o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

92 կողմ, 0 դեմ. ԱԺ-ն ընդունեց դիմակ չունենալու համար 10000 դրամով տուգանելու օրենքը

19.05.2020 17:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
92 կողմ, 0 դեմ. ԱԺ-ն ընդունեց դիմակ չունենալու համար 10000 դրամով տուգանելու օրենքը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ` 92 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ, ընդունեց կառավրության կողմից բաց տարածքում դիմակ չունենալու տուգանքի չափը 10 հազար դրամ դարձնելու օրենքի  նախագիծը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում ՀՀ կառավարության «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն է:

Իրեն տրանսգենդեր կին համարող Լիլիթ Մարտիրոսյանի հայցը դատարանը մերժեց

Հիմնական զեկուցողը՝ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը, նախագծը ներկայացնելիս նշել էր, որ առաջարկվում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները խախտողներին տուգանել:

Ըստ նախագծի՝ բաց տարածքներում դիմակներ չկրելու համար նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով, մինչդեռ առաջարկվում է դիմակ չկրելու համար սահմանել նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ տասը հազար դրամ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА