o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զբոսաշրջության ոլորտը կանգ է առել, բայց այն հնարավոր է փրկել. Մեխակ Ապրեսյան

19.05.2020 17:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Զբոսաշրջության ոլորտը կանգ է առել, բայց այն հնարավոր է փրկել. Մեխակ Ապրեսյան

Ակնհայտ է՝ զբոսաշրջության ոլորտը կանգ է առել, պարտավորություններ կան այն վերականգնել: Կարևոր է, որ զբոսաշրջության ոլորտում և՛ պահպանմանը, և՛ զարգացմանն ուղղված միջացառումներ իրականացվեն, ինստիտուցիոնալ բարեփոխումներ արվեն, լրագրողների հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն՝ ավելացնելով, որ ոլորտը ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է փրկել :

«Փաստ». Հնարավոր են նաեւ ծայրահեղ միջոցներ

Անդրադառնալով զբոսաշրջային ոլորտի գործունեության շատ տեսակների համար լիցենզավորումը պարտադիր դարձնելու նախագծին՝ բանախոսը նկատեց, որ դեռ նախկինում էլ շատ ակտիվ քննարկումներ և կարծիքներ կային, որ լիցենզավորումը կարող է սահմանափակումներ մտցնել զբոսաշրջության ոլորտում:

«Բայց արդեն եկել է ժամանակը, որովհետև լիցենզավորումն ինքնանպատակ չէ», - ասաց Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ մինչև հեղափոխությունը կառավարության հետ քննարկումների ժամանակ էլ պարզ էր, որ մասնավոր ընկերությունները դեմ կլինեն լիցենզավորմանը, բայց հիմա ավելի լավ է մտածել ոլորտին օգուտ տալու, քան մասնավոր ընկերություններին բեռ ավելացնելու մասին:

«Այդ «բեռը» փրկություն է զբոսաշրջության ոլորտի մրցակցային միջավայրի համար և ոլորտին կայուն զարգացում ապահովելու համար շատ կարևոր պայման է, հիմա ընդունվում է որոշումը: Հուսանք, որ շատ մոտ ապագայում դա տեղի կունենա և կսկենք այդ գործընթացը», - ասաց ոլորտի պատասխանատուն:

Ըստ նրա՝ այս որոշումը ընդունվելուն պես ոլորտի ստվերները նվազագույնի կհասցվեն և հետաքրքիր հարկաբյուջետային մեխանիզմներ կկիրառվեն։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА