o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոլորտի ամենամեծ վնասը ստեղծագործական պրոցեսի դադարն է». Հակոբ Ղազանչյան

19.05.2020 22:10 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 «Ոլորտի ամենամեծ վնասը ստեղծագործական պրոցեսի դադարն է». Հակոբ Ղազանչյան

Գրեթե 2 ամիս հայաստանյան բոլոր թատրոնները գործում էին առցանց հարթակում` ցուցադրելով արխիվում ի պահ տված ներկայացումների տեսաձայնագրությունները: Սակայն, օրերս կրկին արտակարգ դրության ժամկետների երկարացման հետ միասին, ի հայտ եկան նոր պահանջներ ՀՀ կառավարության կողմից: Ըստ ՀՀ պարետի ցուցումների` ստեղծագործական կոլեկտիվները կարող են իրենց գործունեությունը ծավալել բացօթյա տարածքներում: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ,Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով բացօթյա փորձերին` ասաց. «Բացօթյա միջոցառումներ, ներկայացումներ կարելի է, իսկ փորձերն անել բացօթյա տարածքներում` չեմ պատկերացնում, մի քիչ լուրջ չեմ վերաբերվում»:

Կորոնավիրուսով վարակված Գեորգի Հակոբյանը խնդրում է, որ իրեն շտապ տանեն հիվանդանոց և փրկեն կյանքը

Այս ընթացքում, ըստ ՀԹԳՄ նախագահի, ամենամեծ վնասը ստեղծագործական պրոցեսի դադարն է եղել. «Թատրոնը պետք է անընդհատ ապրի, շնչի, թատրոնում պետք է անընդհատ փորձեր արվեն, ներկայացումներ բեմադրվեն, կուլիսներից այն կողմ այդ կյանքը պետք է չընդհատվի: ԻՆչ -որ տեղ բեմադրիչները կընթերցեն պիեսներ, կաշխատեն ապագա ներկայացման վրա, ինչ-որ բաներ կհորինեն, բայց դերասանի համար պարապուրդը սարսափելի է, ամենամեծ չարիքն է, որ երբեւէ կարող է որեւէ դերասանի հասնել: Այս երկու ամսվա ընթացքում, ոլորտի ամենամեծ վնասը ստեղծագործական պրոցեսի դադարն էր եղել»:

«ԿԳՄՍ նախարարը պետք է տուգանվի պարետի որոշումը չկիրառելու համար»

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Հակոբ Ղազանչյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք թերթի վաղվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА