաբաթ «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էր, որ ԱՄՆ-ն Ռուսաստան կմատակարարի 200 սարք: Հետագայում Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը հստակեցրել էր, որ մատակարարումները կսկսվեն արդեն չորեքշաբթի։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА