o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ասենք` ի՞նչ է նշանակում սեռական կամ գենդերային կողմնորոշում ունեցող երեխա». Սրբուհի Ստամբոլցյան

19.05.2020 22:00 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ասենք` ի՞նչ է նշանակում սեռական կամ գենդերային կողմնորոշում ունեցող երեխա». Սրբուհի Ստամբոլցյան

 Ազգային ժողովն ընդունեց Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու հարցը: Երգահան, երգչուհի ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում անդրադարձավ կոնվենցիայից բխող վտանգներին եւ հետեւանքներին:

Ինչով ավարտվեց ԼԳԲՏ-ականների հորդորով հոր դեմ բողոքած 11-ամյա երեխայի փախուստը

-Ինձ համար նախ առաջին վտանգն այն էր, որ առանց ժողովրդի հետ քննարկելու, առանց մեր կարծիքները հաշվի առնելու արվեց, այն էլ այս կարանտինի ընթացքում, երբ մեր հավաքների ու միտինգների իրավունքները սահմանափակված են: Իսկ վտանգները շատ են, եւ ոչ միայն երեխայի, այլեւ ողջ ընտանիքի համար:

- Կոնվենցիան պարտադրում է դպրոցական ծրագրերում ներառել սեռական դաստիարակության նյութեր, երեխաների մոտ սեռական հարաբերությունների նկատմամբ վաղ տարիքից հետաքրքրություն առաջացնելու համար...

Երկու օրում երեք անգամ բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին

- Կրթական բոլոր օջախներում... այսինքն` ե՛ւ մանկապարտեզ, ե՛ւ ԲՈւՀ: Այս մասին արդեն շատ են խոսել այն երկրների մասնագետները` մանկավարժներ, հոգեբաններ, իրավագետներ, որտեղ ավելի վաղ է ընդունվել Կոնվենցիան եւ արդեն կիրառվում է: Բոլորի կարծիքները բացասական են, եւ դրանք արդեն միայն կարծիքներ չեն: Կան արդեն օրինակներ, բողոքներ, դատեր:

- Եթե փորձենք օրինակներով խոսել, ասենք, երբ տատիկը տղա թոռնիկին ասի` ուտեմ-ուտեմ էն-էն... Ստացվում է, որ թոռնիկը պիտի զանգի ոստիկանություն` սեռական բռնությունից պաշտպանվելու համա՞ր: Կամ` հոր եւ դստեր հարաբերությունների դեպքում, որտեղ յուրաքանչյուր դրվագ` գրկախառնություն, պարզապես, գրկին նստեցնել, հագուստն ուղղել, լողացնել եւ այլն, այսօրվա բնորոշմամբ` կարող է դիտարկվել բռնություն:

«Օրինագիծն անկասկած միտված է ընտանիքի դպրոցը վերացնելուն». Սրբուհի Ստամբոլցյան

- Մի քիչ ծիծաղելի է հնչու Ձեր ասածը, առաջին հայացքից թվում է, որ Հայաստանում այդ աստիճանին չի կարող հասնել, եթե արդեն իսկ նմանատիպ դեպքեր չունենայինք: Եվ ամենավառ օրինակն այս տարվա ապրիլ ամսին ոստիկանությունում գրանցված եւ աղմուկ հանած գործն է: 11-ամյա տղան, իր ընկերների հետ դիմում է ոստիկանություն, որ ուզում է ունենալ այլ խնամակալ, քանի որ իր հայրն իմանալով իր սեռական կողմնորոշման մասին, արգելում է ընկերների հետ շփումը, ստուգում` հեռախոսազանգերը: Ոստիկանների գործողությունների ընթացքում պարզվում է, որ հայրն ընդամենը դաստիարակչական աշխատանք է կատարել եւ չկա բռնության ոչ մի ապացույց: Սակայն գործին խառնվում է «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ փաստաբանը, ահազանգում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, եւ ՄԻՊ աշխատակիցն արագ արձագանքում է:  «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի համապատասխան, երեխայի հոր նկատմամբ կիրառվում է պաշտպանության միջոց` նախազգուշացում եւ երեխային տրվում է դատաբժշկական փորձաքննություն անցնելու ուղեգիր: Տրամաբանական հարց է ծագում` որտեղի՞ց 11 տարեկան երեխան կարող էր իմանալ «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ հեռախոսահամարը: Պարզ է, չէ՞ որտեղից: Արդեն գործում են: «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ հաղորդագրության մեջ նշված է, որ երեխայի հայրը թույլ չէր տալիս, որ երեխան շփվի ընկերների հետ, ովքեր ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի ներկայացուցիչներ են: Ովքե՞ր են երեխայի այդ ԼԳԲՏ «համայնքի» «ընկերները»: Եթե երեխայի, այսպես կոչված, ընկերները չափահասներ են, ապա ի՞նչ քարոզչական աշխատանքներ են նրանք իրականացրել 11 տարեկան անչափահաս երեխայի հետ, վերջինին սեռական կողմնորոշման ընտրության հարցում ուղղորդելու նպատակով: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը պետությանը պարտավորեցնում է, որ երեխաները տարրական եւ միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ պետք է ստանան նաեւ համապատասխան սեռական դաստիարակություն: Քանի որ կոնվենցիայում ամրագրված է, որ կարող են լինել նաեւ այլ սեռական կողմնորոշում ունեցող երեխաներ, հետեւաբար այդ սեռական դաստիարակության ծրագրերը տարրական եւ միջնակարգ դպրոցներում պետք է ներառեն նաեւ տեղեկատվություն միասեռականության եւ դրան վերաբերվող այլ թեմաների մասին, այդ թվում նաեւ սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունն ընտրելու իրավունքի մասին: Երեխաների համար նախատեսված այդ սեռական դաստիարակության դասընթացները պետք է ներառեն նաեւ տեղեկատվություն այն մասին, որ այլ սեռական կողմնորոշումը եւ գենդերային ընտրությունը նորմ է, այլ ոչ թե այլասերում: Ասենք` ի՞նչ է նշանակում սեռական կամ գենդերային կողմնորոշում ունեցող երեխա: Որտեղի՞ց, ասենք, 10 տարեկան, անաղարտ երեխային նման կողմնորոշում, եթե պարտադրաբար մեջը չլցվի: Կոնվենցիայի այս եւ էլի շատ կետեր անհավանական են թվում, բայց սա արդեն փաստ է, ու նման պատմություններն էլ այս Կոնվենցիայի պաշտպանության տակ օր օրի շատանալու ու շատանալու են: Եվ քանի՞ հոգի կարող է վստահաբար ասել, որ նման բան իր երեխայի հետ չի կարող պատահել:

«Լանզարոտը» երեխաներին չարիքից պահպանելո՞ւ թե չարիքի բերանը գցելու բարաթ է». Լիա Ավետիսյան

«ԱՅՍ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԲՈԼՈՐ ԱՌՈՒՄՆԵՐՈՎ  ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»

- Ձեր գնահատմամբո՞վ պետք է մշակի կրթական այդ ծրագիրը, որովհետեւ նրանք, ովքեր այսօր զբաղվում են նման կրթական հարցերով, հիմնականում ԼԳԲՏ-ականների իրավունքները պաշտպանող կազմակերպություններն են:

- Չեմ կարծում, որ նոր բան կգրվի: Կվերցվի արդեն շրջանառության մեջ եղածներից մեկն ու կթարգմանվի հայերեն: Մի քանի նման դասագրքեր տեսել եմ, բովանդակությունը նույնն է, նկարներն են տարբեր:

«Ուշքի եկեք, ոչ մի Կորոնավիրուս վախենալու չի, Ձեր իմունիտետը կարգի բերեք». Սրբուհի Ստամբոլցյան

- Չե՞ք կարծում, որ առողջ սեռական դաստիարակության մասին այլեւս խոսք չի կարող գնալ, երբ 11 տարեկան երեխայի գլխում սկսենք պետական մակարդակով մտցնել` ԼԳԲՏ, սեռական կողմնորոշում, սեռական բռնություն եւ շահագործում տերմինները:

- Այս խնդրին վերաբերող մի գերմանական փաստագրական ֆիլմում գերմանացի հայրը ցույց է տալիս իր 10 տարեկան երեխային, որը խաղահրապարակում ֆուտբոլ է խաղում եւ ասում է. «Նայեք, իմ տղային, նրան հիմա միայն ֆուտբոլն է հետաքրքրում, ինչո՞ւ եք զոռով ուզում նրա մտքերը տանել այնտեղ, ուր ինքը դեռ չկա»: Սա գերմանացին, այսինքն եվրոպացին է ասում: Ես առհասարակ դեմ եմ ընտանիքից դուրս ցանկացած, անգամ ամենալավ նման ծրագրին, որովհետեւ, ինքս լինելով երկար տարիների մանկավարժ, գիտեմ, որ ամեն մի երեխա առանձին աշխարհ է, մեկը շուտ է հասունանում, մեկը` ուշ, մեկը ամաչկոտ-հուզական է, մյուսը` անամոթ ու դաժան... ու ամեն մեկին առանձին, անհատական  մոտեցում է պետք, որը ոչ մի ծրագիր չի կարող ապահովել: Բայց անկախ իմ այս կարծիքից էլ, այս Կոնվենցիան բոլոր առումներով անընդունելի է:

Ովքեր են տարվա լավագույն երգիչները

 

«ՕՐԻՆԱԳԻԾԸ,ԱՆԿԱՍԿԱԾ, ՄԻՏՎԱԾ Է ԸՆՏԱՆԻՔԻ ԴՊՐՈՑԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒՆ»

- Փաստ է, որ այլեւս օրենքն իրականություն է ու շուտով կկիրառվի նաեւ պրակտիկորեն, ինչպե՞ս վարվեն այն ծնողները, որոնք դեմ են օրենքին:

- Այս ու նմանատիպ ակնհայտ գլոբալիստական օրինագծերը,անկասկած, միտված են ընտանիքի դպրոցը վերացնելուն: Իսկ դա արդեն տանում է ազգի կործանմանը: Մենք փոքր ու ինքնություն ունեցող ազգ ենք, դա մեզ համար վերջնագիր կլինի: Ամեն գնով պիտի պայքարենք սրանց դեմ, պիտի ձայն բարձրացնենք, ժողովրդին լուսաբանենք իրավաբանորեն գրված, հասարակ մարդու համար անհասկանալի կետերը, բողոքի ակցիաներ անենք...

«Ամուլսարը շահագործել չ՛ի կարելի»

- Վարկած կա, որ սրան հաջորդելու է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, այս մասին ի՞նչ կասեք:

- Ինչպես տեսնում ենք` դրան էլ գնում ենք էլի... սրանք քույր ու եղբայր են, հիմքում, վերջին հաշվով, նույն կործանարար ծրագրին են ծառայում:

Բռնություններից եւ ոչ մեկս` ոչ մեծ, ոչ փոքր, ապահովագրված չենք: Ոչ մի օրենք չի կարող մեզ պաշտպանել դրանից: Օրենքը կա` եւ ի՞նչ, մարդ չեն սպանո՞ւմ, չեն գողանո՞ւմ: Ես հասկանում եմ, գիտեմ, որ սեռական փոքրամասնություններն ունեն իրենց խնդիրները: Բայց եթե պետություններն իսկապե՛ս ցանկություն ունենային այդ մարդկանց օգնելու, նրանք երեխաներին փոքր տարիքից ոչ թե սեռական «կրթություն» կպարտադրեին, այլ բարության, մարդասիրության, հանդուրժողականության, բնության օրենքների ու բնության ստեղծագործությունների հետ համերաշխ ապրելու գեղեցիկ արվեստը կսովորեցնեին, սիրո արվեստը:

Երգչուհին դատի է տվել ՊԵԿ-ին (տեսանյութ)

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА