o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

19.05.2020 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մեր քաղաքացիներին քիչ զայրացնող բան կար, հիմա էլ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ որոշեց կրկնել իր  անընդունելի արարքը եւ կիրակի օրով բարձրացնել  ԼԳԲՏ ծիածանագույն դրոշը: Ըստ նրանց ֆեյսբուքյան էջի. «Մայիսի 17-ին Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարությունը ծածանում է ծիածանագույն դրոշը` ի նշանավորումն հոմոֆոբիայի, բիֆոբիայի եւ տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա` #IDAHOBIT-ի»: Զարմանալով հանդերձ արձանագրենք, որ բրիտանացիները  պարզապես անուղղելի են, ու առավել եւս  մեր երկրում ծաղրանկարային  իշխանության առկայության պայմաններում նրանց բան հասկացնելը դառնում է անհույս գործ: Ուստի մեզ այլ բան չի մնում, քան  դեսպանատան այդ քայլին պատասխանել` հայտարարելով. «Կեցցե՜ Իռլանդական Հանրապետական բանակը», եւ հավաստել մեր ամենայն հարգանքը իռլանդացի ազատամարտիկների հանդեպ:

ԶԱՐՄԱՆՔ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ առցանց ասուլիսի ժամանակ «Իրավունքը» հետաքրքրվել էր նրանից ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից` վերջերս արված հայտարարության մասին, թե հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ: Մասնավորապես` խնդրել էինք թվարկել այդ խնդիրները, ապա հավելել, թե արդյո՞ք առկա խնդիրներն էին պատճառը, որ մայիսի 9-ին Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 75-ամյակի առիթով նրա եւ Ռուսաստանի նախագահի միջեւ հեռախոսազրույց տեղի չի ունեցել: Եվ նրա պատասխանը ոչ միայն զարմանալի էր, այլեւ` տարօրինակ, թե` տեղում չի եղել. «Խնդիրներ ասելով` կարծում եմ` արդեն պարզ է, ինչի մասին է խոսվում, դրանք աշխատանքային խնդիրներ են: Բնականաբար, այդ աշխատանքային խնդիրները միշտ էլ կան եւ միշտ էլ լինելու են, եւ դա նորմալ է: Ինչ վերաբերում է մայիսի 9-ին, գիտեք, որ ես Արցախի Հանրապետությունում եմ եղել մայիսի 9-ին եւ 10-ին, ընդ որում` արդեն ավանդաբար երեք տարի անընդմեջ մայիսի 9-ը դիմավորում եմ Ստեփանակերտում, Շուշիում: Իսկ ՌԴ նախագահի հետ մենք, ըստ անհրաժեշտության, միշտ էլ կապի մեջ ենք, այդ թվում` հեռախոսային: Այսքանը»: Զարմանալի էայս մարդն իրո՞ք անմեղսունակ է, թե՞ ձեւեր է թափում:

ԶԱՐՄԱՆՔ

նչն է մեր բազմաթիվ հայրենակիցների երազանքը` դե, իհարկե ԳՐԻՆ ՔԱՐՏԸ: Եվ ահա այդ Իհարցում պարզվեց, թե Նիկոլի ասած կորոնավիրուսը ում շունն էր: ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունում հայտերի թիվը կորոնավիրուսի համավարակի ֆոնին կտրուկ նվազել է` սպառնալիքի տակ դնելով դաշնային գործակալության վճարունակությունը, գրում է The New York Times-ը: Եվ քանի որ հայտերը քիչ են, այդ ծառայությունը մնացել է առանց փող, քանի որ ֆինանսավորվում է Գրին քարտի համար դիմողներից գանձվող վճարներով: Եվ ահա  մեր հայրենակիցներից շատերի սիրելի այդ հիմնարկը հայտարարել է, որ ամռանը կարող է սպառել իր ֆինանսական միջոցները, քանի որ համավարակի հետեւանքով զգալիորեն ավելի քիչ մարդ է դիմել վիզաների եւ այլ արտոնությունների համար: Այնպես որ, Գրին քարտի մասին երազողները պետք է ծնկաչոք աղոթեն Դոնալդ Թրամփի նկարի առջեւ, որպեսզի ԱՄՆ պետբյուջեից այդ հիմնարկին փող տա, թե չէ Գրին քարտը կդառնա անհասանելի երազանք:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА